Աշխարհի առաջնությունն առանց վուվուզելաների կարելի է դիտել BBC-ով

Բրիտանական ВВС հեռուստաընկերությունը նախատեսում է վերացնել հարավաֆրիկյան վուվուզելների ձայնը ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ցուցադրությունների ժամանակ:

Ինչպես հաղորդում է armsport.am–ը, հեռուստաընկերությունը 500-ից ավելի բողոք է ստացել հեռուստադիտողներից, ովքեր ասում են, որ վուվուզելաները խանգարում են դիտել աշխարհի առաջնության խաղերը: Քանի որ աշխարհի առաջնության կազմակերպիչները հրաժարվում են արգելել վուվուզելաների օգտագործումը մարզադաշտերում, հեռուստաընկերությունը կփորձի նվազեցնել այդ ձայնը եթերների ժամանակ:

Tert.am