User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր երկրի հավաքականը կդառնա աշխարհի 2010թ. չեմպիոն

Քվեարկողներ
50. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Նիդերլանդներ

    21 42.00%
  • Իսպանիա

    29 58.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1560 հատից

Թեմա: Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Life-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերմանիա - Ավստրալիա խաղը հլը որ ամենալավն ու ամենադիտարժանն էր
    Հա իրոք որ
    չեմ նայել, բայց գոլերը նոր Youtube-ով նայեցի, դիտարժան հանդիպում:
    Էս տարի Գերմանացիք էլ են լուրջ մրցակաից լինելու Ագենտինային կամ Իսպանիայիս

  2. #2
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոթ խաղում անըդնմեջ Մունդիալին ներկայացված հավաքականները չէին կարողանում նույնիսկ միահամուռ ուժերով մեկ մրցավեճում երկու գոլից ավել խփել: Անկեղծ ասած, նախադրյալներ չկային, որ կհաջողվի նաև Գերմանիա - Ավստրալիա մրցավեճում: Ենթադրվում էր, որ ֆավորիտը կվատնի այնքան ուժ, որքան բավարար է «կենգուրուների» երկրի ներկայացուցչին հաղթելու համար, իսկ դիտարժանությունն ու Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը մինչև հիմա շատերի համար դիտարկվում են` որպես հականիշներ:



    Սակայն այստեղ են ասում` «սառույցը կոտրվեց»:

    Գերմանիան ֆավորիտների ցանկում երրորդը մտավ մրցապայքարի մեջ, և, անկասկած, գերազանցեց իր խաղով նախորդ երկու «հավակնորդներին»: Ի դեպ, բոլոր առումներով: Դե թող հիմա ասեն այն բոլոր չարակամները, որ Գերմանիան նման է մեքենայի, իսկ ֆուտբոլիստները` «ռոբոտների», որոնք դաշտում կատարում են միայն «վերևից» տված հրահանգները և նույնիսկ հաղթնակից հաճույք չեն ստանում:

    Մեզեւտ Օզիլի ֆուտբոլային ինտելեկտը, Սամի Խեդիրայի տեխնիկան, Բաստիան Շվայնշտայգերի նրբագեղությունն ու Մյուլերի աշխատասիրությունը. ահա Բունդեսմանշաֆտի առաջին մրցավեճում ցուցադրած փայլուն խաղի գրավականը:

    Իհարկե, Յոահիմ Լյովի թիմին շատ գովաբանելը դեռ վաղ է, քանզի մրցակիցն «ընդամենը» Ավստրալիան էր, սակայն գերմանացիների կազմը պետք է որ ուրախացնի ֆուտբոլ խաղի բոլոր սիրահարներին: Այսօր նույնիսկ երևանյան բուքմեյքերական ընկերություններում հավաքված երկրպագուներն էին ցնծում: Այսօր ուրախանում էր ֆուտբոլային ողջ աշխարհը (իհարկե, գեղեցիկը գնահատող): Առաջին անգամ այս առաջնությունում գեղեցիկ ֆուտբոլը հաղթեց պրագմատիկ ու ռազմավարական խաղին:

    Ավստրալիայի որակների մասին խոսելը շատ դժվար է: Կարելի է միանշանակ պնդել, որ կարգապահությունն այս թիմում կաղում է: Այլ կերպ չի կարելի բացատրել թիմի առաջատար Թիմ Կեյհիլի անհասկանալի պասիվ խաղն առաջին կեսում ու անհսականալի կոպտությունը` երկրորդում: Պաշտպանությունում խնդիրներ ևս կան, ինչը չորս անգամ ապացուցեցին գերմանացիները: Ամեն դեպքում, որակել էլ նրանց` որպես խմբի միանշանակ ետնապահներ, կլինի նույնպես շատ սուբյեկտիվ: Գանան ու Սերբիան դեմ հանդիման մրցավեճում նույնպես չտպավորեցին, իսկ ո՞վ ասեց, որ կտպավորեն ավստրալիացիների դեմ:

    Գերմանիա - Ավստրալիա` 2:0

    Գոլերը` 1:0 - Պոդոլսկի (8), 2:0 - Կլոզե (27), 3:0 - Մյուլեր (67), 4:0 - Կակաու (70)

    Մրցավար` Մարկո Ռոդրիգես (Մեքսիկա)

    Գերմանիա` Նոյեր, Լամ, Մերտեզակեր, Ֆրիդրիխ, Բադշտուբեր, Խեդիրա, Շվայնշտայգեր, Մյուլեր, Պոդոլսկի (Մարին, 68), Օզիլ (Գոմես, 73), Կլոզե, (Կակաու, 68):

    Ավստրալիա` Շվարցեր, Ուիլկշիր, Նիլ, Մուր, Չիպերֆիլդ, Վալերի, Գրելա (Հոլման, 46), Էմերտոն (Ժեդինակ, 73), Կուլինա, Գարսիա (Ռուկավիցա, 64), Կեյհիլ:

    Հեռացում` Կեյհիլ (56)

    Աղբյուրը

  3. #3
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գերմանիան լավ խաղաց իսկ Ավստրալիան խաղում էր չամից դուրս թույլ ֆուտբոլ: Գանան կմորթի Ավստրալիային իսկ դրանից հետո Սերբիայի հետ նրանց խաղը արդեն կարևորություն չի ունենա: Ցավում եմ բայց Ավստրալիան շուտ կլքի Աֆրիկան:

  4. #4
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնության մասնակից 32 հավաքականներում հայտավորված 736 ֆուտբոլիստներից ամենաբարձրահասակը Սերբիայի ընտրանու հարձակվող Նիկոլա Ժիգիչն է (202 սմ): Նա 2006թ. աշխարհի առաջնությունում էլ չեխ Յան Կոլերի և ավստրալացի Ժելկո Կալաչի հետ ամենաբարձրահասակն էր: 2 մետրից բարձր հասակ ունի նաև անգլիացի հարձակվող Պիտեր Կրաուչը (201 սմ): Ամենացածրահասակ ֆուտբոլիստն անգլիացի Արոն Լենոնն է (165 սմ):



    Դարպասապահներից ամենաբարձրահասակը հույն Կոնստանտինոս Խալկիասն է (198 սմ), ամենացածրահասակը'գանացի Սթիվեն Ախորլուն և հոնդուրասցի Նոել Վալյադարեսը (179 սմ): Ինչպես և նախորդ առաջնությունում, այս անգամ էլ միջին հասակով ամենաբարձրահասակը Սերբիայի հավաքականն է (185,96 սմ), որին ընդամենը 0,7 սմ-ով են զիջում հույները: Ամենացածրահասակը Չիլիի հավաքականն է (176,48 սմ):


    Առաջնության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը դանիացի հարձակվող Քրիստիան Էրիկսոնն է (14.02.1992), որը մրցաշարի բացման օրը 18 տարեկան 3 ամսական 28 օրական էր: Ամենատարեցն Անգլիայի հավաքականի դարպասապահ Դևիդ Ջեյմսն է (01.08.1970)' 39 տարեկան 10 ամսական 10 օրական: Հոլանդիայի հավաքականի դարպասապահ Սանդեր Բոշկերը 39 տարեկան 7 ամսական 22 օրական է:


    Միջին տարիքով ամենատարեցն Անգլիայի (28,65), Բրազիլիայի (28,61) և Ավստրալիայի (28,44) հավաքականներն են: Ամենաերիտասարդ հավաքականներն են Գանան (24,13), Հարավային Կորեան (24,70) և Գերմանիան (24,96):

    Բոլորից շատ ֆուտբոլիստներ (14) Հարավաֆրիկյան Հանրապետություն է գործուղել իսպանական "Բարսելոնը": Նրանցից 8-ը հանդես են գալիս Իսպանիայի հավաքականում, 2-ը կրում են Ֆրանսիայի ընտրանու մարզաշապիկը, մեկական ներկայացուցիչ էլ "Բարսելոնն" ունի Արգենտինայի, Բրազիլիայի, Կոտ դ'Իվուարի և Մեքսիկայի հավաքականներում: "Լիվերպուլից" և "Չելսիից" առաջնությունում հայտավորված են 12-ական ֆուտբոլիստներ, "Բավարիայից"' 11, "Արսենալը", "Պանատինաիկոսը", Մադրիդի "Ռեալն" ու "Ինտերը" ներկայացված են 10-ական ֆուտբոլիստով:
    32 հավաքականներում հայտավորված 736 ֆուտբոլիստներից 119 հանդես են գալիս Անգլիայի առաջնությունում, 84-ը' Գերմանիայում, 80-ը' Իտալիայում, 60-ը' Իսպանիայում, 45-ը' Ֆրանսիայում:


    Անգլիայի, Գերմանիայի և Իտալիայի հավաքականներում ընդգրկված են բացառապես այդ երկրների ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստները: Իսպանիայի և Հարավային Կորեայի հավաքականներում միայն 3-ական ֆուտբոլիստներ են այլ երկրներում հանդես գալիս: Իսկ ահա Նիգերիայի հավաքականի բոլոր 23 ֆուտբոլիստներն էլ խաղում են արտերկրի ակումբներում: Ավստրալիայի, Կամերունի և Կոտ դ'Իվուարի ընտրանիներում տեղացի մեկական ֆուտբոլիստ է ընդգրկված:


    Հավաքականում խփած գոլերի քանակով լավագույն ցուցանիշն ունի հոնդուրասցի Կառլոս Պավոնը (57 գոլ): 51-ական գնդակ են խփել ֆրանսիացի Թյերի Անրին և դանիացի Յոն Դալ Թոմասոնը: Հետաքրքիր է, որ աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականում հայտավորված ֆուտբոլիստները միասին միայն 7 գոլ են ավել խփել Պավոնից:


    Միջին արդյունավետությամբ լավագույնը բրազիլացի Լուիս Ֆաբիանոն է'0,69 գոլ (25 գոլ 36 խաղում): Նրան հաջորդում են հարավկորեացի Չոն Տե Սեն' 0,66 (14:21), կոտդ,իվուարցի Դիդյե Դրոգբան'0,65 (44:67) և իսպանացի Դավիթ Վիլյան'0,64 (37:57):


    Բոլորից շատ' 133 գնդակ է գրանցված Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստների հաշվին: 4 գոլ պակաս են խփել անգլիացիները: 3-րդ ցուցանիշն ունեն ԱՄՆ-ի ֆուտբոլիստները' 128 գոլ: Բոլորից քիչ (43) գոլ են խփել Սլովենիայի հավաքականի խաղացողները:


    Առաջնության մասնակիցներից ազգային հավաքականում բոլորից շատ խաղ է անցկացրել կամերունցի Ռիգոբեր Սոնգը (137): 133 խաղի է մասնակցել իտալացի Ֆաբիո Կանավարոն, 130' հյուսիսկորեացի Լի Վուն Ջեն: 100-ից ավելի խաղեր են անցկացրել նաև ամերիկացի Լենդոն Դոնովանը '124, ֆրանսիացի Թյերի Անրին' 121, մեքսիկացի Կուատեմոկ Բլանկոն' 119, ճապոնացի Եսիկացու Կավագուտին' 116, մեքսիկացի Հերարդո Տորրադոն' 115, կամերունցի Ժերեմի Նժիտապը' 114 և հյուսիսկորեացի Լի Յուն Պեն' 112:

    Հ.Գ էլի Ռեալը զիճումա Բարսային

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    BOBO (14.06.2010), GevSky (14.06.2010)

  6. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաղուց Գերմանիային սենց գեղեցիկ խաղալիս չէի տեսել, ապրեն, անմոռանալի գրոհներ էին զարգացնում: Ճիշտ ա` Ավստրալիան շատ թույլ էր խաղում, + դրան 10 հոգով մնալը, բայց ուզում եմ հավատալ, որ Գերմանիայի խաղի դիտարժանությունը կպահպանվի նաեւ դժվար մրցակիցների հետ խաղալիս:

  7. #6
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Adidas ընկերության ներկայացուցիչ Տոմաս Շայկվանը հայտարարել է, որ 2010թ. աշխարհի առաջնության մասնակիցները կշարունակեն խաղալ Jabulani գնդակով, նույնիսկ չնայած արդեն մի քանի անգամ կոպիտ սխալներ գործած դարպասապահների քննադատությանը:



    «Մենք գոհ ենք այդ գնդակից, և չեմ կարծում, որ նրա պատճառով Ռոբերտ Գրինը գոլ բաց թողեց ԱՄՆ-ի հետ մրցավեճում: Ընդհակառակը, եթե նայենք, ապա այս պահի դրությամբ որոշ դարպասապահներ առաջնության գլխավոր աստղերն են: Նիգերիայի, ԱՄՆ-ի ու ՀԱՀ-ի դարպասապահները դարձան հանդիպումների գլխավոր հերոսներ` հասցնելով անել մի քանի գերազանց «սեյվեր»: Այնպես որ Jabulani գնդակը թույլ է տալիս դարպասապահներին ցուցադրել իրենց վարպետությունը:

    Առայժմ ընդամենը մի քանի խաղ է կայացել, և մենք չենք դժգոհում նոր գնդակից: Խաղացողները նույնպես հարմարվում են նրան: Ինչ վերաբերում է քննադատներին, ապա մեր ընկերությունը գնդակներ է արտադրում 1963 թվականից: Jabulani-ն լավագույնն է, ինչ մենք երբևիցե ստեղծել ենք»,- Շայկվանի խոսքերը մեջբերում է Football 365-ը:

    Աղբյուրը

  8. #7
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսպանիա եմ բալետ անում Իսպանիայից հետո՝ Պորտուգալիա:
    Իմիջայլոց ինչի՞ հարցումների մեջ բոլոր երկրների հավաքականները չկա՞ն:
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  9. #8
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսպանիա եմ բալետ անում Իսպանիայից հետո՝ Պորտուգալիա:
    Իմիջայլոց ինչի՞ հարցումների մեջ բոլոր երկրների հավաքականները չկա՞ն:
    Որովհետև, Լի ջան, ամենաշատը տասը տարբերակ կարող ենք գրել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enigmatic (14.06.2010)

  11. #9
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև, Լի ջան, ամենաշատը տասը տարբերակ կարող ենք գրել:
    Հա, բայց Հայաստանի տեղը կարելի էր ձևի համար ՀԱՀ գրել, ամեն դեպքում գոնե որպես կազմակերպիչներ

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (14.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն 2018
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 16.07.2018, 12:16
  2. Գրառումներ: 357
    Վերջինը: 04.08.2014, 02:03
  3. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.06.2010, 22:03
  4. Գրառումներ: 27
    Վերջինը: 30.07.2007, 18:15
  5. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ John, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 167
    Վերջինը: 06.10.2006, 16:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •