User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր երկրի հավաքականը կդառնա աշխարհի 2010թ. չեմպիոն

Քվեարկողներ
50. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Նիդերլանդներ

    21 42.00%
  • Իսպանիա

    29 58.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1560 հատից

Թեմա: Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Apeh Jan-ի խոսքերից Նայել գրառումը
    Արգենտինան հաղթեց։ «Ալբիսելեստեի» խաղը ավելի շատ հարցեր հարուցեց, քան պատասխաններ տվեց։ Հայնցեն մրցաշարի դեռևս ամենագեղեցիկ գոլը խփեց։ Վերոնը փոխանցելիս ահագին սխալվեց։ Իսկ ահա Լիոնել Մեսսին, թերևս, պետք է արգելի բոլոր լրագրողների գեթ փորձ անել համեմատելու իրեն Դիեգո Մարադոնա ֆուտբոլիստի հետ։ Անհամեմատելի է։



    Հանդիպման մեկնարկը բավական ակտիվ անցավ։ Արգենտինացիները,կարծես, փորձում էին ցուցադրել հարձակվողական իրենց ամբողջ ներուժը։ Փայլուն էր գործում Տևեսը, փորձում էր անսպասելի հարվածներով անակնկալի բերել նիգերիացիների դարպասապահին Լեո Մեսսին։ Բայց գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Հայնցեց, ով 11 մետրանոցի նշակետից գլխի հոյակապ հարվածով գրավեց աֆրիկացիների դարպասի վերևի ձախ անկյունը։

    Այ, թե ինչ էր կատարվում հետո, նկարագրելը մի փոքր բարդ է։ Արգենտինացիները գնդակ էին վերահսկում ամբողջ խաղադաշտով։ Սակայն հին արգենտինական ավանդույթի համաձայն ֆուտբոլիստները վերջում պետք է փորձեն գերձայնային գրոհով, կամ «կտրող-ծակող» փոխանցումով վերջ դնել մրցակցի հույսերին։

    Ո՛չ առաջինը կար, ո՛չ էլ երկրորդը։ Լավ է, որ «Ալբիսելեստեին» դիմակայում էր Նիգերիան, որը առաջին հարվածը Ռոմերոյի դարպասին կատարեց 78-րդ րոպեին։ Մինչ այդ՝ միայն շեղ։

    Եվ ահա այստեղ պետք է հիշել Մեսսիի մասին։ Չէ, նա իհարկե ակտիվ էր։ Հարվածներ էր կատարում, արագություն հավաքում։ Պետք է հիշել նաև, որ Մեսսիի ոչ այնքան արդյունավետ խաղի համար մեղադրում էին Մարադոնային... Իբր, «Բարսայում» նա ճիշտ դիրքում է գործում։

    Լավ, ասենք դա ճիշտ է։ Բայց ո՞վ էր խանգարում նրան գոլ խփել, երբ նա հայտնվում էր մեն-մենակ դարպասապահի դիմաց։ Ի՞նչ է, Դիեգոն պետք է նրան սովորեցնի ոտնաթաթի ճիշտ մասով հարվածել։ Կամ թույլ չտա՞ «ազատ արվեստագետի» դեր ստանձնել։

    Հարցերը Արգենտինայի հավաքականին ու նրա գլխավոր մարզչին ավելանում են։


    12 հունիսի, «Էլլիս Պարկ», 19.00.
    Մրցավար՝ Վոլֆգանգ Շտարկ

    Արգենտինա - Նիգերիա - 1:0 (1:0, 0:0)
    Գոլ՝ 1:0 - Հայնցե (6)։

    ԱՐԳԵՆՏԻՆԱ. Ռոմերո, Դեմիչելիս, Սամուել, Հայնցե, Վերոն (Մ. Ռոդրիգես, 74), Մասկերանո, Մեսսի, Դի Մարիա (Բուրդիսո, 85), Գուտյերես, Տևես, Իգուաին (Միլիտո, 79)

    ՆԻԳԵՐԻԱ. Էնյեմա, Օդիա, Յոբո, Շիտու, Տայվո (Ուչե, 75), Կայտա, Էտուխու, Լուկման, Օբինա (Մարտինս, 52),Էդու (Օդեմբվինգի, 60), Այեգբենի։

    Աղբյուրը
    Ինչ են անկապ բողոքում.... լրագրողը, երևումա, ֆուտբոլի հետ էնքան կապ ունի ինչքան ես Տանզանիայի էկոնոմիկայի հետ: Ես ոչ մի արտառոց բան չնկատեցի Մեսսիի խաղում, խաղում էր նորմալ իր բարձրության վրա էր, ուրիշ բան, որ նա հաստատ չէր ստանում բարսելոնյան փոխանցումները և ստիպված էր վերևից եկող գնդակները ընդուներ իր 169 սմ հասակով: Նենց տպավորությունա, որ լուր պատրաստողը հատուկ սպասում էր որ Մեսսին գոլ չխփի որ քննադատի: Եվ հետո, եթե նկատենք բոլոր թիմերը դեռ չեն ցույց տալիս իրենց իրական դեմքը, և դա ունի իր պատճառները՝ դեռ չկա այն ռիթմը երբ թիմերը ունենում են առաջին կամ երկրորդ խաղերից հետո, սա առաջին հանդիպումներն են երբ բոլորը դեռ սովորում են ընդհանուր մթնոլորտին, սա դեռ խմբային առաջին խաղերն են և ռիսկի դիմելու տեղը փորձում են ավելի հանգիստ խաղալ քանի որ դեռ ինչ գիտես ինչեր կլինեն պետք չի ամբողջ ուժերը միանգամից վատնել... ու հերիքա սենց սուբյեկտիվ կարծիքներով ողողել կայքերը:
    Հ.Գ. Ես չհասկացա ինչ առումով մեսսին համեմատելի չի մարադոնայի հետ, որ Մեսսին ավելի լավնա թե ավելի վատնա.... Եթե Մեսսին ավելի վատնա ապա խորհուրդ կտայի հեղինակին գտնել Մեսսիի ու մարադոնայի արխիվները ու համեմատել: թեղ ուշադիր նայի ինչա արել Մարադոնան որ չի արել Մեսսին ու հակառակը... Մեկել թե քանի խաղա Դիեգոն անցկացրել այն բարձր մակարդակով որ այդքան խոսում են և համեմատեն արդ բարձր մակարդակի խաղերը Մեսսիի նույն մակարդակի խաղերի քանակի հետ
    Վերջին խմբագրող՝ GevSky: 13.06.2010, 01:19:

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆուտբոլի Աշխարհի Առաջնություն 2018
    Հեղինակ՝ Gayl, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 16.07.2018, 12:16
  2. Գրառումներ: 357
    Վերջինը: 04.08.2014, 02:03
  3. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.06.2010, 22:03
  4. Գրառումներ: 27
    Վերջինը: 30.07.2007, 18:15
  5. Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
    Հեղինակ՝ John, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 167
    Վերջինը: 06.10.2006, 16:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •