Ավստրալիայի հավաքականը առաջինն է ժամանել ՀԱՀ-ը, որտեղ հունիսի 11-ին մեկնարկում է աշխարհի առաջնությունը:
Ինքնաթիռը Կանաչ աշխարհամասի հավաքականի հետ երեկ երեկոյան վայրէջք է կատարել Յոհանեսբուրգի օդանավակայանում:
Նշենք, որ Ավստրալիայի հավաքականը առաջինն էր նվաճել աշխարհի առաջնության ուղգեիր:
Հինգշաբթի օրը Հարավային Աֆրիկայի Հանրապետություն կժամանի Բրազիլիայի հավաքականը:
Աղբյուրը
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 29.05.2010, 16:58:
Արգենտինայի հավաքականը վերջին լուսանկարահանումն է անցկացրել՝ ՀԱՀ մեկնելուց առաջ։ Ահա, թե ինչ է դրանից ստացվել։
![]()
Yellow Raven (27.05.2010), Արծիվ (28.05.2010)
Իտալական Էպանե տեղանքում, որտեղ ուսումնա-մարզական հավաք է անցկացնում Գերմանիայի հավաքականը, որը նախապատրաստվում է ՀԱՀ-ում կայանալիք 2010 թվականի աշխարհի առաջնությանը, Յոահիմ Լյովի թիմն ընկերական խաղում ուժերը չափեց երրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Զյուդտիրոլ» ակումբի երիտասարդական թիմի հետ:
Հանդիպումն ավարտվեց գերմանացիների հաղթանակով` 24:0: Հինգական անգամ արդյունքի հասան Մարիո Գոմեսն ու Միրոսլավ Կլոզեն, հեթ-տրիկ իր հաշվին ձևակերպեց Պյոտր Տրոխովսկին, դուբլերի հեղինակներ դարձան Կակաուն, Անդրեաս Բեկը, Տոնի Կրոսն ու Շտեֆան Կիսլինգը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մանուել Ֆրիդրիխը, Սամի Խեդիրան ու Լուկաս Պոդոլսին:
Աղբյուրը
Մոդերատորական. ճիշտ է, նյութը Գերմանիայի հավաքականին է վերաբերում, բայց կապված է աշխարհի առաջնության հետ: Այսուհետ աշխատեք աշխարհի առաջնությանը վերաբերող նյութերը համապատասխան թեմայում դնել, այսինքն՝ այս թեմայում:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 27.05.2010, 13:40:
Արծիվ (27.05.2010)
Կարող եք ստեղից էլ քաշել 2010 թ. աշխարհի առաջնության օրացույցը՝
http://bit.ly/bfgYyf
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 29.05.2010, 16:57: Պատճառ: Հայերեն գրեք :անգռը
Gayl (28.05.2010)
Ես բոլոր էն խաղերում, երբ Ֆրանսիայի հավաքականում Զին ադ-Դին Զիդանը եղել ա, Ֆրանսիային եմ երկրպագել, իր շատ խաղեր դրվագներով անգիր եմ հիշում, ֆուտբոլի մեծ երկրպագու չեմ, բայց երկու ֆուտբոլիստ ինձ կարողացել են ստիպել, որ հետևեմ իրանց խաղերին, աշխատեմ ոչ մի հանդիպում բաց չթողնել` Զիդանը և դարպասապահ Օլիվեր Կանը, դե ես հին եմՀիմա երևի էլ պատանեկան ոգևորությամբ չեմ հետևի խաղերին, անտարբեր եմ, թե ով կհաղթի: Այ, եթե հրաշք լիներ, Հայաստանի հավաքականը լիներ, հաստատ պատանեկան ոգևորությունս հետ կգար
![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 28.05.2010, 23:33:
*e}|{uka* (28.05.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ