Հունիսի 11, 2010
Հունիսի 11, 2010
Tyler (17.03.2010)
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 19.03.2010, 01:21:
Չելսիի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Միքայել Բալակը հանդես չի գա ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնությունում:
Այսօր անցկացված բուժհետազոտությունից հետո պարզ է դարձել, որ ֆուտբոլիստի մոտ վնասվել են աջ սրունքի կապանները:
Առաջիկա երկու շաբաթը ֆուտբոլիստը կրելու է հատուկ կոշիկներ: Նախատեսվում է, որ Բալակը ի վիճակի կլինի սկսել մարզումները 8 շաբաթ անց, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Չելսիի» կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի «Պորտսմութի» հետ եզրափակիչ խաղում (1:0), հաղորդում է sports.ru-ն:
Արծիվ (24.05.2010)
ՖԻՖԱ-ն արգելել է ֆուտբոլիստներին Աշխարհի առաջնությունում-2010 խաբուսիկ շարժումներ անել 11 մետրանոցն իրացնելու ժամանակ:
Այն խաղացողները, որոնք հարվածն իրացնելու պահին խաբուսիկ շարժումներ կանեն, ոչ մարզական պահվածքի համար դեղին քարտ կստանան:
Իսկ եթե դրանից հետո գոլ խփվի, ապա 11 մետրանոցը հաշվի չի առնվելու և նորից է իրացվելու:
Սակայն խաբսեր թույլ է տրվում անել թափ հավաքելու ընթացքում, հաղորդում է AFP-ն:
Աղբյուրը
Արծիվ (24.05.2010)
Դա շատ լավ գաղափար է ՖԻՖԱ-ի կողմից և այդ որոշումը դեռ մի 2-3 առաջնություններ առաջ պետք էր որոշած լիներ այլ ոչ թե հիմա:
Հ.Գ.
Բայց հետաքրքիրն այն է որ այս տրավա FIFA WORLD CUP 2010 SOUTH AFRICA (PS3 GAME) վիդեո խաղում այդ բանը կա որը նախկին խաղերի մեջ չկար (ի նկատի ունեմ 11 մետրանոց հարվածը իրականացնելու խաբուսիկ շարժումները)![]()
Ապե Ջան (24.05.2010)
Վաղը կուղարկեմ քեզ եթե e:mail-դ գրես, exceli ֆայլա
Ապե Ջան (24.05.2010)
Խնդրեմ այն ինչ ես էի ման գալիս: Շնորհիվ salatik - ի ունեմ արդեն այն:
![]()
Մտի ստեղ ու սեղմի Browse: նշում ես ֆաիլը ու սեղմում ափլոադ: Հետո որ վերջանում էտ գործընթյացը սեղմում էս Click here to download file վերեվից լինկը copy ես անում դնում ակումբում:
Հ.Գ Մենակ ասա չտուգանվեմ ես գրառմանս համար:
Միանշանակ Անգլիա չեմպիոն:
Հետաքրիր է, թե այս տարի որ հավաքականն է լինելու Չեմպիոն, եկեք խոսենք հավաքականների թերություններից:
Ֆրանսիան լավն ա, բայց դե կազմը մի քիչ թույլ ա:
Արգենտինան շատ հզոր ա, բայց Մարդոնայի չորացած ուղեղը կարա՞ Արգենտինային չեմպիոն սարքի:
Անգլիան էլ ա լավը, բայց կարող ա երեք պաշտպանով խաղա 3-5-2 տակտիկայով:
Հոլանդների սաստավը չգիտեմ, բայց դե վատը չեն լինի:
Իտալացիք արդեն ծերացել են ու չեմ կարծում, որ չեմպիոն կդառնան:
Բրազիլիայի սաստավը նորմալ չգիտեմ, բայց դե միշտ էլ աշխարհի խաղերին մի հատ պոտենցիալ աստղ ա ի հայտ եկել:
Իսպանիայի դեպքում խոսքերն ավելորդ են:
Կարճ ասած իմ համար ամենահավանական չեմպիոններն են՝ Անգլիա, Իսպանիա, Արգենտինա, Հոլանդներ և Բրազիլ:
Դե էն մարզիչը, որ Անգլիան ունի, չեմպիոն էլ կդառնա, հլը մի բան էլ ավել։ Բրազիլիան 1/4-ից չի անցնի իմ կարծիքով։
Արգենտինան շատ հավանական ա, ու ես իրանց եմ երկրպագելու (Իտալիայից հետո, իհարկե, բայց դե Իտալիան շանս չունի), ու եթե Մարադոնա հանկարծ փչացրեց Արգենտինայի՝ չեմպիոն դառնալու ամենառեալ շանսը, ես արդեն չգիտեմ ինչ կլինեմ...
Մի խոսքով՝ եզրափակիչ՝ Անգլիա-Արգենտինա։
What is mind? No matter. What is matter? Never mind!
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան խոստացել է մերկ վազել Բուենոս Այրեսի խորհրդանիշ 67-մետրանոց Օբելիսկի շուրջ, եթե իր թիմը հաղթի ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչում:
Ափսոս, էս տարի Արգենտինան չեմպիոն չդառավ: Ես էլ ասում էի Մեսսի ենք են էս տարի ախշարհի չեմպիոն դառնալու, բայց փաստորեն չէ, ես սխալվում էի:
«Եթե մենք հաղթենք առաջնությունում, ես հոլանի կշրջանցեմ Բուենոս Այրեսի կենտրոնում գտնվող Օբելիսկը», - հայտարարել է Մարադոնան FM Metro ռադիոկայանի ուղիղ եթերից:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ