Վերջապես դա կատարվեց: Իմ կողմից ատելի բրազիլացիները թռան առաջնությունից ոնց-որ կթռնի շամպայնի խցանը

Ատել եմ, ատում եմ ու կատեմ նրանց մեծամտության, ինքնավստահության, միշտ մրցակցին թերագնահատելու ու իրենց սուպերմենի տեղը դնելու համար: Անգամ նրանց կազմում իմ սիրելի Ռոմայի 3 ֆոտբոլիստի առկայությաւնը չի ստիպի ինձ, որ ցավամ նրանց համար: Դունգային էլ ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ դեմպքը պլաստիկ վիրահատության ենթարկի, նոր վերադառնա հայրենիք

Ուրուգվաաայ

Սուարեսը մի քանի վայրկյանում հերոսից դարձավ հակահերոս ու նորից հերոս)) բրավո տղուն, զոհեց իրան, որ թիմը գոնե հնարավորություն ստանա, եթե ձեռքով չխաղար, գոլ կուտեին ու հաջողություն, մունդիալ, իսկ տենց աֆրկացու ներվերը չհերիքեց 11մետրանոցը խփի, անցան հետխաղայիններին ու տեսաք ինչ եղավ, կասեր Թաթան

Տեսա՟ք, Սեբաստյան Աբրեուն Ուրուգվայի վերջին 11մետրանոցը ոնց իրացրեց... էդ պահին, երբ ամեն ինչ կախված ա քեզանից, բռնես ու իրացնես լրիվ Տոտտիի ոճով... արա դե սիրում եմ էս թիմը ու սիրել եմ միշտ, լավն են էլի) շատ եմ ցանկանում, որ աշխարհի առաջին չեմպիոնը 3 անգամ նվաճի տիտղոսը:
Ֆանտաստիկ խաղ էր, առաջնության լավագույն խաղը...
Էջանիշներ