Կարա բան չունեմ ասելու, բայց հոյակապ խաղալուց գոնե պիտի վտանգավոր վիճակներ ստեղծվի թեկուզև գոլով չավարտված, թե չէ սեփական կսիադաշտում իրար ճշգրիտ փոխանցումներ տալը դեռ ոչինչ չի նշանակում, իսկ ԱՄՆ-ին հաղթելու համար պետք բանականաբար գնդակներ խփվեին, գնդակներ չէին կարա խփվեին որտև վտանգավոր պահերը շաաատ քիչ էին, համենայն դեպս երկրորդ կեսում, եթե վտանգավոր պահերը նույնպես քիչ էին, ուրեմն հոյակապ խաղ հաստատ չկար:
---------- Ավելացվել է՝ 02:55 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:51 ----------
Աշխարհի առաջնություններում գրանցված զավեշտալի գոլերի թիվն ավելացավ ևս մեկով. Անգլիայի հավաքականի դարպասապահ Ռոբերտ Գրինը ԱՄՆ-ի հետ խաղում բաց թողեց գնդակ, որը մեղմ ասած բարդ էր չորսալը: Այս գոլը հատկապես ուրախացրեց ԱՄՆ-ի հավաքականի երկրպագուներին, քանի որ ամերիկացիները կարողացան միավոր վաստակել մի խաղում, որտեղ բացահայտ ֆավորիտ էր համարվում նրանց մրցակիցը:
Անգլիան դասվում է աշխարհի ընթացիկ առաջնության ֆավորիտների թվում, սակայն Կապելոյի թիմը մեկնարկային խաղում ամենևին էլ ֆավորիտի տպավորություն չթողեց: Իհարկե, լավ կամ նույնիսկ միջին կարգի դարպասապահի բացակայության պայմաններում դժվար է դրական արդյունքի հասնել, սակայն միայն Գրինը չէ, որ մեղավոր էր անգլիացիների դժգույն խաղի համար:
"Երեք առյուծները" խնդիներներ ունեին խաղային բոլոր օղակներում: Դարպասապահի խնդրին արդեն անդրադարձանք: Ռիո Ֆերդինանդի բացակայության պայմաններում թափթփված տեսք ուներ անգլիացիների պաշտպանությունը, որտեղ միմյանց փոխարինած Լեդլի Քինգը և Ջեյմս Կարագերը հավասարաչափ վատ հանդիպում անցկացրին: Կիսապաշտպանությունում իր կարողություններից խիստ ցածր հանդես եկավ Ֆրենկ Լեմպարդը, իսկ Ջերարդը բարձրության վրա էր միայն առաջին կեսում: Փոխարենն ակտիվ էր Արոն Լենոնը:
Առջևի գծում չփայլեց Ռունին, որը գտնվում էր ամուր վսկողության տակ, իսկ 32-ամյա Հեսկին ծանր էր տեղաշարժվում, թեև լավ էր պահում գնդակը և դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Ոչ-ոքին Անգլիայի հավաքականի համար ողբերգություն չէ, սակայն նկատելի է, որ նման խաղով Կապելոյի սաները շատ առաջ գնալ չեն կարող:
http://www.armsport.am
Էջանիշներ