Soccernews.ru ինտերնետ-պորտալը հրապարակել է բավականին հայտնի մի հոդված բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Պելեի «կանխագուշակման շնորհի» մասին:
Բրազիլացին իր իսկ կանխատեսումներով ուղղակի խայտառակում է ինքն իրեն: Ռոմարիոն մի անգամ հայտարարել էր, որ «Պելեն բանաստեղծ է, երբ բերանը փակ է պահում»: Սկոլարին ավելի կոպիտ է արտահայտվել. «Իմ կարծիքով, Պելեն ոչինչ չգիտի ֆուտբոլի մասին: Իր կանխատեսումները երբեք չեն իրականանում: Եթե դուք ցանկանում եք հաղթել, ապա պետք է լսեք Պելեին և գործեք ճիշտ հակառակը»:
Նման գնահատակններից հետո ավելի լավ կլինի հիշել ֆուտբոլի լեգենդի կանխատեսումներից մի քանիսը.
1994թ. Կոլումբիայի հավաքականի կանխատեսումը. «Կոլումբիան ԱՄՆ-ում կհաղթի Աշխարհի գավաթը»:
Արդյունքում. Կոլումբիան դուրս չեկավ խմբից` չնայած այն ժամանակ կոլումբիացիները լավ թիմ ունեին, իսկ մի քանի օր անց` 1994թ. հուլիսի 2-ին, սպանվեց Անդրես Էսկոբարը:
1998 թ. Իսպանիայի հավաքականի կանխատեսումը. «Իսպանիան Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնության ֆավորիտն է»:
Արդյունքում: 1998թ. աշխարհի առաջնությունը Իսպանիայի համար ավարտվեց խմբային փուլով:
2002թ. Բրազիլիայի հավաքականի կանխատեսումը. «Բրազիլիան դուրս չի գա խմբից»:
Արդյունքում. Բրազիլիան հաղթում է Աշխարհի գավաթը:
2002 թ. Չինաստանի հավաքականի կանխատեսումը. «Չինաստանը կհաղթահարի խմբային փուլը և կհայտնվի 1/8 եզրափակիչում»:
Արդյունքում. Չինացիները իրենց խմբում պարտվեցին բոլոր խաղերը, բաց թողեցին 9 գոլ և չխփեցին ոչ մեկը:
2002 թ. Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների կանխատեսումները. «Արգենտինան և Ֆրանսիան կհaնդիպեն եզրափակիչում»:
Արդյունքում:Երկու թիմերն էլ լքեցին աշխարհի առաջնությունը թիմային փուլում, իսկ Ֆրանսիան ոչ մի գոլ չխփեց:
2008թ. կանխատեսում` կապված Ռոնալդուի հետ, ով լուրջ վնասվածք էր ստացել. «Ռոնալդուն այլևս երբեք չի խաղա ֆուտբոլ, և իր կարիերան ավարտված է»:
Արդյունքում. Ռոնալդուն 2009թ. մարտին վերադառնում է և մինչ այսօր խաղում:
2009 թ. Իտալիայի հավաքականի կանխատեսումը. «Իտալիան կհաղթի Բրազիլիային Կոնֆեդերացիայի գավաթում»:
Արդյունքում. Բրազիլիան հաղթում է 3:0 հաշվով:
Աֆրիկայի երկրենրի կանխատեսումը. «Աֆրիկան մինչ 2000թ. կհաղթի Աշխարհի գավաթը»:
Արդյունքում. Աֆրիկյան երկրների առավելագույն ձեռքբերումը դարձավ աշխարհի գավաթի 1/4 եզրափակիչը
«Իսպանացիներն այս առաջնության գլխավոր ֆավորիտն են: Բայց Բրազիլիան ևս կլինի հիմնական հավաքականների շարքում: Դունգան լավ փորձ է կուտակել, և դա կանդրադառնա իր թիմի արդյունքների վրա: Այս երկու հավաքակնները կարող են հանդիպել եզրափակիչ խաղում», - ասել է Պելեն ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության վերաբերյալ:
Այս խոսքերից հետո, ամենայն հավանականությամբ, Իսպանիայի և Բրազիլիայի շանսերը զգալիորեն նվազել են:
Աղբյուրը
Էջանիշներ