Արծիվ (12.07.2010)
Շատ լավ բան ես արելես էլ եմ սիրում մտնել վիքիփեդիա ու ժամերով փնտրել ինչ որ բան, նա մանավան երբ դա կապված է ֆուտբոլի հետ: Չգիտեմ ինչու բայց դա ինձ մեծ բավականությունա տալիս, բա որ նայում ես 1930թ աշխարհի խաղերը թե ովքեր են մասնակցել կամ դուրս մնացել, մի խոսքով շատ հտաքրքիրա Ռոմանիստա ջան: Բա որ PS3 ով խաղերն ես դնում խաղում, այս առաջնության բոլոր 64 խաղերն էլ կան մեջը, չհաշված 2006 աշխարհի առաջնությունը: Չեմ կարողանում բացատրել, իրոք որ դա գերագույն հաճույքա
Երվանդ ջան ոնց չունի, հետաքրքիրն այնա որ Իսպանիայի հավաքականից ավելի հինաԿատալոնիայի հավաքականի գլխավոր մարզիչն էլ Յոհան Կրուիֆնա, ահա խնդրեմ՝
http://en.wikipedia.org/wiki/Catalon..._football_team
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 12.07.2010, 21:40:
romanista (12.07.2010)
Արծիվ ջան, մոռացա ասեմ... ինչպես հասկացա, դու լատինաամերիկյան թիմերի սիրահար ես, ուրեմն իմացիր, որ հաջորդ Copa America - ն 2011-ին ա կայանալու Արգենտինայում, հուլիսի 3-ից 24-ը))
Աստղ ջան, հա, մի քիչ օֆֆտոպում եմ, բայց կներես, լա՟վ![]()
Արծիվ (12.07.2010)
Արծիվ ես ուրիշ բան եմ ուզում ասեմ, ես կհամարեի որ կա հավաքական եթե այդ հավաքականը մասնակցեր ասենք աշխարհի առաջնության նախնտրական փուլին, թե չէ տենց ցանկացած շենք կարա իրա հավաքականը ստեղծի, էտ հավաքականի գոյության մասին շատ քիչ մարդիկ գիտեն, ու նույնիսկ իր գոյությամբ ինքը ինչ որ ռեալ բան չի կարա փոխի, իսկ Չավիի ու մյուս՝ Իսպանիայի հավաքականում հանդես եկող կատալոնցիների, արարքը կարա լավ նպաստի իրանց պայքարի ճանաչմանը ու էտ պայքարի մասին ավելի ու ավելի շատ մարդու ինֆորմացվածությանը, ապացույցը էս քննարկումը
![]()
Արծիվ (12.07.2010)
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 12.07.2010, 21:59:
Սամսար (13.07.2010)
Եր, իրենց համար միջազգային հանրության մեջ մտնողներից մեկն էլ ես եմ. իմ կարծիքը ինչպիսի՞ն աԵս կասեի, որ ընդհակառակը, իրենց մասնակցությունը լրիվ ձևական է դարձնում անկապության համար պայքարը: Այ եթե ամբողջ աշխարհը Իսպանիայի հավաքականի կազմում կատալոնացիների անուններ նշելու փոխարեն խոսա այն մասին, որ կատալոնացիները հրաժարվել են Իսպանիայի նման հավաքականի կազմում խաղալ, այ էդ ժամանակ էլ կհետաքրքրվեն Կատալոնիայի պատմությամբ, խնդրի էությունը արդեն հետաքրքիր կլինի: Իսկ հիմա անգամ ես ցանկություն չունեմ Կատալոնիայի պատմությունը թերթելու: Լավ էլ օրինակ բերեցիր Ղարաբաղը. մինչև հիմա իմ զայրույթը այս հարցում այն է, որ արցախահայությունը չի պայքարել այնպես, ինչպես Զանգեզուրը: Այ եթե կռվեին, հիմա մեր կազմում կլինեին, էսքան գլուխներս ցավի տակ չէր լինի:
Վերջին գրառումները բոլորն էլ օֆֆտոպ են: Հիմա ուղեղս չի աշխատում. հիվանդ մեռնում եմ /էս շոգին թեյ եմ խմում, դե պատկերացրեք էն աշխարհ գնալու որ ստադիայում եմ/, գիշերը կորոշեմ գրառումների ճակատագիրը: Կարող ա էս թեմայում էլ թողնեմ: Ամեն դեպքում դուք աշխատեք շատ չծավալվեք:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Քեզ ի՟նչ ա եղել, այ Աստղ ջան)) Աստղ, ես օրինակ ինձ ուզբեկ կամ ղազախ չեմ համարում, բայց էս շոգին օրը մի 3 բաժակ հաստատ տաք թեյ եմ խմում, քանի որ և սիրում եմ թեյը, և այն ավելի է հովացնում ու քրտինքը հանում մեջիցդ, քան զովացուցիչ ըմպելիքները, որոնք զովացնում են մի քանի րոպե ու հա ուզում ես խմես
![]()
Անկապության համար պայքարը մի գուցե, Աստղ ջան կարող ա մարդ էլ լինի որ մտածի ընդհանրապես կատալոնցիների ինչին ա պետք անկախությունը, ուզում եմ ասեմ քո կարծիքը որոշիչ չէ , բացի դրանից դու Չավիի մասին ինչ էլ մտածես, ինքը իրա գործն արել ա , էս որ գրում ենք իրա արածի արդյունքն ա, ու լիքը մարդիկ որ տեղյակ չէին կատալոնցիների ձգտումների մասին մեր բանավեճին հետևելով տեղյակ կլինի, նրանց մի մասը կարա թքած ունեն էտ պայքարի վրա, մի մասը չէ, բայց կոնկրետ իրանց արած ռեկլամը աշխատեց
:
Հաստատ վաԴ եմ
Գրիպ եմ, կոկորդս ցավում ա, շոգին չեմ դիմանում...Քեզ ի՟նչ ա եղել, այ Աստղ ջան)) Աստղ, ես օրինակ ինձ ուզբեկ կամ ղազախ չեմ համարում, բայց էս շոգին օրը մի 3 բաժակ հաստատ տաք թեյ եմ խմում, քանի որ և սիրում եմ թեյը, և այն ավելի է հովացնում ու քրտինքը հանում մեջիցդ, քան զովացուցիչ ըմպելիքները, որոնք զովացնում են մի քանի րոպե ու հա ուզում ես խմես
![]()
Վերջ օֆֆտոպին
Ով օֆտոպեսցէ, նա ակումբափակվեսցէ /քոփիռայթ Մտահոգ/![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Արծիվ (13.07.2010)
Հա էլի, էն մարդն էլ ա ասում անկապության համար, դու էլ... էլ ստե մի գուցեն որն ա՟)))) երկուսդ էլ սխալվեցիք)) չնայած անկապությունն ու անկախությունը իրար մոտիկ բաներ են
կներես Երվանդ ջան, չհասկացա ինչ էիր գրել)) դուրս ա գալիս, որ չես սխալվել))
Աստղ, եթե ուզում ես չօֆտոպենք, թեման փակի, ԱԱ-ն պրծել ա![]()
Արծիվ (13.07.2010)
պահոոոոոյ
իսպանիան կարողա որակավորման փուլն էլ չանցնի, եթե կատալոնիան առանձնանա ու իրա հավաքականով խաղա
Կատալոնիա աշխարհի չեմպիոն![]()
Չգիտեմ, թե մենք հայությունով ինչի էիննք մեզ կոտորում խալխի թիմերի համար:![]()
Մասնացած երկրների քաղաքացիներին դեռ հասկանում ենք:
Հաղթողներին չեն դատում, բայց աշխարհի էս մի չեմպիոնը մի քիչ պայթածոտ չեմպիոն ա: Նախ ընդամենը 7 գոլ 7 խաղում ու խփած գնդակներով ընդհամենը վեցերորդ տեղ: Սա էն դեպքում երբ հարվածներով (126) իսպանացիները առաջին տեղում են, ու դարպասին հարվածներով նույնպես (46): Այսինք, հարգելի իսպանացիները նամուսով գոլ խփող չունեին:
Արծաթե մեդալակիրն էլ փաստորեն ամենակոպիտ թիմն էր: Ամենաշատ խախտումներն (126) ու դեղին քարտերը (22) Նիդերլանդներինն են: Հանուն արդարության պետք ա նշել, որ ամենաշատ խախտումներից տուժված թիմն էլ Իսպանիան է (134):
Ամենարդյունավետ թիմը Գերմանիան էր, ու երևի կլինի Եվրոպայի 2012 չեմպիոնը - 42 հարված դարպասին ու 16 գոլ: Համարյա ամեն երկրորդ հարվածը դարպասին գոլ ա եղել գերմանացիների մոտ: Ու գոլեր են խփել Անգլիային, Արգենտինային, ՈՒրուգվային ....
Մեկ էլ հանուն արդարության էլի պետք ա նշել, որ Իսպանացիների մոտ փոխանցումների ճշգրտության մակարդակը 80% էր: Սրան մոտ արդյունք ունեն միայն Բրազիլացիները՝ 79%:
Ամեն դեպքում, վիճակագրությունը մի կողմ, հոգուս մեղք չանեմ, Իսպանացիները անարդյունավետ, բայց սիրուն խաղ էին ցույց տալիս - գնդակի տոտալ վերահսկողություն, ճշգրիտ փոխանցումներ, լավ անցումներ, քիչ, բայց սիրուն գոլեր: Իսկ Ինիեստա Չավի կիսապաշտպանական զույգը երևի աշխարհում ուժեղագույնն ա:
Հա, մեկ էլ Ֆորլանին լավագույն խաղացող տալը լրիվ արդար էր: Արտակարգ ֆուտբոլիստ ա: Ու եթե վերջին վարկյանին մի սանտիմ ներքև կրակեր, երևի բրոնզը իրանք տուն կտանեին:
Ambrosine (12.07.2010), Farfalla (13.07.2010), Magic-Mushroom (13.07.2010), romanista (12.07.2010), Sagittarius (12.07.2010), Արծիվ (13.07.2010), Մարկիզ (12.07.2010), Ռուֆուս (12.07.2010)
Բակց ինչքան ուզում ա աշխարհի առաջնություն լինի, աշխարհի հզորը մնում ա հզոր, ու դեմը խաղ չկա: Քանի՞ չեմպիոնատ պիտի լինի, որ հզորին հասնող լինի:
Ու հաջորդ առաջնությունն էլ հզորների հայրենիքում ա:
---------- Ավելացվել է՝ 23:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:28 ----------
Ընկեր, մեզ մենակ այ սա կփրկի: Խորհուրդ եմ տալիս մինչև վերջ նայել
Արծիվ (13.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ