ivy-ի խոսքերից
Մի բան եմ ուզում ասել. նախապես խնդրում եմ՝ ոչ ոք որպես անձնական վիրավորանք չընդունի, ոչ էլ թող իր հայրենասիրությունը խոցվի. զուտ իմ կարծիքն է՝ ցավոք սրտի, օբյեկտիվության տարրեր պարունակող:
Հայերենը միջազգային լեզու... Տխուր է ասել, բայց դա մի քիչ անհեթեթ է հնչում: Ո՞վ գիտի հայերենի մասին: Ո՞վ գիտի հայերի մասին: Ո՞վ գիտի Հայաստանի մասին: Հիմնականում ոչ ոք չգիտի դա ինչ երկիր է և որտեղ: Վատ չզգաք, բայց նրանք, ովքեր գոնե լսել են Հայաստանի մասին, կարծում են, որ դա մի փոքր մուսուլմանական երկիր է: Ցավն այն է, որ երբեք չգիտես դրա մասին՝ մինչ ապրում ես Հայաստանում:
Դրսում առաջին բանը, որ հարցնում են՝ իմանալով, որ Հայաստանից ես, այն է, թե դա որտեղ է: Կամ էլ ասում են՝ հա, դե դու ուրեմն մուսուլման ես: Իսկ երբ բացատրում ես, որ Հայաստանը առաջին երկիրն է, որ պետականորեն ընդունել է քրիստոնեությունը, շատ թերահավատորեն վրադ են նայում, երբեմն հազիվ թաքցրած ժպիտով: Իմ դասախոսները ամեն անգամ զարմանքից վեր են թռչում, երբ տեսնում են, թե ինչպես եմ ռուսերեն խոսում մեր կուրսի ռուսների հետ: Ոչ ոք չի հասկանում, թե էս «թուրք կամ նման մի ազգի» աղջիկը ինչ գործ ունի ռուսերենի հետ: Երբ ասում եմ, որ ես թուրք չեմ, այլ հայ, որևէ մեկի համար դա մի մեծ տարբերություն չի:
Մարդիկ, սթափվեք, մեր մասին չգիտեն, Հայաստանի մասին չգիտեն, հայերենի մասին չգիտեն: Դա շատ–շատ տխուր է, բայց դա այդպես է:
Ի՞նչ միջազգայնացում, ի՞նչի մասին եք խոսում...
Էջանիշներ