Հա, ես մի ամերիկացու օգնում եմ հայերեն սովորել, բայց որոշակի հնչյուններ ոչ մի կերպ չէր կարողանում արտաբերել...«Ծ», «ձ», «ց», «խ» հնչյունները։ Բայց ես ընթացքում համոզվեցի, որ դա լրիվ սովորության հարց է։ Օրինակ, մի հետաքրքիր հանգամանք. երբ որևէ բառում «ց» հնչյունը բառավերջում է լինում, նորմալ արտասանում է, քանի որ անգլերենում "ts" տառակապակցությունը արագ արտասանելու դեպքում հենց «ց» է դառնում։ Իսկ բառավերջում չի կարողանում ասել, որովհետև սովոր չէ։ Ինչևէ, «խ» հնչյունն արդեն մի կերպ սկսել է արտասանել. ճիշտ է, դեռ հ–ի նման է արտասանում, բայց առաջընթաց կա։ Համոզված եմ, որ մնացածը ժամանակի հարց է։
Ես էլ եմ մեր լեզուն շատ սիրում, բայց ինձ թվում է, որ այն աշխարհի ամենագեղեցկը անվանելուց առաջ նախ հարկավոր է աշխարհի բոլոր լեզուները գոնե լսած լինել, հակառակ դեպքում դուրս է գալիս, որ անպատասխանատու հայտարարություններ ենք անում՝ էլի տառապելով «Ամենալավն է, որովհետև մերն է» հիվանդությամբ։
Հայհոյանքնե՞րն ինչ կապ ունեն։ Հետաքրքիր է, այդ ո՞ր լեզվում հայհոյանքներ չկան։ Կամ ինչու՞ ես կարծում, թե այլ լեզուների հայհոյանքները քաղցրահունչ են ու իրենց լեզվակիրներին պատիվ են բերում, իսկ մերն էլ էնքան վատն է, որ մեզ պիտի խայտառակ անի ամբողջ աշխարհով մեկ։Հայհոյանքը հայհոյանք է, ինչ լեզվով ուզում է լինի։
Չգիտեմ, թե որքանով ճիշտ կլիներ, եթե հայերենը դառնար միջազգային լեզու, բարդ հարց է։ Բայց այստեղ բերված հակափաստարկները մեծ մասամբ հիմնավոր ու օբյեկտիվ չեն։
Էջանիշներ