User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Անճարություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անճարություն

    Այս զգացմունքը սկսել է ավելի հաճախակի հանդես գալ հայերիս մոտ:
    "Մեզանից ոչինչ կախված չէ": "Ինչ կարող էի ես անել, եթե դիմացինս այս էր, այն էր /գերհզոր և ստոր էր և այլն այս ոճով/":
    Մարդը, որպեսզի ազատի իրեն պատասխանատվության բեռից իր մտերիմների, երեխաների, շրջապատի հանդեպ, լեգենդներ է հյուսում իր անճարության մասին:
    Նրանք են մեղավոր՝ որ ինքը աղքատ է, անճար, չի կարողանում ապահովել իր ընտանիքը: Չի կարողանում համապատասխան ձևի պաշտպանել իր ընտանիքին տարբեր /անգամ գաիչնիկի???/ անօրինակություններից: Անգամ նրա համար, որ ինքը չգիտի փողոցը անցնելու, կամ մեքենան վարելու կանոնները:
    Եվ սա հնարավորության է տալիս ազատ ձգալ ամեն մի կաշկանդող պարտականություններից ... ու գնալ հանգիստ նարդի խաղալ "բիսետկում":

    -Բոլորը մեղավոր են, բացի ինձնից:
    -Մեղավոր է Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը,... ՀՀՇ-ն.... վերջին հաշվով եթե կոնկրետ մարդ չգտնես, ապա - թուրքերը /կամ , ավելի քիչ է հանդիպում՝ ռուսները կամ ամերիկացիք/:
    Ղարաբաղում մի հումորային պատոմություն են պատմում ՝
    - ընտանեական-կենցաղային մի միջադեպի առիթով ծագած ծնողի հարցին, թե ո՞վ էր մեղավոր, երեխան անմիջապես պատասխանում է ՝ "Աղդամի թուրքերը" :

    Արդյոք նրանք, այդ "վերին գերհզոր ուժերն" են մեղավոր, որ այսպիսի մարդը՝
    Չգիտե արդյունավետ աշխատել:
    Չգիտե գրագետ իր իրավունքները պաշտպանել:
    Հաճախ ընդհանրապես չգիտե՝ ոչ աշխատել, ոչ խելքով պաշտպանվել ու պաշտպանել իր սեփականությունը ու իրավունքները:
    ....

    Ո՞րն է սրա սկզբնապառճառը: Որտեղի՞ց է այն առաջանում:
    Ինչու է սա մեր դեպքում փոխանցվում սերնդե- սերունդ:
    Երբ ենք դուրս գալու այս վիճակից: Ինչ է պետք սրա համար: /մենակ հյուսով եմ չեք ասի, ՝ "լավ առաջնորդ " /

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (14.03.2009), Sona_Yar (14.03.2009), Sunny Stream (14.03.2009), Աբելյան (14.03.2009), Արիացի (19.03.2009), Դեկադա (14.03.2009), Մարկիզ (14.03.2009), Տատ (04.05.2009)

  3. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անճարություն

    Ամենայն հավանականությամբ տվյալ դեպքում գործում է "ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր" ասացվածքի հակառակ տարբերակը: Ցանկացած մարդ, չստանալով իր ուզածը, դրանում փնտրում է քավության նոխազ ու փնովում է կամ ճակատագրին (օրինակ "բախտի տերը թաղեմ") կամ էլ այդ նույն բարիքին հասած անձնավորությանը, որը "ոչ մի կերպ արժանի չէր այդ բախտին"…
    Ու փոխանակ գործելու, որպեսզի հասնեն բաղձալիին, նրանք նստում են թախտին ու սպասում բախտին… Բա էլ ինչի համար է աստված այդպիսի ճոխ նվեր արել մարդկանց համար (խոսքը մարդկային ուղեղի մասին է), որ պիտի չօգտագործեն այն…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    comet (19.03.2009), Narinfinity (19.03.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անճարություն

    dvgray-ը ինչպես միշտ հրաշք թեմաներա բացում, շատ հետաքրքիր երևույթ, որը նկատվում է համարյա բոլորիս մոտ, չգիտեմ ինքներս մեր աչքում արդարանալու ձգտում երևի, ինքնասիրության ինչ որ չափի պակաս, որը ձգտում ենք արդարացնել<մեկա չէի կարող, ինքը ավելի ուժեղ էր> ձևակերպմամբ,կամ սեփական իրավունքների լավ չիմացության հետևանք, չգիտեմ, հետաքրքիր կլինի հետևել կարձիքներին

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (14.03.2009), Արիացի (19.03.2009)

  7. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անճարություն

    Իսկապես թեման շատ հետաքրքիր է ։Չգիտեմ "խելքս" կհերքի այս թեմայով երկար խոսելու բայց փորձեմ մի երկու բառով ես էլ արտահայտեմ իմ տեսակետը ։

    Հիմնականում իսկապես Հայերս փորձում ենք գտնել ամեն վատում պատճառ՝ մեկ ուրիշի կամ ինչ-որ հանգամանք , քանի որ պատասխանատվությունից վախենում ենք ։ Դա գենետիկորեն մեր մեջ ամրագրված է , փոխել կարող ենք , սակայն դրա համար մեկ երկու կամաորը քիչ են ։ Հենց այնպես չի առաջացել ազգային մտածելակերպ արտահայտությունը , որին հիմա աղավաղում ենք ու ասում "մենթալիտետ" ։ Սակայն այս անճարությանը զուգընթաց կառաջարկեի խոսեինք Մեր Մեծամտության մասին , Ամեն վատի մեղավորը "Աղդամի թուրքեր" ն են , իսկ լավը դա մեր արժանիքն է

  8. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անճարություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞րն է սրա սկզբնապառճառը: Որտեղի՞ց է այն առաջանում:
    Սկզբնապատճառներից մեկը արդեն նշել ես՝ «սա հնարավորության է տալիս ազատ ձգալ ամեն մի կաշկանդող պարտականություններից ... ու գնալ հանգիստ նարդի խաղալ "բիսետկում"»։

    Չեմ բացառում նաև այն, որ իրոք ինչ-ինչ իրավիճակների համար ուրիշներն են մեղավոր ու պատասխանատու և մարդուց ոչ մի բան կախված չէ։

    Անիրական նպատակներ և ցանկություններ։ Երբեմն առանց հասկանալու մարդ կարող է ձգտել ու ցանկանալ ինչ որ բանի հասնել, ինչը ի սկզբանե անհնար է ու մատնված է անհաջողության։ Հետո բնականաբար մեղավոր պետք է գտնել, որովհետև մարդ իրանից կախված ու չկախված ամեն բան արել է։ Օրինակ անբուժելի հիվանդ մարդը որքա՜ն էլ ջանք թափի բուժվել, չի կարողանա ու հետո մեղավորը դառնում են բժիշկները կամ՝ «երկիրդ երկիր չի...»։
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու է սա մեր դեպքում փոխանցվում սերնդե- սերունդ:
    Պատասխանս խիստ անձնական է և հիմնված չէ փաստերի վրա, պարզապես այսպես եմ կարծում։ Ինձ թվում է պատճառը մեր ազգային կոմպլեքսներն են, որոնք դարերով ձևավորվել ու հասել են մինչև մեզ։ Ժամանակին ունեցել ենք հաջողություններ, մեծ մշակույթ, մեծ մարդիկ.... Հետո կամաց-կամաց, կամ միանգամից, կորցրել ենք այդ ամենը ու մինչև հիմա՝ չենք կարողանում վերադարձնել ու վերագտնել ամբողջությամբ այն ամենը, ինչը մեզ համար հանդիսանում է իդեալ՝ հին հային՝ իսկական հային։ Ու ման ենք գալիս պատճառը, ու «գտնում ենք».... Բայց դա իրականությու չէ։

    Քանի դեռ չես գտել իրական պատճառը կեղծ մեղավորների հետևից ընկնելը ավելի է հեռացնում իրական պատճառից....

    Ու հենց սա է պատճառը, թե ինչու ենք մենք տեղի-անտեղի՝ բայց համարյա միշտ անտեղի, անընդհատ այլ ազգի ներկայացուցիչների մոտ գովում մեզ։ Ինչո՞ւ օրինակ անգլացին, շվեդը, գերմանացին սովորաբար չեն խոսում իրենց անցյալի մասին, որովհետև կարիք չունեն ինչ որ բան ապացուցելու։ Իսկ մենք անընդհատ կարիք ենք զգում ցույց տալու ու բացատրելու, որ մենք ու մեր ազգը էն չենք, ինչ որ դուք հիմա տեսնում եք....
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ ենք դուրս գալու այս վիճակից: Ինչ է պետք սրա համար: /մենակ հյուսով եմ չեք ասի, ՝ "լավ առաջնորդ " /
    Չգիտեմ Բայց թվում է, որ դուրս գալու համար հարկավոր է ունենալ ինտելեկտուալ ազնվություն ու քաջություն՝ խոստովանելու, որ մեր անձնական կյանքի ու մի գուցե նաև ազգի անհաջողությունների մեղավորը մենք ինքներս ենք և նրանք (անհատ մարդիկ և կառույցներ), որոնք մեզ համար սրբություն են և մեր արժեքային համակարգում մեծ տեղ են զբաղեցնում....

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (14.03.2009), Sona_Yar (14.03.2009)

  10. #6
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անճարություն

    dvgray-ի խոսքերից
    Երբ ենք դուրս գալու այս վիճակից: Ինչ է պետք սրա համար: /մենակ հյուսով եմ չեք ասի, ՝ "լավ առաջնորդ " /

    Երբ սովորենք չստել ինքներս մեզ ու բոլորին էտ ժամանակ էլ կկարենանք մտածել ելք գտնելու մասին:
    ... էս ինչ լավ թեմա էր

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (14.03.2009)

  12. #7
    շա՜տ ուրախ եմ Չիպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2009
    Հասցե
    ամեմնուր
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անճարություն

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխանս խիստ անձնական է և հիմնված չէ փաստերի վրա, պարզապես այսպես եմ կարծում։ Ինձ թվում է պատճառը մեր ազգային կոմպլեքսներն են, որոնք դարերով ձևավորվել ու հասել են մինչև մեզ։ Ժամանակին ունեցել ենք հաջողություններ, մեծ մշակույթ, մեծ մարդիկ.... Հետո կամաց-կամաց, կամ միանգամից, կորցրել ենք այդ ամենը ու մինչև հիմա՝ չենք կարողանում վերադարձնել ու վերագտնել ամբողջությամբ այն ամենը, ինչը մեզ համար հանդիսանում է իդեալ՝ հին հային՝ իսկական հային։ Ու ման ենք գալիս պատճառը, ու «գտնում ենք».... Բայց դա իրականությու չէ։

    Քանի դեռ չես գտել իրական պատճառը կեղծ մեղավորների հետևից ընկնելը ավելի է հեռացնում իրական պատճառից....

    Ու հենց սա է պատճառը, թե ինչու ենք մենք տեղի-անտեղի՝ բայց համարյա միշտ անտեղի, անընդհատ այլ ազգի ներկայացուցիչների մոտ գովում մեզ։ Ինչո՞ւ օրինակ անգլացին, շվեդը, գերմանացին սովորաբար չեն խոսում իրենց անցյալի մասին, որովհետև կարիք չունեն ինչ որ բան ապացուցելու։ Իսկ մենք անընդհատ կարիք ենք զգում ցույց տալու ու բացատրելու, որ մենք ու մեր ազգը էն չենք, ինչ որ դուք հիմա տեսնում եք....
    Լրիվ համամիտ եմ Jarre-ի հետ:
    Если бы люди не делились по половому признаку, их бы просто не существовало

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (14.03.2009)

  14. #8
    շա՜տ ուրախ եմ Չիպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2009
    Հասցե
    ամեմնուր
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անճարություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞րն է սրա սկզբնապառճառը: Որտեղի՞ց է այն առաջանում:
    Ինչու է սա մեր դեպքում փոխանցվում սերնդե- սերունդ:
    Երբ ենք դուրս գալու այս վիճակից: Ինչ է պետք սրա համար: /մենակ հյուսով եմ չեք ասի, ՝ "լավ առաջնորդ " /
    Ըստիս պատճառն այն է, որ մենք հայերս սիրում ենք մեղքը ուրիշի վիզը փաթափել ու նման դեպքերում հաճախ լսում ենք հետրյալ ասացվածքը "Կարկուտը ծեծած տեղնա ծեծում":
    Если бы люди не делились по половому признаку, их бы просто не существовало

  15. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անճարություն

    Դիվի, եթե մարդը հայտարարում է, որ իրենից ոչինչ կախված չէ, կամ ինքն անճար է, ապա այն մարդը չի ստում, նա իսկապես խոստովանում է սեփական անճարությունը։ Նաև կարելի է ավելացնել ողորմելիությունը, անընդունակությունը, թուլամորթությունը, կամազուրկ լինելը։ Նա պարզապես հայտարարում է, որ ինքը փաս, այսինքն իր վրա շրջապատը կարող է հույս չդնել, իրենից օգուտ կարող է և չլինել և նույնիսկ նրան պետք է օգնել։ Իսկ թե ինչու է ողորմելի, կամ ի՞նչն է նրան թուլամորթ դարձրե՞լ՝ դաստիարակությունը, գեները, սխալ աստղի տակ ծնվելը, հիվանդությունները, վիտամինների պակասը, արյան ոչ բավարար շրջանառությունը, սպորտով վաղ հասակից չզբաղվելը, վնասակար սովորությունները, շրջակա միջավայրի կեղտոտությունը, շրջապատող մարդկանց դատարկությունը, իմաստազուրկ ու գռեհիկ ինֆորմացիայի հոսքը, դեպրեսիան, 1000 ու մի բաներ…

    Հ.Գ. իսկ եթե կարծում եք, թե նման մարդիկ դիտավորյալ հայտարարում են սեփական անճարությունը, որ պատասխանատվությունից խուսափեն ու ուրիշների հաշվին ապրեն, ապա փորձեք լինել այդպիսին ու կզգաք թե ինչ գարշելի ու դատարկ կյանքով եք ապրում։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 17.03.2009, 12:05:
    Si vis pacem, para bellum

  16. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անճարություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ եթե կարծում եք, թե նման մարդիկ դիտավորյալ հայտարարում են սեփական անճարությունը, որ պատասխանատվությունից խուսափեն ու ուրիշների հաշվին ապրեն, ապա փորձեք լինել այդպիսին ու կզգաք թե ինչ գարշելի ու դատարկ կյանքով եք ապրում։
    Այս կյանքում մենք այնքա՜ն շատ հարցերում ենք անճար, որ պիտի ամեն ինչ անենք, որ որտեղ էլ որ գոնե կարայինք ճարով լինել, արհեստականորեն ինքներս մեզ անճար չսարքենք....

  17. #11
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անճարություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս զգացմունքը սկսել է ավելի հաճախակի հանդես գալ հայերիս մոտ:
    "Մեզանից ոչինչ կախված չէ": "Ինչ կարող էի ես անել, եթե դիմացինս այս էր, այն էր /գերհզոր և ստոր էր և այլն այս ոճով/":
    Մարդը, որպեսզի ազատի իրեն պատասխանատվության բեռից իր մտերիմների, երեխաների, շրջապատի հանդեպ, լեգենդներ է հյուսում իր անճարության մասին:
    Նրանք են մեղավոր՝ որ ինքը աղքատ է, անճար, չի կարողանում ապահովել իր ընտանիքը: Չի կարողանում համապատասխան ձևի պաշտպանել իր ընտանիքին տարբեր /անգամ գաիչնիկի???/ անօրինակություններից: Անգամ նրա համար, որ ինքը չգիտի փողոցը անցնելու, կամ մեքենան վարելու կանոնները:
    Եվ սա հնարավորության է տալիս ազատ ձգալ ամեն մի կաշկանդող պարտականություններից ... ու գնալ հանգիստ նարդի խաղալ "բիսետկում":

    -Բոլորը մեղավոր են, բացի ինձնից:
    -Մեղավոր է Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը,... ՀՀՇ-ն.... վերջին հաշվով եթե կոնկրետ մարդ չգտնես, ապա - թուրքերը /կամ , ավելի քիչ է հանդիպում՝ ռուսները կամ ամերիկացիք/:
    Ղարաբաղում մի հումորային պատոմություն են պատմում ՝
    - ընտանեական-կենցաղային մի միջադեպի առիթով ծագած ծնողի հարցին, թե ո՞վ էր մեղավոր, երեխան անմիջապես պատասխանում է ՝ "Աղդամի թուրքերը" :

    Արդյոք նրանք, այդ "վերին գերհզոր ուժերն" են մեղավոր, որ այսպիսի մարդը՝
    Չգիտե արդյունավետ աշխատել:
    Չգիտե գրագետ իր իրավունքները պաշտպանել:
    Հաճախ ընդհանրապես չգիտե՝ ոչ աշխատել, ոչ խելքով պաշտպանվել ու պաշտպանել իր սեփականությունը ու իրավունքները:
    ....

    Ո՞րն է սրա սկզբնապառճառը: Որտեղի՞ց է այն առաջանում:
    Ինչու է սա մեր դեպքում փոխանցվում սերնդե- սերունդ:
    Երբ ենք դուրս գալու այս վիճակից: Ինչ է պետք սրա համար: /մենակ հյուսով եմ չեք ասի, ՝ "լավ առաջնորդ " /
    Ինչ վերաբերում է, թե ով է մեղավոր, ապա մեղավորներ փնտրելիս առաջինը ճիշտ է դիտարկել սեփական գործունեությունը, մտածողությունը,
    բայց որ Քո նշած ուժերն էլ իրենց մասն ունեն այդ մեղավորության մեջ, ապա դա հաստատ այդպես է...
    Միմիայն թևեր ...
    Անսահման թռիչք ...
    Ազատություն ...

  18. #12
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անճարություն

    Մի նախադասությամբ ասեմ իմ տեսակետը էս հարցի շուրջ: Մարդու կյանքի նպատակը ու ընդհանրապես աշխարհում մարդ արարածի գոյության իմաստը պայքարն ա:
    Ցանկացած մարդ պետք ա իր առջև նպատակ ունենա ու ամեն գնով պայքարի իր նպատակներն իրականացնելու համար: Հակառակ դեպքում այդ մարդու գոյությունն ինքնին դառնում ա անիմաստ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Եկվոր (19.03.2009), Լուսաբեր (04.05.2009)

  20. #13
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անճարություն

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցանկացած մարդ պետք ա իր առջև նպատակ ունենա ու ամեն գնով պայքարի իր նպատակներն իրականացնելու համար: Հակառակ դեպքում այդ մարդու գոյությունն ինքնին դառնում ա անիմաստ:
    Արիացի ջան, կներես չկարծես յազվություն եմ անում։ Մի պարզաբանում. վստահ եմ որ «ամեն գնով պայքարի իր նպատակներին հասնելու համար» ասելով նկատի ունես պայքարի մարդասիրական դրսևորումները։

    Գիտես ինչու եմ գրում, քանի որ շատերը անճարությունից դրդված ու տեսնելով որ ընդունելի և թույլատրելի ճանապարհով չեն կարողանում հասնել իրենց նպատակներին, դառնում են ծայրահեղականներ՝ տեռորիստներ, բռնության միջոցով իրենց գաղափարները տարածողներ և այլն։

    Գիտեք անճարությունը շա՜տ վտանգավոր բան է։ Ես ամենաշատը զգուշանում եմ անճար մարդուց, քանի որ նրանից ամեն բան սպասելի է։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (01.05.2009), Դեկադա (04.04.2009)

  22. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անճարություն

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտեք անճարությունը շա՜տ վտանգավոր բան է։ Ես ամենաշատը զգուշանում եմ անճար մարդուց, քանի որ նրանից ամեն բան սպասելի է։
    դա կարծում եմ "ճիշտ" վախ է:
    ընդանրապես, ժամանակակից զարգացած հասարակարգերի հիմքը կարծում եմ որ "ճիշտ" վախի համապատասխան չափաբաժինն է:

    մի բան էլ, անճարին այդ վիճակի հասցնելու համար անհրաժեշտ է կատարել երկարաժամկետ "աշխատանք":
    ու էտ դավատիտ անողները որպես կանոն միշտ մնում են ստվերում :

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (01.05.2009)

  24. #15
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անճարություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս զգացմունքը սկսել է ավելի հաճախակի հանդես գալ հայերիս մոտ:
    "Մեզանից ոչինչ կախված չէ": "Ինչ կարող էի ես անել, եթե դիմացինս այս էր, այն էր /գերհզոր և ստոր էր և այլն այս ոճով/":
    Մարդը, որպեսզի ազատի իրեն պատասխանատվության բեռից իր մտերիմների, երեխաների, շրջապատի հանդեպ, լեգենդներ է հյուսում իր անճարության մասին:
    Նրանք են մեղավոր՝ որ ինքը աղքատ է, անճար, չի կարողանում ապահովել իր ընտանիքը: Չի կարողանում համապատասխան ձևի պաշտպանել իր ընտանիքին տարբեր /անգամ գաիչնիկի???/ անօրինակություններից: Անգամ նրա համար, որ ինքը չգիտի փողոցը անցնելու, կամ մեքենան վարելու կանոնները:
    Եվ սա հնարավորության է տալիս ազատ ձգալ ամեն մի կաշկանդող պարտականություններից ... ու գնալ հանգիստ նարդի խաղալ "բիսետկում":

    -Բոլորը մեղավոր են, բացի ինձնից:
    -Մեղավոր է Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը,... ՀՀՇ-ն.... վերջին հաշվով եթե կոնկրետ մարդ չգտնես, ապա - թուրքերը /կամ , ավելի քիչ է հանդիպում՝ ռուսները կամ ամերիկացիք/:
    Ղարաբաղում մի հումորային պատոմություն են պատմում ՝
    - ընտանեական-կենցաղային մի միջադեպի առիթով ծագած ծնողի հարցին, թե ո՞վ էր մեղավոր, երեխան անմիջապես պատասխանում է ՝ "Աղդամի թուրքերը" :

    Արդյոք նրանք, այդ "վերին գերհզոր ուժերն" են մեղավոր, որ այսպիսի մարդը՝
    Չգիտե արդյունավետ աշխատել:
    Չգիտե գրագետ իր իրավունքները պաշտպանել:
    Հաճախ ընդհանրապես չգիտե՝ ոչ աշխատել, ոչ խելքով պաշտպանվել ու պաշտպանել իր սեփականությունը ու իրավունքները:
    ....

    Ո՞րն է սրա սկզբնապառճառը: Որտեղի՞ց է այն առաջանում:
    Ընտանիքը: Սկզբնապատճառը պետք է փնտրել ընտանիքում, մի փոքր ընդլայնվելու դեպքում` հասարակության մեջ:
    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու է սա մեր դեպքում փոխանցվում սերնդե- սերունդ:
    Ձեռնտու է, դրա համար ոչ մեկը դրա դեմ չի պայքարում:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ ենք դուրս գալու այս վիճակից: Ինչ է պետք սրա համար: /մենակ հյուսով եմ չեք ասի, ՝ "լավ առաջնորդ " /
    Պետք հնարավորինս ճիշտ «դաստիարակել» երեխաներին: Պետք է հնարավորություն տալ երեխաներին որպես անհատ ձևավորվել` անիմաստ սահմանափակումներ չստեղծելով, քո ճիշտը երեխայի վզին չփաթաթելով:
    Այստեղ կցանկանայի մեջբերել Օշոյի խոսքերը (ներեցեք ռուսերեն մեջբերման համար. չցանկացա թարգմանել` իմաստը պահպանելու համար):
    Ребенку нужна невероятная уединенность, как можно больше, максимум уединенности, так чтобы он мог развивать свою индивидуальность без чьего-либо вмешательства.
    Детям нравится, когда их оставляют в покое, пространственность необходима для их роста. Да, родители должны быть бдительными, внимательными, так чтобы ничего плохого не случилось с ребенком, но это отрицательный вид осторожности — они не должны вмешиваться положительно. Они должны дать ребенку величайшую истину поиска, но они не должны давать идеологии, которая дает представление об истине. Они не должны учить его истине, они должны учить его как искать истину. Нужно учить поиску, исследованию, приключению.
    Детям нужно помогать так, чтобы они могли задавать вопросы, но родители должны отвечать на вопросы, если только они в самом деле знают. И даже если они знают, они должны отвечать так, как Будда обычно говорил своим ученикам. "Не верь тому, что я говорю! Это мой опыт, но в тот момент, когда я говорю это тебе, это становится неверным, потому что для тебя, это не опыт. Слушай меня, но не верь. Экспериментируй, ищи, изучай. Пока ты сам не узнаешь, твое знание бесполезно; оно опасно. Знание, которое заимствовано, это препятствие.
    Անճարությունը անհատականության բացակայության արդյունք է, վերջինս հետևանք է անիմաստ սահմանափակումների և կաղապարների

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (04.05.2009), One_Way_Ticket (04.05.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •