Վա՜յ, Werning–ը։ Ո՞նց չենք հիշում։ Ես որ շատ լավ հիշում եմ քեզ , մեր հնաբնակներից ես։ Ակումբի մյուս հնաբնակներն էլ հաստատ կհիշեն քեզ։ Նույնիսկ ավատարդ եմ շատ լավ հիշում, գրառումներդ էլ... Ես էլ մտածում էի՝ տեսնես ու՞ր կորավ Werning–ը... Փաստորեն, վերադարձել ես... Բարի վերադարձ...
Իսկապես ապշեցուցիչ է։ 50 կգ։ Իմ քաշը նույնիսկ էդքան չկա։ `Փաստորեն, իմ քաշի չափով, դեռ մի բան էլ ավել նիհարել ես... Խոսքեր չեմ գտնում......ես մի տեսակ միջանկյալ տեղ եմ գրավում այս թեմայում, քանզի առնչվել եմ այստեղ քննարկված գրեթե բոլոր խնդիրներին, կհարցնեք ինչպե՞ս, ասեմ, ես նախկինում եղել եմ չափազանց գեր, կշռել եմ ոչ ավել ոչ պակաս 148 կիլոգրամ, հասակս 183 սմ. Սակայն դա նախկինում, հիմա շատերը, նույնիսկ մատ ընկերներս ում ես բավականին ժամանակ չէի տեսել, ինձ չեն ճանաչում: Ներկայումս ես կշռում եմ 98 կիլոգրամ: Այո, նիհարել եմ 50 կիլոգրամ, դժվար է հավատալը, համաձայն եմ, սկզբում չէին հավատում շատերը, սակայն ես բոլորին հակառակը ապացուցեցի: Դեռ տեղ ունեմ նիհարելու, 8 կիլոգրամ ել ունեմ գցելու, սակայն դա փետրվարից մարտ ընկած ժամանակում:
Նիհարել եմ 1տարի և 3 ամսում:
Հա, շատ է հետաքրքրում, անպայման պատմիր, էլի։Հիմա կհարցնեք ինչու՞, եթե հետաքրքրի կպատմեմ: Մեծ փոփոխություն մտցրեցի իմ կյանքում, նույնիսկ այս կայքում հին անունս փոխեցի:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բարև մտերիմներ, իրոք շատ ուրախացա կարդալով մեկնաբանումները և ուրախացա, տեսնելով որ ոմանք ինձ հիշում են:
Իմ նիհարելը ունի մեծ պատմություն, խորը արմատներ, լիքն է ինձ համար ցավալի իրադարձություններով, սակայն ասում են մարդ շատ բան պետք է տանի՝ մարդ դառնալու համար:
Ես մի ժամանակ փոքրիկ-մոքրիկ, նիհար-միհար տղա էի, դե հետո գիտեք ինչպես է լինում, տատիկը անհանգստանում է, որ փոքր կմնամ ու այստեղ սկսվում է համաընտանեկան սնուցման ծրագիրը, դե ես ել ինչ հասկանամ գլխիս գալիքը, քանզի դեռ փոքր էի, մի խոսքով:
Երբ արդեն հասկացա, կանգնեցի, սակայն ուշ էր, հետո էլ ընդունվեցի համալսարան ու սկսվեցին դասաշատ նստակյաց օրերը, ու այստեղ արի ու տես 148 կգ:
Ուսանողական տարիներին զգացի, որ առանձնանում եմ շատ տղաներից, որ իմ մեջ աղջիկները բացի ընկերական նկատառումներից ուրիշ հետաքրքրություն չեն գտնում: Ասեմ շատ դժվար էր ինձ համար, հասկանալով հանդերձ, որ քայլերս, փորձերս իզուր են, միևնույն է, մաքսիմալ զսպելով կոմպլեքսներս, շարժվում էի առաջ: Ձեր մտքով չի կարող անցնել թե ինչեր եմ կրել, ինչպիսի վերաբերմունքի եմ արժանացել հենց միայն գիրությանս պատճառով: Ամեն փորձ սկզբում ընթանում էր հիանալի և ամենավերջում հանկարց լսում էի այն ստանդարտ պատասխաններից մի քանիսը_ «Դեռ ժամանակը չէ» կամ էլ «գիտես քեզ ինչքան եմ սիրում, բայց որպես ընկեր» և մյուսինն էլ, իհարկե իմացա ուրիշից, ահա նրա արտասանած խոսքերը «Բայց ախր չաղա»:
Էսքանից հետո համակերպվեցի այդ ամենի հետ: Իսկ ինչ էր կատարվում գլխումս, չէի ցանկանա թշնամուս: Ու այդպես մինչև 5 կուրսի սեպտեմբերի 12-ը:
Վիճել կարող են շատերը, բայց քչերն են կարողանում հենց այնպես զրուցել…
Անհրաժեշտ է շատ բան տանել՝ մարդ դառնալու համար...
Ուրախ գրառում:
Այն ինչ կասեմ, առաջին հայացքից շատ պարզ կթվա, սակայն հավատացեք դա շատ բարդ է, ինձ վրա եմ ասում, պետք է ունենալ մեծ կամքի ուժ: Ես հիմա նայում եմ հին նկարներս, նույնիսկ նկարվել եմ հագնելով հին շորեր և ասում եմ, հաստատ արժեր:
Նախ հաստատ որոշեցի, նայեցի հայելու մեջ ու ասեցի ինքս ինձ որ հոգնել եմ այս տեսքից, հետո պատկերացրեցի ինձ այպես ինչպիսին կուզենայի լինել, դրանից հետո կարգավորեցի սնունդս(ասեմ որ ամեն ինչ էլ կերել եմ, բացի սպիտակ հացից և մակարոնեղենից) և զբաղվեցի սպորտով, հիմնականում լողով, առավոտները 6-7-ը վազում էի, երեկոները 6-ից հետո հաց չէի ուտում.
Վիճել կարող են շատերը, բայց քչերն են կարողանում հենց այնպես զրուցել…
Անհրաժեշտ է շատ բան տանել՝ մարդ դառնալու համար...
ընկճվածությունն ու չափից դուրս բարի լինելը
Зимой и летом одним цветом
Չաղ չեմ` չգիտեմ բայց չաղ եղել եմ փոքր ժամանակ, շաաատ չաղ էի, բայց չեմ հիշում, թե ինչ խնդիրներ ունեի Բայց հետաքրքիր ա` ինչի՞ հենց տղաների, թող լիներ «Չաղ մարդկանց խնդիրները»:Չաղ Տղաների Խնդիրները.
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Meme (09.07.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ