Երբ դեռ երազներով ավելի էի տարված, քան իրականությամբ, մտածում էի, որ իմ կողքին պիտի լինի բավականին բարձրահասակ, թիկնեղ, բայց ոչ գեր, ու, էտ էր մնացել պակաս, որ հանկարծ փոր ունենար, հմայիչ դեմքով մեկը: Դե ասենք, այնպիսի մեկը, ում հետ ես հանգիստ կքայլեի ու իձ բնավ էլ վատ չէի զգա, թող տեսեն, որ իմ կողքին ինչ գրավիչ արտաքինով տղամարդ է
Հետո, երբ ավելի շատ սկսեցի գնահատել՝ վստահելով ականջներիս, քան աչքերիս, հասկացա, որ կարևորն այն չէ, թե ինչ կմտածեն մեզ նայելիս, այլ այն, թե ես ինձ ինչպես կզգամ նրա ընկերակցությամբ իմ ամբողջ կյանքի ընթացքում
Չեմ ասի, թե դուրս գալիս է, երբ տղան գեր է, այն էլ՝ շատ գեր ու ճարպոտբայց որ դրանից է կախված՝ նրան կսիրեմ, կամուսանամ թե չէ, ապա միանշանակ ոչ
Հիշում եմ, մի ֆիլմ կար, որտեղ սիրահարված տղայի աչքին իր 100 կգ անց ընկերուհին այնքան նրբիկ ու սլացիկ էր երևում
Իսկ ինչ մնում է զանազան մեջբերումներին՝ կապված չաղերի հետ, որ չափ ու սահման չեն ճանաչում և այլն, ես մյուսների պես դրանք այնքան էլ լուրջ չեմ ընդունում, ինչպես այս միտքը.« Նիհար մարդիկ ոչ մի կերպ չեն չաղանում իրենց ներսում եղած չարությունից ու չկամությունից»Զուտ սրամտություն, ուրիշ ոչինչ:
Էջանիշներ