User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Չաղ Տղաների Խնդիրները.

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չաղ Տղաների Խնդիրները.

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես թեման բացողին իրոք հուզում են չաղ տղաների խնդիրները, թե ուզում է չաղերին համոզել, որ ամուսնանալու համար իրանք խնդիրներ ունեն...:P
    Ուրեմն..ինչպես ասում են մարդս մարդ լինի...
    Դե բոլոր աղջիկներն էլ ինչ-որ տեղ, ինչ-որ ժամ մտածում են գուցե իրենց ապագա կողակցի քաշի մասին...բայց տղայի չաղ լինելը խոչընդոտ չի լինի, եթե նրա հոգին ճանաչելով հանկարծ ու սիրեք..բա սիրելը էլ ոնց ա լինում...
    Համաձայն եմ, նրանց լավ մարդ լինելու հետ կապված խնդիրներ, իհարկե, չկան, բայց ախր եթե մարդը՝ որպես տղամարդ, դուրդ չի գալիս, ի՞նչ կարող ես անել... Չեմ բացառում, որ հնարավոր է նրան ավելի մոտիկից, ավելի լավ ճանաչելու դեպքում, այսպես ասած, չաղերին չսիրող աղջիկը սիրի, բայց կոնկրետ իմ դեպքում ես միշտ համարել եմ, որ հավանականությունը շատ փոքր է...

    Բացի դրանից, եթե քեզ սիրող մարդը չաղ է, ու գիտի, որ իր չաղությունը քեզ դուր չի գալիս, ապա եթե քեզ իրոք սիրում է, իրեն մի քիչ նեղություն կտա, ջանքեր կգործադրի գոնե մի քիչ նիհարելու համար, չէ՞։ Համ էլ չէ՞ որ դա նաև իր համար է լավ։ Օրինակ, երբ ամուսնուս հետ նոր էինք ծանոթացել, ինքը գիտեր, որ ես չաղերին չեմ սիրում, ինքն էլ թարսի պես էդ ժամանակ ահագին չաղացած էր։ Դե, էնպիսի չաղություն էր, որ կանանց մեծամասնության համար լրիվ նորմալ է, բայց ինձ համար չափազանց էր... Ու ինքը հանուն ինձ նիհարեց իմ ուզածի չափ (մոտ 8 կգ)։ Դե, պարզ է, իրեն էլ էր պետք նիհարելը, ինքն էլ էր ուզում, ուղղակի մինչ այդ կարծես խթան չկար, էլի։ Կարծում եմ, որ շատ չաղ տղաների դեպքում սերը կարող է նիհարելու խթան դառնալ։

    Իսկ եթե չաղությունը հանգեցնում է առողջական խնդիրների միայն դուք, Ձեր հոգատար վերաբերմունքը, Ձեր փափուկ մտահոգությունը և նրան գոնե մի քիչ նիհարած տեսնելու ցանկությունը կստիպեն նրան առողջ դիետաներ պահել
    Հա, ճիշտ է, բայց մինչ այդ պիտի սիրես, որ էդ համապատասխան համբերություն ու հոգատարություն ցուցաբերես, չէ՞։
    ...դե էլ չասեմ, որ նիհարները մեկ-մեկ չաղանում էլ են
    Դե հա, էդ դեպքում ի՞նչ կարող ես անել... Ստիպված պիտի կամ հաշտվես սիրելիիդ չաղության հետ, կամ էլ նրան նիհարեցնելու արդյունավետ եղանակներ մշակես։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 25.11.2007, 20:50:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօրվա երիտասարդության խնդիրները
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.04.2013, 16:16
  2. Հայերի խնդիրները Ջավախքում
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 156
    Վերջինը: 03.07.2010, 00:29
  3. Մեկ բառով հայ տղաների մասին
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 22
    Վերջինը: 16.06.2010, 23:35
  4. Նորածինն ու խնդիրները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.10.2009, 11:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •