User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 70 հատից

Թեմա: Չաղ Տղաների Խնդիրները.

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Չար Վիշապիկ Vishapakah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Ամրոց
    Տարիք
    41
    Գրառումներ
    782
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Չաղ Տղաների Խնդիրները.

    Յուրաքանչյուրիս համար էլ գաղտնիք չէ, որ ինչքան էլ մարդը ներքին հարուստ ներքնաշխարհ ունենա, սեր գտնելու հարցում արտաքին տեսքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում.

    Ինչպիսի խնդիրների հետ են բախվում գեր տղաները և եթե դուք աղջիկ եք, կհանդիպեիք «ճարպոտ» տղայի հետ?

    Ինչու հարցը ձևակերպված չէ «չաղ տղա կամ աղջիկ», որովհետև ըստ ինձ դրանք տարբեր բաներ են. Ֆիզոլոգիապես իհարկե նույն վիճակն է, բայց կյանքում տարբեր սեռերի մոտ, նույն վիճակը կարող է տարբեր ձև արտահայտվել, հասարակության վերաբերմունքի հետևանքով անձի մոտ կոմպլեքսավորումից, մինչև հանուն սննդի «թքաց» ունենալը նույն այդ հասարակության վրա.

    Ինձ մասնավորապես հետաքրքրում է գեր տղաների խնդիրները և ինչքանով նրանք չեն վանվում աղջիկների կողմից, իրենց ավել քաշի պատճառով, իսկ գուցե կգտնվեն այնպիսինները, որոնք նախապատվությունը կտան հենց գեր տղաներին?

    Ասում են գեր մարդիկ ավելի բարի սիրտ ունեն.
    Ուրախ գրառում:

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չաղ տղաների խնդիրները.

    Ինչպիսի խնդիրների հետ են բախվում գեր տղաները և եթե դուք աղջիկ եք, կհանդիպեիք «ճարպոտ» տղայի հետ?
    Անկեղծ ասած՝ անձամբ ինձ համար տղամարդու չաղությունը միշտ էլ շատ մեծ թերություն է եղել... Այն աստիճանի, որ կարող եմ հաստատ ասել, որ հենց միայն չաղությունը հերիք է, որ տվյալ տղամարդն ինձ որպես տղամարդ բացարձակապես չհետաքրքրի... Գուցե հիանալի մարդ լինի, հիանալի ընկեր, որի հետ կարող եմ հաճույքով շփվել, ընկերություն անել, սիրել որպես ընկերոջ, բայց ոչ ավելին։ Բայց սա ընդամենը իմ սուբյեկտիվ կարծիքն է։
    Ինձ մասնավորապես հետաքրքրում է գեր տղաների խնդիրները և ինչքանով նրանք չեն վանվում աղջիկների կողմից, իրենց ավել քաշի պատճառով, իսկ գուցե կգտնվեն այնպիսինները, որոնք նախապատվությունը կտան հենց գեր տղաներին?
    Հաստատ գտնվում են։ Ես ինքս շատ աղջիկների գիտեմ, որոնց համար տղամարդու գիրությունը բոլորովին դեր չի խաղում դուր գալու հարցում, ավելին՝ շատ աղջիկներ նույնիսկ սիրում են հենց «լիքոտ», հաստամարմին կամ չափավոր գիրության տղամարդկանց։
    Ինչու հարցը ձևակերպված չէ «չաղ տղա կամ աղջիկ», որովհետև ըստ ինձ դրանք տարբեր բաներ են. Ֆիզոլոգիապես իհարկե նույն վիճակն է, բայց կյանքում տարբեր սեռերի մոտ, նույն վիճակը կարող է տարբեր ձև արտահայտվել, հասարակության վերաբերմունքի հետևանքով անձի մոտ կոմպլեքսավորումից, մինչև հանուն սննդի «թքաց» ունենալը նույն այդ հասարակության վրա.
    Դե, չափից դուրս՝ արդեն հիվանդագին ճարպոտ տղամարդկանց մասին չեմ կարող ասել, կարծում եմ՝ այդպիսիներն այս հարցում իսկապես խնդիրներ կունենան, բայց էլի կլինեն կանայք, որոնց նրանք դուր կգան։ Բայց դե ճարպակալումը լուրջ թերություն է ընդհանրապես մարդու համար՝ անկախ սեռից։ Չեմ կարծում, թե ճարպակալմամբ տառապող կանայք ավելի մեծ հաջողություն ունեն տղամարդկանց շրջանում, քան նույնքան ճարպակալած տղամարդիկ՝ կանանց շրջանում։

    Ամեն դեպքում գիրությունը գրեթե միշտ ձեռքբերովի թերություն է, ոչ թե բնածին, հետևաբար դրանից կարելի է և պետք է ազատվել, իսկ եթե արդեն բանը հասել է ճարպակալման, ապա՝ համապատասխան բուժում ստանալ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չաղ տղաների խնդիրները.

    Ես կյանքս չեմ կապի գեր տղամարդու հետ առաջին հերթին այն պատճառով, որ որպես բժիշկ կգիտակցեմ, որ նրա կյանքը կարճ է. գիրությունը բազմաթիվ հիվանդությունների համար ռիսկի գործոն է: Ես չեմ ուզում, որ, ասենք, իմ ամուսնու կյանքը իմից կարճ լինի
    Բայց դե գեր տղամարդկանց հետ հավեսով շփվում եմ

  4. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չաղ տղաների խնդիրները.

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կյանքս չեմ կապի գեր տղամարդու հետ առաջին հերթին այն պատճառով, որ որպես բժիշկ կգիտակցեմ, որ նրա կյանքը կարճ է. գիրությունը բազմաթիվ հիվանդությունների համար ռիսկի գործոն է: Ես չեմ ուզում, որ, ասենք, իմ ամուսնու կյանքը իմից կարճ լինի
    Բայց դե գեր տղամարդկանց հետ հավեսով շփվում եմ
    Իդեալական տարբերակ՝ քեզ հետ հավեսով շփվում են, բայց ամուսնանալ չեն ուզում Բյուր դու գիրության գովազդ ես անում տղամարդկանց համար

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    S.L.V. (07.07.2016)

  6. #5
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Չաղ տղաների խնդիրները.

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իդեալական տարբերակ՝ քեզ հետ հավեսով շփվում են, բայց ամուսնանալ չեն ուզում Բյուր դու գիրության գովազդ ես անում տղամարդկանց համար
    Սպասի, դո՞ւ երբ չաղացար

    Լավ էլի Բյուր, ամուսնացի էլի հետս

  7. #6
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    42
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չաղ տղաների խնդիրները.

    Իսկ ես սիրում եմ, երբ տղան լինում է հաստամարմին Իհարկե գիրությունը չափ ու սահման ունի, չպետք է անցնել էն սահմանը, որից այն կողմ առողջությունն է վտանգվում, բայց մեկա սիրում եմ

    P.S. Մենակ ոչ շատ մեծ փոր
    И скучно и грустно, и некому руку подать...

  8. #7
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չաղ տղաների խնդիրները.

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասի, դո՞ւ երբ չաղացար
    Այսօրվանից սկսել եմ

  9. #8
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չաղ Տղաների Խնդիրները.

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ գուցե կգտնվեն այնպիսինները, որոնք նախապատվությունը կտան հենց գեր տղաներին?
    Նախապատվություն կտամ անպայման, բայց հետո պետքա նիհարի

    հիմա լուրջ
    Ինձ թվումա գիրություն ասելով այստեղ չի կարծվում չափից դուրս ճարպակալում
    Միշտ էլ չեմ սիրել գեր կամ շատ նիհար/պուճուր մուճուր/ տղա
    բայց երբեք այն բաները, որ ես գնահատում եմ տղամարդու մեջ չեն կարող անցնել 2 րդ պլան միայն նրա համար, որ ընտրածս տղամարդը գեր է ,կամ շատ նիհար, նենց որ իմ դեպքում ընտրություն անելուց դրանք ամենաքիչն են հաշվի առնվում
    Love has an enemy, but it is already defeated!

  10. #9
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Չաղ Տղաների Խնդիրները.

    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը

    Ասում են գեր մարդիկ ավելի բարի սիրտ ունեն.
    Չաղ ու բախտավոր

    Ես այս հարցին նայում եմ առողջության տեսակետից, որ առողջության հետ պրոբլեմներ չունենա... Բայց եթե տղամարդը ինքնավստահություն ունի, «գեր» բառը կորում է:

  11. #10
    singer sharick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    624
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vishapakah-ի խոսքերից Նայել գրառումը
    Յուրաքանչյուրիս համար էլ գաղտնիք չէ, որ ինչքան էլ մարդը ներքին հարուստ ներքնաշխարհ ունենա, սեր գտնելու հարցում արտաքին տեսքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում.

    Ինչպիսի խնդիրների հետ են բախվում գեր տղաները և եթե դուք աղջիկ եք, կհանդիպեիք «ճարպոտ» տղայի հետ?

    Ինչու հարցը ձևակերպված չէ «չաղ տղա կամ աղջիկ», որովհետև ըստ ինձ դրանք տարբեր բաներ են. Ֆիզոլոգիապես իհարկե նույն վիճակն է, բայց կյանքում տարբեր սեռերի մոտ, նույն վիճակը կարող է տարբեր ձև արտահայտվել, հասարակության վերաբերմունքի հետևանքով անձի մոտ կոմպլեքսավորումից, մինչև հանուն սննդի «թքաց» ունենալը նույն այդ հասարակության վրա.

    Ինձ մասնավորապես հետաքրքրում է գեր տղաների խնդիրները և ինչքանով նրանք չեն վանվում աղջիկների կողմից, իրենց ավել քաշի պատճառով, իսկ գուցե կգտնվեն այնպիսինները, որոնք նախապատվությունը կտան հենց գեր տղաներին?

    Ասում են գեր մարդիկ ավելի բարի սիրտ ունեն.

    Ես կարծում եմ մի քիչ թմբլիկ տղաները շատ գեղեցիկ են
    ....և շարունակում ենք ժպտալ ՝ձյան տաքությունով ապրելու հույսով

  12. #11
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում sharick-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կարծում եմ մի քիչ թմբլիկ տղաները շատ գեղեցիկ են
    Հը՞

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօրվա երիտասարդության խնդիրները
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.04.2013, 16:16
  2. Հայերի խնդիրները Ջավախքում
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 156
    Վերջինը: 03.07.2010, 00:29
  3. Մեկ բառով հայ տղաների մասին
    Հեղինակ՝ Ապե Ջան, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 22
    Վերջինը: 16.06.2010, 23:35
  4. Նորածինն ու խնդիրները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.10.2009, 11:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •