User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Դպրոցներում շախմատը, որպես հիմնական առարկա

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դպրոցներում շախմատը, որպես հիմնական առարկա

    Ես լսել եմ, որ ուզում են եկող տարվանից շախմատը դպրոցներում, որպես հիմնական առարկա դարձնել: Ըստ իս, շատ լավ միտք է: Եվ այն դեռ վաղուց պետք է դարձնեին հիմնական առարկա, այլ ոչ թե հիմա: Ի՞նչ կարծիք ունեք:

  2. #2
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցներում շախմատը, որպես հիմնական առարկա

    Մեջբերում AnterGround-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես լսել եմ, որ ուզում են եկող տարվանից շախմատը դպրոցներում, որպես հիմնական առարկա դարձնել: Ըստ իս, շատ լավ միտք է: Եվ այն դեռ վաղուց պետք է դարձնեին հիմնական առարկա, այլ ոչ թե հիմա: Ի՞նչ կարծիք ունեք:
    ԼԱվ միտք է,Բայց ամեն մարդու չէ որ տրված է շախմատը ընկալելու ու լավ խաղալու ունակությունը, տաղանդը Շախմատ շատ եմ սիրում /մանկուց/ բայց դե գտնում եմ որ եթե նույնիսկ հիմնական առարկ էլ դարձնեն պետք է գնահատականները բավականին մեղմ լինեն /ասենք Երգի նման/ քանի որ Շախմատ լավ խաղալու համար միայն սովորելը բավարար չէ
    Loading your personal settings....

  3. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Դպրոցներում շախմատը, որպես հիմնական առարկա

    Կարծում եմ՝ լավ կլինի։ Դպրոցականների տրամաբանությունը զարգացնելու շատ լավ ձև է, բայց շատ կարևոր է, որ հենց սկզբից լուրջ հիմքի վրա դրվի, այնպես որ աշակերտներն այդ առարկային լուրջ վերաբերվեն, ոչ թե որպես անէական, տասներորդական կարևորության առարկայի, ինչպես որ մենք էինք վերաբերվում... Այո, մեր դպրոցում շախմատ առարկա էինք անցնում տասներորդ դասարանում, բայց պետք է խոստովանեմ, որ բավական անլուրջ ու անպատասխանատու վերաբերմունք ունեինք այդ առարկայի նկատմամբ. դասարանում միայն մի քանի հոգի էին լրջորեն հետաքրքրված, իսկ մյուսները պարզապես ժամանակ էին սպանում, ուսուցիչն էլ իր հերթին պահանջկոտ չէր ու, կարելի է ասել, ոչինչ չէր անում մեզ առարկայի մեջ ներգրավելու համար...

    Հետաքրքիր է. մի կողմից թվում է, թե խաղը պիտի որ ավելի հետաքրքիր լինի աշակերտների համար. ընդհանրապես խաղի ձևով նյութի մատուցումն ամենաարդյունավետ մեթոդներից է համարվում, բայց, փաստորեն, դա էլ իր վտանգն ունի. կոնկրետ այս դեպքում, երբ աշակերտը սկսում է առարկային վերաբերվել որպես խաղի, պատասխանատվությունն էլ համապատասխանաբար նվազում է, քանի որ արդեն ինքնաբերաբար մարդիկ խաղն ընկալում են որպես ոչ անհրաժեշտ, լրացուցիչ զբաղմունք... Մի խոսքով՝ բարդ է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ առարկա կուզենայիք անցնել, որ չեք անցել
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 99
    Վերջինը: 23.11.2019, 15:38
  2. Դասավանդման մեթոդները Հայաստանի դպրոցներում
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 23.11.2013, 09:40
  3. Արտասահմանյան գրականության դասավանդումը դպրոցներում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 17.07.2013, 18:17
  4. Խաչելությունը Հանրային Դպրոցներում
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Կրոն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 10.07.2010, 01:34
  5. Ո՞րն է ձեր հիմնական մեյլ սերվիսը
    Հեղինակ՝ weber, բաժին` Վեբ
    Գրառումներ: 75
    Վերջինը: 20.01.2009, 23:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •