User Tag List

Նայել հարցման արդյունքները: Օգտվու՞մ եք տնային պայմաններում պատրաստված պահածոներից

Քվեարկողներ
47. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, հաճախ

    28 59.57%
  • Երբեմն

    6 12.77%
  • Հազվադեպ

    9 19.15%
  • Ոչ, երբեք

    4 8.51%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Օգտվու՞մ եք տնային պայմաններում պատրաստված պահածոներից

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օգտվու՞մ եք տնային պայմաններում պատրաստված պահածոներից

    Վաղուց էի ուզում այս թեմայում գրառում անել, բայց համբերատարությամբ սպասում էի, թե երբ պետք է գիտելիքներս թարմացվեն: Հենց այսօր բոտուլիզմի մասին դասախոսություն ենք լսել: Քանի շատ բան չեմ մոռացել, շտապում եմ ձեզ հետ կիսվել:
    Շատ վտանգավոր հիվանդություն է: Եվ ցավոք սրտի հայաստանում շատ տարածված: Պատճառն այն է, որ մարդիկ չգիտեն, կամ չեն ուզում իմանալ, թե ինչ բան է բոտուլիզմը, ինչ պայմաններում է առաջանում և այլն:
    Այո՛, իսկապես շատ վտանգավոր հիվանդություն է: 30-40%-ով մահացություն է տալիս, իսկ դա շատ բարձր թիվ է: Նաև դաժան է, որովհետև մինչև կյանքի վերջ հիվանդը պահպանում է գիտակցությունը: Մահը հիմնականում վրա է հասնում շնչառական մկանների կաթվածից:
    Իսկապես, Հայաստանում տարածված է, բայց դեպքեր գրանցվում են նաև Եվրոպայում ու մյուս երկրներում:
    Կան տարբեր տարածված թյուր կարծիքներ նրա մասին, թե որ պահածոներում կարող է այն առաջանալ, որում ոչ: Ասեմ, որ պահածոյացված թթուներից նույնպես լինում են թունավորումներ և շատ հաճախակի: Վտանգավոր են բոլոր տեսակի տնային պայմաններում պատրաստված խավիարները, աջիկաները, կոմպոտները: Որքանով ինձ հայտնի է բոտուլիզմի հարուցիչ չի առաջանում միայն շաքարի բարձր պարունակության դեպքում՝ մուրաբաներն այդ տեսանկյունից անվտանգ են: Ընդ որում ցանկանում եմ հատուկ շեշտել, որ որքան էլ մաքուր լվանաք բանջարեղենը, որքան էլ ստիրիլ պայմաններում պահածոյացնեք, բոտուլիզմի վտանգը չի վերանում: Նշեմ նաև, որ գործարանային արտադրության պահածոներն անվտանգ են այն պատճառով, որ պաստերիզացվում են բարձր ջերմաստիճաններում (տնային պայմաններում դա անհնար է, քանի որ ջուրը մթնոլորտային ճնշման դեպքում եռում է 100 աստիճանից էլ ցածր ջերմաստիճանում):
    Թյուր կարծիքներ չեն: Նախ, բոտուլիզմի հարուցիչն ինքն այդքան վտանգավոր չէ, որքան նրա արտադրած թույնը. հենց դա է կուտակվում պահածոներում ու առաջացնում թունավորումներ: Բոտուլիզմի հարուցիչը չի կարող բազմանալ 18%-անոց աղային և 55%-անոց շաքարի միջավայրերում, հետևաբար համապատասխան խտությունը պահպանած մուրաբաներում ու թթուներում թույն չի լինի: Ասեմ, որ բոտուլիզմը վտանգավոր է նաև նրանով, որ պահածոն բացարձակապես չի փոխում ո՛չ իր գույնը, ո՛չ համը, ո՛չ էլ պահածոյի բանկան է որևէ փոփոխության ենթարկվում:
    Ինչպես գիտեք, Եվրոպայում մարդիկ տանը պահածոյացված սնունդ չեն օգտագործում: Նրանց մոտ արձանագրված դեպքերը բոտուլիզմի թույն պարունակող երշիկ ուտելու արդյունք է: Ասեմ ավելին. Հայաստանում գրանցվել է մալականի թթվից թունավորման երկու դեպք, որը, բնականաբար, պահածոյացված չի եղել: Պարզապես թթուն պահում են տակառներում, որոնց հատակում ստեղծվել է անօդ միջավայր, այսինքն՝ բարենպաստ պայմաններ հարուցչի բազմանալու համար:

    Ընդհանուր առմամբ, տարբերում են բոտուլիզմի երեք ձև.
    1. սննդային. մեր իմացած պահածոներից, երշիկներցի և այլն
    2. վերքային. երբ հարուցիչն օրգանիզմ է թափանցում հողոտված վերքից
    3. նորածնային. վարակվում են մինչև մեկ տարեկան երեխաները մեղր ուտելիս, որոնք կարող են պարունակել բոտուլիզմի հարուցչի սպորներ, իսկ դրանք շատ ավելի կայուն են

    Ինչպե՞ս խուսափել բոտուլիզմից.
    1. Պահածոյացնելիս մթերքը հնարավորինս լավ լվանալ
    2. Օգտագործելիս 15 րոպե եռացնել կամ 30 րոպե պահել 80 աստիճանում: Այստեղ կարևորը ոչ թե ջերմաստիճանն է, այլ եռալը: Գործարաններինն ավելի ապահով է ոչ թե նրա համար, որ ավելի բարձր ջերմաստիճանում են եռացնում, այլ որ եռացնելու հետ միաժամանակ մթերքը ենթարկում են շատ բարձր ճնշման ազդեցության
    3. Եթե կերել եք պահածո ու վախենում եք բոտուլիզմից, ապա անմիջապես ալկոհոլ օգտագործեք: Ապացուցված է, որ ալկոհոլը մեղմացնում է կամ ընդհանրապես կանխում բոտուլիզմը: Իսկ թե ինչ մեխանիզմով է դա տեղի ունենում, առայժմ գիտությանը հայտնի չէ
    4. Իսկ եթե ուզում եք լավագույն տարբերակն իմանալ, ընդհանրապես պահածոներ մի օգտագործեք

    Ավելացվել է 12 րոպե անց
    Լավ էլի Էդքան մի բարդացրեք էս 20 տարիա տնային պայմաններում պատրաստվածն ենք կերել դեռ ոչ մեկիս բան չի պատահել:
    Եթե այն լավ է պատրաստված իսկ մեր տանը միշտ լավ է պատրաստվում ոչ մի վտանգ էլ չկա:
    Կխնդրեի անպատասխանատու հայտարարություններ չանել: Մի այսպիսի արտահայտություն կա. «փորձանքը մի անգամ է լինում»: Վարակաբաններն էլ ասում են. «բոտուլիզմը մի անգամ է լինում»:
    Ցանկացած բոտուլիզմով հիվանդ, որը հայտվում է հիվանդանոցում, խոստովանում է, որ տարիներ շարունակ կերել է պահածոյացված սնունդ, սակայն ոչինչ չի պատահել:

    ամեն դեպքում պահածոն օգտագործելուց առաջ կարելի ստուգել շատերը հիվանդանոցում հայտնվել են իրենց անզգուշության պատճառով - եթե պահածոն փչացաց է լինում նրա տակի մասը սպիտակ է լինում , կամ բանկայի փակիչը թեթևակի ուռած է լինում
    Բոտուլիզմի թույն պարունակող պահածոները այս նշանները չեն ունենում: Ու՜ր էր այդպիսի բախտ, թե ունենային: Ու ընդհանրապես, արտաքինից բացարձակապես չի երևում:
    բուտուլիզմի վտանգը հիմնականում բանջարեղենների որոշ տեսակի մեջ է- սմբուկի և պղպեղի. դրա համար նրանց հետ ցանկալի է լոլիկ ավելացնել օրինակ խորովիի մեջ - լոլիկի թթվայնությունը պահպանում է այն, դե անհրաժեշտ մաքրության մասին չասեմ…
    Amina ջան, մրգերն էլ պակաս վտանգավոր չեն: Անգամ ծիրանի կոմպոտից են մարդիկ թունավորվել: Իսկ բոտուլիզմի հարուցչի վերացման համար անհրաժեշտ թթվայնություն անհնար է պահպանել. այդպիսի թթվայնության դեպքում պահածոն ուտելի չէ: Դրա համար ավելի լավ է մտածել շաքարի ու աղի խտությունների մասին:
    Իսկ անհրաժեշտ մաքրությունը երբեմն չի օգնում. կարող ես ժամերով լվանանալ վարունգը, բայց հարուցիչը մնա նրա անհարթ մասերում:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 29.12.2007, 01:00: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգտվու՞մ եք արդյոք Twitter–ից
    Հեղինակ՝ Հանուման, բաժին` Վեբ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.01.2016, 16:45
  2. Մեր տնային բույսերը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 23.03.2013, 17:04
  3. Փոքր խորանարդներից պատրաստված տունը / Tsumiki no ie
    Հեղինակ՝ Skeptic, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 16.09.2011, 14:38
  4. Stop-motion՝ պատրաստված է Ակումբում
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 4
    Վերջինը: 02.08.2011, 01:02
  5. Գրառումներ: 22
    Վերջինը: 19.11.2007, 15:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •