User Tag List

Նայել հարցման արդյունքները: Օգտվու՞մ եք տնային պայմաններում պատրաստված պահածոներից

Քվեարկողներ
47. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, հաճախ

    28 59.57%
  • Երբեմն

    6 12.77%
  • Հազվադեպ

    9 19.15%
  • Ոչ, երբեք

    4 8.51%
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 21 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Օգտվու՞մ եք տնային պայմաններում պատրաստված պահածոներից

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օգտվու՞մ եք տնային պայմաններում պատրաստված պահածոներից

    Ասեմ, որ բոտուլիզմը սեզոնային հիվանդություն է: Այն հատկապես շատ է հանդիպում Նոր տարուն:
    Ավելացնեմ նաև, որ հիվանդներին հիմնականում «Էրեբունի» բ/կ են տանում: Համակուրսեցիներս հաճախ են այնտեղի վերակենդանացման բաժանմունքում հերթապահում, և բոտուլիզմով հիվանդներին հանդիպելու «բախտ են ունեցել»:
    Բացի դրանից, ոչ բոլոր հիվանդներն են գնում վերակենդանացման բաժանմունք: Եթե շատ խորացած չէ, բավարարվում են նյարդաբանական կամ թունաբանական բաժանմունքներով:

  2. #17
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օգտվու՞մ եք տնային պայմաններում պատրաստված պահածոներից

    Բոտուլիզմի մասին լսել էի, բայց չէի կարծում, որ այսքան վտանգավոր է։
    Թարսի պես ես էլ պահածոներ շատ եմ սիրում։

  3. #18
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օգտվու՞մ եք տնային պայմաններում պատրաստված պահածոներից

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձայնալար ջան նախ ասեմ, որ եթե հենց հիմա մտնես օրինակ Զեյթունի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք այնտեղ բոտուլիզմով հիվանդ ՀԵՆՑ ՀԻՄԱ չկա, փառք աստծո,

    հետո հայրիկս այնտեղ է աշխատում, ու այդ դեպքերի մասին այդքան էլ հաճախ չեն, թե չէ հաստատ մամաիս չէր թողնի այդքան շատ պահածո պատրաստել, մանավանդ կոմպոտներ թթուներ և այլն:
    Իմ հայրիկը բժիշկ չէ, բայց մի քանի տարի առաջ առիթ է ունեցել մոտ մեկ ամիս անցկացնել «Արմենիա» բժշկական կենտրոնի (հանրապետական հիվանդանոց) վերակենդանացման բաժանմունքում, և տեսնելով այնտեղ բոտուլիզմով տառապող հիվանդներին հիմա սպանես տնական պայմաններում պատրաստված պահածո չի ուտի:

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը

    Տան պայմաններում չգիտեմ քանի րոպե ու քանի անգամ բայց եռացվում են բոլոր պահածոները, դա մտնում է փակելու ընթացքի մեջ

    Իսկ եթե ափալ թափալ արագ-արագ ու փնթի անեն այդ պահածոյացման պրոցեսը իհարկե կհիվանդանան
    Դե հենց բանը նրանում է, որ էդ փակելու ստանդարտ արարողակարգը չի ապահովում 100 տոկոսանոց բոտուլիզմի կանխում: Իսկ պայմանները, որոնց դեպքում դա հնարավոր է իրագործել առկա են միայն գործարաններում:
    Մի բան ևս կուզենայի ասել՝ բանջարեղենը մաքուր լվանալը իհարկե լավ է և նվազեցնում է վտանգը, բայց բոտուլիզմի հարուցիչը կարող է լինել նույնիսկ ջրի մեջ, որով լվանում եք այդ բանջարեղենը:

  4. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օգտվու՞մ եք տնային պայմաններում պատրաստված պահածոներից

    Դե հենց բանը նրանում է, որ էդ փակելու ստանդարտ արարողակարգը չի ապահովում 100 տոկոսանոց բոտուլիզմի կանխում: Իսկ պայմանները, որոնց դեպքում դա հնարավոր է իրագործել առկա են միայն գործարաններում:
    Փակելուց առաջ մի քիչ դժվար է դեմն առնել. բոտուլիզմի հարուցիչը սպորներ է առաջացնում, որոնք մեծ դժվարությամբ են վերանում եռացնելիս, իսկ անօդ բանկայում բարենպաստ պայմաններ են գտնում, սպորից անցնում վեգետատիվ ձևի, սկսում բազմանալ, թույն արտադրել: Ա՛յ, բացելուց հետո թույնը կարելի է եռացնելով վերացնել, եթե իհարկե ճիշտ են եռացնում: Ասվում է 15 րոպե, դուք 20 եռացրեք: Բայց լավագույն տարբերակը, բնականաբար, գործարանայինն է, չնայած արտասահմանում դրանցից էլ են թունավորման դեպքեր գրանցվել:

  5. #20
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Օգտվու՞մ եք տան պայմաններում պահածոյացված սննդից, մասնավորապես պահածոյացված խավիարից (իկռա) և այլն: Պահածոյացված խավիար ընդհանրապես չեմ ուտում, քանի որ գոյություն ունի թունավորում Բուտուլիզմ, որից շատ ու շատ մարդիկ են մահացել: Նույնը նաև լսել եմ տնային պայմաններում պատրաստվող կոմպոտներից և դրանցից էլ չեմ օգտագործում: Օգտագործում եմ միայն պահածոյացված թթու: Եվ հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք պահածոները, եթե նորմալ են պատրաստված, կարող են վնասել օրգանիզմին:

    Այո,կարող են:

  6. #21
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում erexa-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո,կարող են:
    Ի՞նչպես, արդեն երկար ժամանակ է օգտագործում եմ ու ոչ մի խնդիր չեմ ունեցել ու նման շատ մարդիք:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգտվու՞մ եք արդյոք Twitter–ից
    Հեղինակ՝ Հանուման, բաժին` Վեբ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.01.2016, 16:45
  2. Մեր տնային բույսերը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 23.03.2013, 17:04
  3. Փոքր խորանարդներից պատրաստված տունը / Tsumiki no ie
    Հեղինակ՝ Skeptic, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 16.09.2011, 14:38
  4. Stop-motion՝ պատրաստված է Ակումբում
    Հեղինակ՝ Sagittarius, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 4
    Վերջինը: 02.08.2011, 01:02
  5. Գրառումներ: 22
    Վերջինը: 19.11.2007, 15:14

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •