Ինձ հետաքրքիր է իմանալ արդյո՞ք տան իրերի տեղափոխությունը ազդում է ձեր տրամադրության վրա: Օրինակ, մեր տանը, երբ մոտ մի քանի ամիս ամեն ինչ նույն ձևով է դասավորված, դրված և հանկարծ միանգամից տեղափոխություն և այլն: Դա իմ տրամադրության վրա շատ է ազդում և այդ 6 ամսվա ընթացքում եղած ամբողջ դրական աուռան միանգամից կորում է և չեմ կարողանում համակերպվել օրինակ հեռուստացույցի մի անկյունից մյուսին տեղափոխումը: 2 օր հետո համակերպվում եմ և սկսում նոր աուռա ստեղծել: Ես բնավորությամբ շատ էմոցիոնալ եմ և ինձ դա շատ է խանգարում, տարբեր հարցերում: Հետաքրքիր է իմանալ, ձեզ մոտ ինչպես է:
Էջանիշներ