User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Տան իրերի տեղափոխությունը ազդու՞մ է ձեր տրամադրության վրա

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,771
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տան իրերի տեղափոխությունը ազդու՞մ է ձեր տրամադրության վրա

    Ինձ հետաքրքիր է իմանալ արդյո՞ք տան իրերի տեղափոխությունը ազդում է ձեր տրամադրության վրա: Օրինակ, մեր տանը, երբ մոտ մի քանի ամիս ամեն ինչ նույն ձևով է դասավորված, դրված և հանկարծ միանգամից տեղափոխություն և այլն: Դա իմ տրամադրության վրա շատ է ազդում և այդ 6 ամսվա ընթացքում եղած ամբողջ դրական աուռան միանգամից կորում է և չեմ կարողանում համակերպվել օրինակ հեռուստացույցի մի անկյունից մյուսին տեղափոխումը: 2 օր հետո համակերպվում եմ և սկսում նոր աուռա ստեղծել: Ես բնավորությամբ շատ էմոցիոնալ եմ և ինձ դա շատ է խանգարում, տարբեր հարցերում: Հետաքրքիր է իմանալ, ձեզ մոտ ինչպես է:

  2. #2
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տան իրերի տեղափոխությունը ազդու՞մ է ձեր տրամադրության վրա

    Մի ժամանակ ես էլ էի տանը իրերը տաղափոխում՝չէի հարմարվում : Բայց հիմա արդեն չէ: Երբ գտնում ես իրերի այն դասավորությունը , որտեղ քեզ զգում ես հանգիստ և դրական լիզքերով շրջապատված՝ իրերը տեղափոխելու կարիք այլևս չի լինում

  3. #3
    ՆԿԱՐԻՉ ԱՆԴԱՄ :) Ann87-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.01.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տան իրերի տեղափոխությունը ազդու՞մ է ձեր տրամադրության վրա

    ինքս չեմ սիրում տեղափոխություններ անել ու չեմ էլ նկատում,որ իրերը տեղափոխում են,այդ պատճառով էլ տրամադրությանս վրա չի ազդում
    Արվեստն արարել կարող է միայն ընտրյալը,
    Արվեստը սիրել՝ յուրաքանչյուր մարդ

  4. #4
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տան իրերի տեղափոխությունը ազդու՞մ է ձեր տրամադրության վրա

    Ազդում է դրական Էս ընդհանրապես փոփոխական մարդ չեմ , բայց իրերի տեղափոխությունից նոր հետաքրքրություն , նոր շունչ առաջանում իմ մոտ : Մի անգամ մահճակալս ձախ կողմի պատից տեղափոխել էինք աջ կողմ ու առավոտյան արթնանալիս գլուխս ուժեղ պատին հարվածեցի ,մոռացելի էի : Հա մեկ-մեկ էլ էտ տեղափոխություններից հետո առավոտյան զարթնում եմ ու առաջինը սա է մտքովս անցնում.
    -Էս ուր եմ ընկել ?
    Чеширский КотЭ

  5. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,953
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տան իրերի տեղափոխությունը ազդու՞մ է ձեր տրամադրության վրա

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազդում է դրական Էս ընդհանրապես փոփոխական մարդ չեմ , բայց իրերի տեղափոխությունից նոր հետաքրքրություն , նոր շունչ առաջանում իմ մոտ :
    Ինձ մոտ էլ է ճիշտ այդպես։ Տան իրերի տեղափոխությունն ինձ համար ոչ միայն դրական լիցք է, այլև ժամանակ առ ժամանակ նույնիսկ անհրաժեշտություն է դառնում։ Բարեբախտաբար, մեր տանը բոլորն էին այդպիսին այնպես որ այդ առումով երբեք խնդիրներ չեն եղել, ուրիշ բան, որ մեկ–մեկ տարբեր կարծիքներ էին լինում այն հարցում, թե ու՛ր տեղափոխենք այսինչ իրը (կահույքի մասը և այլն)։ Բայց դե ընդհանուր առմամբ տեղափոխելուց հետո միշտ զգալի թարմության ու հարմարավետության զգացողություն էինք ունենում բոլորս էլ, քանի որ տվյալ դեպքում կարևոը փոփոխությունն է։ Ընդհանրապես, որքան գիտեմ, հոգեբանները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ տեղափոխել տան կահույքը, դա, ասում են, որոշ չափով օգնում է դեպրեսիան ցրելուն... Բայց մենք դա անում էինք ոչ թե սրա պատճառով, այլ որովհետև իրոք դրա ներքին պահանջն ունենում էինք։ Ընդ որում, կարևոր էլ չէ, թե որքանով է ճիշտ ու հարմար տվյալ դասավորությունը. այն կարող է տվյալ սենյակի համար նույնիսկ իդեալական լինել, բայց, միևնույն է, որոշ ժամանակ անց էլի ձանձրացնում է...

    Բայց մի բան էլ եմ նկատել. ինչքան որ կյանքումդ խնդիրները քիչ են լինում, այնքան պակասում է կահույքի փոփոխություններ անելու ցանկությունը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #6
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Տան իրերի տեղափոխությունը ազդու՞մ է ձեր տրամադրության վրա

    Մեջբերում AnterGround-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հետաքրքիր է իմանալ արդյո՞ք տան իրերի տեղափոխությունը ազդում է ձեր տրամադրության վրա: Օրինակ, մեր տանը, երբ մոտ մի քանի ամիս ամեն ինչ նույն ձևով է դասավորված, դրված և հանկարծ միանգամից տեղափոխություն և այլն: Դա իմ տրամադրության վրա շատ է ազդում և այդ 6 ամսվա ընթացքում եղած ամբողջ դրական աուռան միանգամից կորում է և չեմ կարողանում համակերպվել օրինակ հեռուստացույցի մի անկյունից մյուսին տեղափոխումը: 2 օր հետո համակերպվում եմ և սկսում նոր աուռա ստեղծել: Ես բնավորությամբ շատ էմոցիոնալ եմ և ինձ դա շատ է խանգարում, տարբեր հարցերում: Հետաքրքիր է իմանալ, ձեզ մոտ ինչպես է:
    Օրինակ իմ վրա ամեն ինչ էլ ազդում է...
    Տեղափոխություն անելն ինձ մոտ պայմանավորված է տրամադրությունից...
    Բայց հիմնականում եթե իրերի դիրքն ինձ դուր չի գալիս, ուրեմն անպայման պիտի տեղափոխեմ թե չէ նեռվերիս վրա ազդում է
    Մինչև տվյալ իրը այնտեղ չդնեմ որտեղ ցանկանում եմ, չեմ հանգստանում, ինձ ազատ չեմ զգում, (կոնֆորտ չկա), իհարկե իմ ննջարանում:
    Այ օրինակ ինձ մոտ իրերս դասավորում եմ մի այնպիսի տեղ, որ ամենակարևորը՝ առավոտյան արթնանալիս միանգամից աչքերս բացելիս նայեմ , որ օրս լավ սկիզբ ունենա... ... չնայած մի քիչ տխրում եմ, բայց ...
    Դե իսկ ամենավերջում եթե կոնֆորտը ստեղծել եմ, էլ կարիք չկա տեղափոխություններ անելու...

    Նույնիսկ իրեր կան, որ բարձիս տակ եմ պահում միշտ , որ տեղափոխում եմ, առավոտյան դեռ լրիվ չարթնացած ձեռքս գցում եմ, որ վերցնեմ չկա՜... ինչ ասես ասում եմ ինձ
    Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 08.12.2007, 17:30:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  7. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Տան իրերի տեղափոխությունը ազդու՞մ է ձեր տրամադրության վրա

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մոտ էլ է ճիշտ այդպես։ Տան իրերի տեղափոխությունն ինձ համար ոչ միայն դրական լիցք է, այլև ժամանակ առ ժամանակ նույնիսկ անհրաժեշտություն է դառնում։ Բարեբախտաբար, մեր տանը բոլորն էին այդպիսին
    Ես էլ եմ այդպես, բայց մեր տանը դա միշտ պատերազմով է տեղի ունենում: Կամ էլ սպասում մինչև տանը մարդ չլինի ու իմ «կեղտոտ» գործերը անում: Հետո գալիս ա մաման ու... բայց որ տեսնում ա, ամեն ինչ շատ ավելի հարմար ա, հանգստանում ա: Էս վերջերս էլ եմ ուզում ինչ-որ բան փոխել: Բայց ինչ մտածում եմ... Հինը միշտ ավելի պռակտիկ է լինում, քան նորը…

  8. #8
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տան իրերի տեղափոխությունը ազդու՞մ է ձեր տրամադրության վրա

    Երկու ընկեր զրուցում են նոր ձեռք բերած մեքենայի մասին.

    –Ապե, ինչքան ա քշա՞ծ
    –Նոր չի...երևի մի 30 հազար կմ...
    –Վայ տնաշեն, ինչ ես մտածում, մենակ էդքան կնիկս մեր զալի մեբելն է քշել...

  9. #9
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տան իրերի տեղափոխությունը ազդու՞մ է ձեր տրամադրության վրա

    Ընդհանրապես տեղափոխությունները իմ կարծիքով շատ դրական ազդեցություն պետք է ունենան ոչ միայն մարդու տրամադրության, այլև բնավորության ձևավորման գործում:
    Տեղափոխություններ չեն սիրում մարդիկ, ովքեր վախենում են փոփոխություններից, դժվար են հարմարվում նորին կամ ուղղակի ալարկոտ են: Երեք հատկություններն էլ իմ կարծիքով բացասական են և դրանք յուրահատուկ են մարդկանց, ովքեր արդեն հոգնել են կյանքում առաջ շարժվելուց, բայց չեն զգում, որ ասես էլ երբեք չեն ընդունի…
    Ընդհանրապես իրերը և դրանց դասավորությունը մարդու վրա ինչ-որ ազդեցություն թողնում են: Եթե իրը ձեր վրա թեկուզ մինիմալ բացասական ազդեցություն ունի, ազատվեք դրանից: Եթե իրերի դասավորվածությունը ձեր համար հարազատ չի, մի ձևի ձեզ անհարմար եք զգում, թեթև նյարդային պահեր եք ունենում, դասավորեք իրերը ձեր ցանկությամբ, առանց ուրիշների, թեկուզ հարազատների, կարծիքները հաշվի առնելով, եթե իհարկե խոսքը վերաբերվում է ձեր առանձին սենյակին: Ես շատ եմ սիրում փոփոխություններ, մասնավորապես իմ սենյակում անընդհատ փոփոխություններ եմ անում, նաև շատ ծավալուն և դրա համար էլ սենյակում ինձ միշտ լավ եմ զգում, ամեն բան այնպես է, ինչպես ես եմ ուզում…
    Եվ վերջին խորհուրդը, փոփոխությունները արեք միայնակ, երբ տանը մարդ չկա, միայն այդ դեպքում կարող եք լիովին ինքնաարտահայտվել, թեկուզ եթե հետո ինչ-որ բան այնպես չլինի, ոչինչ, հետ կդասավորեք…

  10. #10
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,988
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տան իրերի տեղափոխությունը ազդու՞մ է ձեր տրամադրության վրա

    Ես ինքս փոփոխական մարդ եմ, տանել չեմ կարող միապաղաղությունը… հետրաբար շա~տ եմ սիրում տան իրերը տեղափոխության ենթարկել… կարելի է ասել, որ նույնիսկ անհրաժեշտություն է…

    Եթե նույնիսկ հնարավորություն չկա զգալի փոփոխություններ մտցնել, կարող եմ ասենք բազկաթոռս կամ սեղանս տեղափոխել իմ սենյակում, որ գոնե մի փոքրիկ փոփոխություն լինի… հատկապես փոփոխության առաջին օրերը շատ դրականով եմ լցվում, տրամադրությունս համարյա միշտ բարձր է լինում, թարմության զգացում եմ ունենում…

    Այ մտածեցի ու էլի ցանկություն առաջացավ մի բան փոխել սենյակումս… նայեմ շուրջս, տեսնեմ` ինչ եմ անում…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  11. #11
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տան իրերի տեղափոխությունը ազդու՞մ է ձեր տրամադրության վրա

    Եթե ազդում էլ են, միայն դրական
    սիրում եմ տեղափոխություններ անել, չնայած տանը կան իրեր, որ երբեք ուրիշ տեղում չեմ պատկերացնի ու չեմ ուզենա տեսնել, բա
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  12. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տան իրերի տեղափոխությունը ազդու՞մ է ձեր տրամադրության վրա

    Իրերի տեղափոխությունն իսկապես կարող է լավ կամ վատ ազդել մարդու տրամադրության վրա: Հատկապես կարևորում եմ նաև այն փաստը, թե տվյալ սենյակի պատերը ինչ գույնով են ներկված, քանզի դա կարող է և լարվածություն առաջացնել մարդու մոտ և կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Ես ինքս սիրում եմ սենյակում իրերը տեղափոխել, իհարկե ոչ շատ հաճախ, բայց կարելի է: Ի վերջո դա ինչ որ թարմության մթնոլորտ է ստեղծում և շատ չես ձանձրանում անընդհատ նույն միջավայրում գտնվելուց:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 21.10.2012, 11:11
  2. Գրառումներ: 17
    Վերջինը: 16.07.2010, 21:26
  3. Կայք անվճար իրերի մասին
    Հեղինակ՝ Հանուման, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 1
    Վերջինը: 13.10.2009, 12:21
  4. Արդյո՞ք եղանակը ազդում է մարդու տրամադրության վրա:
    Հեղինակ՝ Angelina, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 22
    Վերջինը: 08.07.2009, 09:27
  5. Հին իրերի նոր կյանքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.11.2006, 19:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •