Էս հարցը լուրջ հետաքրքրում է։ Ես օրինակ համարում եմ, որ «Հայր մերը» քրիստոնյա մարդու համար նույնն է ինչ Այբբենարանը հայ մարդու համար։
Այո, քրիստոնյա եմ
Ոչ, քրիստոնյա եմ
Այո, քրիստոնյա չեմ
Ոչ, քրիստոնյա չեմ
Էս հարցը լուրջ հետաքրքրում է։ Ես օրինակ համարում եմ, որ «Հայր մերը» քրիստոնյա մարդու համար նույնն է ինչ Այբբենարանը հայ մարդու համար։
Շատ ճիշտ ես համարում
Շատերը որպես քրիստոնեա ասում են անգիր, բայց իրականում չեն հասկանում դրա իմաստը այսինքն անգիր անելն ու իմանալը տարբերա անգիր կարող ես անել չիմացած չհասկացածը ,իսկ գիտենալը դա նաև հասկանլն ու ըմբռնելն է
օրինակ ներիր մեզ ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին... սա ամենալուրջ մասն է այդ աղոթքի , որ շատերն անում են չհասկանալով , որովհետև, եթե կա մեկը որին չես ներել դու Աստծուն ասում ես այդպես վարվի և քեզ հետ…
Վերջին խմբագրող՝ Second Chance: 24.11.2007, 16:10:
Love has an enemy, but it is already defeated!
Արտ, «ոչ՝ ալբանա՛ցի եմ» տարբերակը մոռացել ես ավելացնել հարցման մեջ
Ժող հետաքրքիր է իսկ դուք «Հայր Մեր»-ը գրաբարո՞վ գիտեք, թե՞ աշխարհաբարով: Ես օրինակ գրաբարով եմ սովոր ասել, աշխարհաբարով պետք է երկար մտածեմ, որ ասեմ:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 24.11.2007, 17:47:
«Հայր մեր»-ը գիտեի այն ժամանակ, երբ դեռ տառերը չէի սովորել, ընդ որում, հիշում եմ, մի այնպիսի հավատքով ու ոգևորությամբ եմ սովորել, որ ամեն մի բառն ինձ համար մի աշխարհ լիներ ասես, ու չնայած որ փոքր էի, իսկ «Հայր Մեր» գրաբարով եմ սովորել, հետևաբար շատ բառեր կամ մտքեր այնքան էլ պարզ չէին, ուստի առաջին բանը որ արեցի տառերը սովորելուց հետո՝ մանկական աստվածաշունչ կարդալն էր, ինչի արդյւնքում անհասանալի մտքեը դարձան պարզ, հետո սովորեցի նաև աշխարհաբարով, բայց, միևնույնն է, գրաբարյան «Հայր Մեր»-ն ինձ ավելի սրտամոտ է
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Կարծեմ առաջին դասարանից դպրոցում սովորեցրել են, հենց գրաբարն են սովորեցրել, իսկ աշխարհաբարը մինչև հիմա էլ չգիտեմ... Դե, տարիներ շարունակ, այսպես ասած, default–ով քրիստոնյա եմ համարել ինձ ու համարվել, իսկ հետո, երբ որոշ չափով ծանոթացա և ուսումնասիրեցի այլ կրոնական ուսմունքներ, դադարեցի ինձ քրիստոնյա համարելուց ոչ թե որովհետև դեմ եմ քրիստոնեությանը, այլ ուղղակի զգացի, որ այդ ամենին ավելի լայն հայացքով նայելու դեպքում ես կոնկրետ կրոնի կարիք չունեմ, ինչը, սակայն, չի խանգարում ինձ հավատացյալ լինել։ Պարզապես այն քրիստոնեությունը, որ այսօր մատուցվում է, չի պատասխանում իմ մեջ ծագած բոլոր հարցերին, միևնույն ժամանակ ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները ես գտել ու գտնում եմ այլ աղբյուրներում։
«Հայր մեր»–ն ասելու մեջ իմաստ տեսնում եմ այն դեպքում, եթե մարդը խորապես գիտակցում է, թե ինչ է ասում ու ինչի համար, իսկ եթե ուղղակի սերտած ոտանավորի պես թութակավարի կրկնում է՝ առանց իմաստի մեջ խորանալու և հասկանալու, ապա դրա մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում. դրա փոխարեն կարող էր նույն հաջողությամբ որևէ ոտանավոր արտասանել...
Ինքս ժամանակ առ ժամանակ ասում եմ «Հայր մերը», բայց միայն այն ժամանակ, երբ զգում եմ, որ ուզում եմ ասել, պահանջ ունեմ. աղոթելն ինձ համար երբեք ռեժիմի պես բան չի եղել ու, համոզված եմ, որ չի լինի։ Բացի դրանից, համարում եմ, որ աղոթել կարելի է նաև սեփական մտքերով ու սեփական խոսքով. ինձ թվում է՝ դա շատ ավելի անկեղծ, սրտաբուխ ու ճշմարիտ աղոթք կլինի, քանի որ մարդն այդպիսով ոչ թե կրկնում է ուրիշի խոսքերը, այլ հենց իր սեփական հույզերն ու մտքերն է հղում առ Աստված։
Ինչևէ, ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչպես հաղորդակցվի Աստծո հետ. կարևորը դրանով հոգու խաղաղություն ու խղճի հանգստություն ձեռք բերելը կամ պահպանելն է։
Ես ինքս առավել հաճախ հենց իմ բառերով եմ հաղորդակցվում Աստծո հետ։ Ուրիշ բան, որ Աստծո իմ ընկալումը գուցե շատ առումներով տարբերվում է շատերի ընկալումից։
Մի հարց էլ կա, որ ինձ վաղուց հուզում է. «Եվ մի տանիր զմեզ ի փորձություն»։ Ատվածաշնչում ասված է, որ Աստված ոչ մեկին չի փորձում... Եթե այդպես է, ապա էլ ինչու՞ ենք աղոթքի մեջ Աստծուն խնդրում, որ մեզ փորձության չտանի։ Մի՞թե ավելորդ չէ այս խնդրանքը... Այ էդ մասն ասելիս մի քիչ դիսկոմֆորտ եմ զգում, ճիշտն ասած...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Օֆֆ լավ էլի հիմա էլ սոց հարցման միջոցով եք փորձում իշխանություններին անհեթեթ մեղադրանքներ ներկայացնել, նրանց վատ լինելը սենց թե նենց օրվա պես պարզ է ու հաստատ "Հայ Մերը" կամ "Ալբանացի" իմանալ չիմանալով ավելի լավը կամ վատը չեն դառնում /մենակ չասեք թե Այս թեման կապ չունի այն թեմայի հետ/
Ես գիտեմ հայր մերը շատ վաղուց , սակայն այն իմանալ չիմանալով չի որոշվում մարդու լավ կամ առհասարակ ինչորտիպի լինել չլինելը/ համենայն դեպս ինձ համար/
Քրիստոնեությունը համենայն դեպս կյանքի ու այս կամ այն ասպարեզում հաջող գործունեության համար անհրաժեշտ, շարժիչ ուժ չեմ համարում... Մարդ կարա առհասարակ ոչ մի հավատ չունենալ /Աթեիստ լինել/ բայց միաժամանակ շատ հիանալի մարդ լինել բոլոր իմաստներով
Այնպես որ պետք չի կառչել սրա կամ նրա հավատքին ու այս կամ այն կրոնական գիտելիքին տիրապետելու աստիճանին, հատկապես քաղաքական գործիչների դեպքում:
Loading your personal settings....
Jarre (17.01.2014)
Ես գիտեմ «Հայր մերի» գրաբար տարբերակը: Ինքնուրույն եմ սովորել, երբ դեռ քրիստոնյա չէի: Ծիծաղելի է, բայց մինչև քրիստոնյա լինելս այն ավելի շատ եմ ասել, քան հետո, կարելի է ասել՝ ամեն առիթով: Իսկ քրիստոնյա դառնալուց հետո հասկացա, որ Աստծո համար ավելի կարևոր են մեր կենդանի խոսքերը, որոնք ներսից են գալիս: Իհարկե, հիմա էլ է պատահում, որ «Հայր մերն» ասում եմ, բայց որպես աղոթք, ոչ թե որպես կախարդական խոսքեր, ինչպես առաջ էր:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.11.2007, 02:30:
Ես, որպես ՀԱՅ և որպես ՔՐԻՍՏՈՆԻԱ անգիր գրտեմ«ՀԱՅՐ ՄԵՐԸ»և ասում եմ ոչ հենց էնպես, այլ որպես ԱՂՈԹՔ
Գիտեմ "Հայր Մերը", նաև Թումանյանի "Թմկաբերդի առումը", Գյոթեի "Վարդը", ու, չնայած հայ եմ ու շատ հավանական է, որ նույնիսկ քրիստոնյա (Նիցշե, ականջդ կանչի, նեղանալ չկա), գիտեմ նաև Կանտի թեժ տասնյակի հարցերը, որոնցից հատկապես ինձ դուր է գալիս. "Ինչի՞ վրա ես պետք է հույս դնեմ" հռետորական հարցը: Իսկ եթե ավելի լուրջ, Հայր Մերը ոչ IQ-ի հարց է, ոչ էլ հատկապես հայ լինելու: Սովորած կամ չսովորած լինելու հարց համարժեք այն հարցին, թե Սև ծովում լողացել եք: Դե մարդ կա լողացել է, մարդ կա` ոչ: Հետո՞...
Ավելի բովանդակալից հարց, Արթ. վեդաները կարդացե՞լ եք:
Վերջին խմբագրող՝ Philosopher: 25.11.2007, 14:10:
Jarre (17.01.2014)
Եթե լուրջ հետաքրքրում է , ապա ասեմ, որ ոչ միայն գիտեմ տեքստը, այլ նաև երաժշտական տարբերակը՝ Կոմիտասի մշակմամբ: Հիանալի ստեղծագործություն է: Գիտեմ նաև լիքը ուրիշ շարականներ, սկսած Ներսես Շնորհալու "Առավոտ լուսո"- ից մինչև Կոմիտաս :
Կոմիտասի քառաձայն "Պատարագը" մեծ ստեղծագործություն է, և արժե անկախ կրոնական պատկանելիությունից ու հավատամքից, նրան մոտիկից ծանոթանալ:
«ԴԱՐ» Ակումբ, պահպանենք հայ գիրն ու գրականությունը:
Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո:
Եկեսցէ՛ արքայութիւն Քո:
Եղիցին կամք Քո՝ որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր:
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոնց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէ:
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս.
Ամէն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ