Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Amina ջան, ցանկության դեպքում ցանկացած խոսք էլ ոնց ուզենք կարող ենք շուռ տալ ու մեկնաբանել։ Ես էլ կուզեի, որ «Հայր Մերում» քո բերած մեկնաբանությունը լիներ ասված։ Կարծում եմ, որ տենց ավելի տրամաբանական կլիներ ու չէր հակասի Հակոբոսի Աստվածաշնչյան թղթերին։ Բայց «Հայր Մերով» մարդիկ սովորաբար Աստծուն են դիմում(այլ ոչ թե սատանային) ու ոչ թե ասում են. «օգնիր, որ փորձության մեջ չընկնենք» կամ նման մի բան, այլ շատ հստակ խնդրում են. «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն»։ Այստեղից սթափ տրամաբանության դեպքում պիտի որ եզրակացնենք, թե «Հայր Մերով» աղոթելու դեպքում մտածում ենք, թե Աստված է մեզ փորձում։ Ու հավանաբար մարդկանց մեծ մասը հենց այդպես էլ մտածում է (հակառակ դեպքում խոսքդ մտքիդ չի համապատասխանի)։ Ցավում եմ, որ այդպես է։
Էստեղ ոչ մի շուռ տալու հարց չկա յուրաքանչյուր խոսք քննելուց պետք է նայել դա ընդհանուր աստվածաշնչյան կոնտեքստում նաև
«Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ
փորձվում», քանի որ Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի։ Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։ Այնուհետև ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում, և մեղքը, հասունանալով, մահ է ծնում
»։ (Հակոբոս, 1։13-15)։
Էստեղ շատ հստակ է ասվում դու էլ նշեցիր
լավ բացատրեմ ավելի պարզ ձևով - փորձությունները բացահայտում են, որ մենք չար ցանկություններ ունենք/ թերություններ/ ու եթե մենք հասկանում ենք դա ու հրաժարվում / ապաշխարհում դրանից փորձությունը թողնում է մեզ, իսկ եթե ոչ դրանք շարունակվում են ու ավելի բարդանում ասենք ոնց որ դասերդ չես սովորում մնում ես նույն դասարան բայց եթե շուտ սովորես կփոխադրվես :Աստված մեզ լավ գիտի ավելի լավ քան մենք ու շատ հաճախ թույլ է տալիս ընկնենք փորձությունների մեջ , որ մենք ինքներս մեզ ճանաչենք, հենց այդ պատճառով Աստված թույլ տվեց որ Իսրաելացիները 40 օրվա ճանապարհն անցնեն 40 տարում :Բայց քանի որ Աստված բարի է ցանկանում է , որ մենք գոնե մինիմալ ձևով վնասվենք ինչքան հնարավոր է շուտ շտկվենք. եթե մենք ճանաչենք մեր չար ցանկությունը կխուսափենք փորձությունից
առակացում մի տեղ ասում է« իմաստունը տեսնում է փորձանքը և նրանից ետ է քաշվում …» այսինքն մենք կարող ենք դրանից խուսափել եթե շուտ հասկանանք դա
իսկ դրա համար էլ խնդրել է պետք
մի տար մեզ փորձության այլ փրկիր մեզ չարից
- մեր փորձուփյուններն էլ Աստծո թուիլատրության մեջ են ,և Աստված ամենակարող է դրա համար էլ նրան ենք խնդրում, որովհետև իշխանություն ունի ամեն բանի վրա և կարող է փրկել մեզ չարից / որ ներգործում է մեր մեջ թեկուզ/ բայց դրա համար մեր համաձայնությունն է պետք