Էստեղ ոչ մի շուռ տալու հարց չկայուրաքանչյուր խոսք քննելուց պետք է նայել դա ընդհանուր աստվածաշնչյան կոնտեքստում նաև
«Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ
փորձվում», քանի որ Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի։ Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։ Այնուհետև ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում, և մեղքը, հասունանալով, մահ է ծնում»։ (Հակոբոս, 1։13-15)։
Էստեղ շատ հստակ է ասվում դու էլ նշեցիր![]()
լավ բացատրեմ ավելի պարզ ձևով - փորձությունները բացահայտում են, որ մենք չար ցանկություններ ունենք/ թերություններ/ ու եթե մենք հասկանում ենք դա ու հրաժարվում / ապաշխարհում դրանից փորձությունը թողնում է մեզ, իսկ եթե ոչ դրանք շարունակվում են ու ավելի բարդանում ասենք ոնց որ դասերդ չես սովորում մնում ես նույն դասարանբայց եթե շուտ սովորես կփոխադրվես :Աստված մեզ լավ գիտի ավելի լավ քան մենք ու շատ հաճախ թույլ է տալիս ընկնենք փորձությունների մեջ , որ մենք ինքներս մեզ ճանաչենք, հենց այդ պատճառով Աստված թույլ տվեց որ Իսրաելացիները 40 օրվա ճանապարհն անցնեն 40 տարում :Բայց քանի որ Աստված բարի է ցանկանում է , որ մենք գոնե մինիմալ ձևով վնասվենք ինչքան հնարավոր է շուտ շտկվենք. եթե մենք ճանաչենք մեր չար ցանկությունը կխուսափենք փորձությունից
![]()
առակացում մի տեղ ասում է« իմաստունը տեսնում է փորձանքը և նրանից ետ է քաշվում …» այսինքն մենք կարող ենք դրանից խուսափել եթե շուտ հասկանանք դա
իսկ դրա համար էլ խնդրել է պետք- մեր փորձուփյուններն էլ Աստծո թուիլատրության մեջ են ,և Աստված ամենակարող է դրա համար էլ նրան ենք խնդրում, որովհետև իշխանություն ունի ամեն բանի վրա և կարող է փրկել մեզ չարից / որ ներգործում է մեր մեջ թեկուզ/ բայց դրա համար մեր համաձայնությունն է պետքմի տար մեզ փորձության այլ փրկիր մեզ չարից![]()
Էջանիշներ