Էս հարցը լուրջ հետաքրքրում է։ Ես օրինակ համարում եմ, որ «Հայր մերը» քրիստոնյա մարդու համար նույնն է ինչ Այբբենարանը հայ մարդու համար։
Այո, քրիստոնյա եմ
Ոչ, քրիստոնյա եմ
Այո, քրիստոնյա չեմ
Ոչ, քրիստոնյա չեմ
Էս հարցը լուրջ հետաքրքրում է։ Ես օրինակ համարում եմ, որ «Հայր մերը» քրիստոնյա մարդու համար նույնն է ինչ Այբբենարանը հայ մարդու համար։
Շատ ճիշտ ես համարում
Շատերը որպես քրիստոնեա ասում են անգիր, բայց իրականում չեն հասկանում դրա իմաստը այսինքն անգիր անելն ու իմանալը տարբերա անգիր կարող ես անել չիմացած չհասկացածը ,իսկ գիտենալը դա նաև հասկանլն ու ըմբռնելն է
օրինակ ներիր մեզ ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին... սա ամենալուրջ մասն է այդ աղոթքի , որ շատերն անում են չհասկանալով , որովհետև, եթե կա մեկը որին չես ներել դու Աստծուն ասում ես այդպես վարվի և քեզ հետ…
Վերջին խմբագրող՝ Second Chance: 24.11.2007, 16:10:
Love has an enemy, but it is already defeated!
Արտ, «ոչ՝ ալբանա՛ցի եմ» տարբերակը մոռացել ես ավելացնել հարցման մեջ
Ժող հետաքրքիր է իսկ դուք «Հայր Մեր»-ը գրաբարո՞վ գիտեք, թե՞ աշխարհաբարով: Ես օրինակ գրաբարով եմ սովոր ասել, աշխարհաբարով պետք է երկար մտածեմ, որ ասեմ:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 24.11.2007, 17:47:
«Հայր մեր»-ը գիտեի այն ժամանակ, երբ դեռ տառերը չէի սովորել, ընդ որում, հիշում եմ, մի այնպիսի հավատքով ու ոգևորությամբ եմ սովորել, որ ամեն մի բառն ինձ համար մի աշխարհ լիներ ասես, ու չնայած որ փոքր էի, իսկ «Հայր Մեր» գրաբարով եմ սովորել, հետևաբար շատ բառեր կամ մտքեր այնքան էլ պարզ չէին, ուստի առաջին բանը որ արեցի տառերը սովորելուց հետո՝ մանկական աստվածաշունչ կարդալն էր, ինչի արդյւնքում անհասանալի մտքեը դարձան պարզ, հետո սովորեցի նաև աշխարհաբարով, բայց, միևնույնն է, գրաբարյան «Հայր Մեր»-ն ինձ ավելի սրտամոտ է![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Եթե լուրջ հետաքրքրում է, ապա ասեմ, որ ոչ միայն գիտեմ տեքստը, այլ նաև երաժշտական տարբերակը՝ Կոմիտասի մշակմամբ: Հիանալի ստեղծագործություն է: Գիտեմ նաև լիքը ուրիշ շարականներ, սկսած Ներսես Շնորհալու "Առավոտ լուսո"- ից մինչև Կոմիտաս
:
Կոմիտասի քառաձայն "Պատարագը" մեծ ստեղծագործություն է, և արժե անկախ կրոնական պատկանելիությունից ու հավատամքից, նրան մոտիկից ծանոթանալ:
«ԴԱՐ» Ակումբ, պահպանենք հայ գիրն ու գրականությունը:
Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո:
Եկեսցէ՛ արքայութիւն Քո:
Եղիցին կամք Քո՝ որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր:
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոնց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէ:
Զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս.
Ամէն:
անգիրը "4+"-ի (կրկնելուց հետո՝ "5-"-ի) գիտեմ, իսկ աղոթքը՝ սկի "3"-ի էլ չգիտեմ
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Իհա՛րկե գիտեմ«Հայր Մեր»-ը գիտե՞ք![]()
Հենց Հայր Մեր-ի միջոցով ենք աղոթումինչպե՞ս կարելի է չիմանալ
![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
քրիստոնյա չեմ, քրիստոնեական աստծուն չեմ աղոթում
գիտեմ անգիր, հետո՞…
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Որպես իսկական քրիստոնյա ես էդ հարցին չեմ էլ պատրաստվում պատասխանել
«Էդ հարցերը մի՛ տուր»տարբերակը չի բայց...
Ի դեպ ,Աստված իսկապես ոչ թե դեպի փորձանքն ա տանում մարդուն, այլ ուղղակի փորձության..ուրիշ հարց է, որ փորձության միջով սխալ անցնելիս մարդն ինքն իր գլխին կարող է փորձանք բերել![]()
Դուք բոլորդ ասում եք այն, ինչը ես էլ գիտեմ շատ վաղուց, բայց ինձ դա՛ չէր հետաքրքրում։ Ես փորձում էի ցույց տալ հակասությունը. մի կողմից Աստվածաշնչում ասվում է, որ Աստված ոչ ոքի փորձության չի տանում, եթե փորձության մեջ ընկնեք, ուրեմն դրանում դուք եք մեղավոր, Աստծուն մի մեղադրեք։ Սրա հետ ես համաձայն եմ լիովին։ Բայց մյուս կողմից էլ աղոթքում խնդրում ենք Աստծուն մեզ փորձության չտանել։ Ինչու՞ ենք խնդրում, եթե գիտենք, որ եթե ընկնենք, ուրեմն մեր խելքից է։
Մի խոսքով՝ ինչպես և սպասում էի, մինչև հիմա միայն, այսպես ասած՝ «կրուտիտային» պատասխաններ հնչեցին։Լավ, կարող եք անցնել առաջ, մոռացեք էս հարցը։
Հարցս հետ եմ վերցնում։
![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Jarre (17.01.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ