անգիրը "4+"-ի (կրկնելուց հետո՝ "5-"-ի) գիտեմ, իսկ աղոթքը՝ սկի "3"-ի էլ չգիտեմ
Այո, քրիստոնյա եմ
Ոչ, քրիստոնյա եմ
Այո, քրիստոնյա չեմ
Ոչ, քրիստոնյա չեմ
անգիրը "4+"-ի (կրկնելուց հետո՝ "5-"-ի) գիտեմ, իսկ աղոթքը՝ սկի "3"-ի էլ չգիտեմ
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ուլուանա ջան, կցիտե՞ս որտեղ որ ասված է:
Ավելացվել է 15 րոպե անց
«Հայր մեր» աղոթքը կոդ է, այնտեղ ոչ մի բառ կամ դարձվածք, հետևաբար և միտք, պատահական չի, դրանցից յուրաքանչյուրն այն մեխն է, որի բացակայության դեպքում նկարը կսահի:
Ժամանակ գտնեմ, կփորձեմ սկզբից վերլուծել, որտև երկար պատմություն է: Բայց մի կետի մասին գրեմ հիմա.
"Եվ թող մեզ զպարտիս մեզ, որպես և մեք թողումք մերոց պարտապանաց":
Այս տողերում ամփոփված ա Աստծո բացարձակ ողորմածությունը մարդու հանդեպ: Ավելի ճիշտ՝ խնդրանք այդ ողորմածությունը ստանալու համար, որի էությունը հետևյալն ա. անկախ գործած մեղքերի ծանրությունից, ամեն վայրկյան դու շանս ունես ազատվել դրանցից. սահմանված ա փրկագին, որը հետևյալն ա՝ որքան որ կներես ուրիշներին, այնքան էլ կներվի քեզ: Միայն թե չկարծեք իսկապես, անկեղծ ներելն այդքան հեշտ էՓրկագինն իրոք մի բան արժի եւ իրավամբ արժի…
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 25.11.2007, 16:42: Պատճառ: Գրառման ավելացում
և մի տար մեզ փորձությանտեսնես այնտեղ այս հատվածը ինչպե՞ս է:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Կարծում եմ փորձանք իմաստով է օգտագործված այդ բառը կամ ասենք հենց փորձություն, բայց իմաստը այսպիսին է, որ մի թող, որ մեզ փորձանքի կամ փորձության տանեն: Եսիմ:
ոնցոր ասում են կյանքը փորձությունա, Ասված փորձումա մարդկանք, որոշ մարդիկ անցնում են այդ փորձությունը, մյուսնրը ոչ և գնում են սխալ ուղիով, ստեղ էլ ասվումա որ մի տար այդ փորձությունների և ազատի չարիքներից
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Որպես իսկական քրիստոնյա ես էդ հարցին չեմ էլ պատրաստվում պատասխանել
«Էդ հարցերը մի՛ տուր»տարբերակը չի բայց...
Ի դեպ ,Աստված իսկապես ոչ թե դեպի փորձանքն ա տանում մարդուն, այլ ուղղակի փորձության..ուրիշ հարց է, որ փորձության միջով սխալ անցնելիս մարդն ինքն իր գլխին կարող է փորձանք բերել![]()
Դուք բոլորդ ասում եք այն, ինչը ես էլ գիտեմ շատ վաղուց, բայց ինձ դա՛ չէր հետաքրքրում։ Ես փորձում էի ցույց տալ հակասությունը. մի կողմից Աստվածաշնչում ասվում է, որ Աստված ոչ ոքի փորձության չի տանում, եթե փորձության մեջ ընկնեք, ուրեմն դրանում դուք եք մեղավոր, Աստծուն մի մեղադրեք։ Սրա հետ ես համաձայն եմ լիովին։ Բայց մյուս կողմից էլ աղոթքում խնդրում ենք Աստծուն մեզ փորձության չտանել։ Ինչու՞ ենք խնդրում, եթե գիտենք, որ եթե ընկնենք, ուրեմն մեր խելքից է։
Մի խոսքով՝ ինչպես և սպասում էի, մինչև հիմա միայն, այսպես ասած՝ «կրուտիտային» պատասխաններ հնչեցին։Լավ, կարող եք անցնել առաջ, մոռացեք էս հարցը։
Հարցս հետ եմ վերցնում։
![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Jarre (17.01.2014)
Իհա՛րկե գիտեմ«Հայր Մեր»-ը գիտե՞ք![]()
Հենց Հայր Մեր-ի միջոցով ենք աղոթումինչպե՞ս կարելի է չիմանալ
![]()
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
քրիստոնյա չեմ, քրիստոնեական աստծուն չեմ աղոթում
գիտեմ անգիր, հետո՞…
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Բյուր գիտես ես միշտ "Հայր Մեր" -ն ասում եմ որպես գաղտնաբառ , կածես դրանից հետո երկնքի դռները պիտի բացվեն ու կարող եմ ասել այն ինչ ուզում եմ ու խնդրել ՝ ինչ ուզում եմ ։ Իսկ "Հայր Մեր" ը սովորել եմ տատիկիցս գրաբարով, երբ դեռ նորմալ խոսել էլ չգիտեի
Կարծում եմ մենք խնդրում ենք , որ մեզ այնքան "խելք" տա, որ զերծ մնանք փորձանքներից ։ Ինչպես Սողոմոնը՝ Դավթի որդին , խմդրեց իմաստություն , նմանապես մենք էլ պիտի ձգտենք դրան ։ Դրանում է աղոթքի իմաստը ։ Իսկ ինչ վերաբերվում է փորձություններին , ապա համոզված եմ , որ ժամանակ առ ժամանկ Աստված ինքն էլ մեզ փորձության է ենթարկում , ավելի շուտ թույլ է տալիս որ մենք ենթարկվենք , ինչպես Հոբի դեպքում![]()
Վերջին խմբագրող՝ Dayana: 26.11.2007, 09:53: Պատճառ: Գրառման ավելացում
«Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձվում», քանի որ Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի։ Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։ Այնուհետև ցանկությունը, հղանալով, մեղք է ծնում, և մեղքը, հասունանալով, մահ է ծնում»։ (Հակոբոս, 1։13-15)։
Կարծում եմ, որ շատ հստակ է ասված։
Իսկ «Հայր Մերում» ասվում է.
Ո՞նց հասկանանք…Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Jarre (17.01.2014)
Ոչ մի հակասություն չկաՄի խոսքով՝ ինչպես և սպասում էի, մինչև հիմա միայն, այսպես ասած՝ «կրուտիտային» պատասխաններ հնչեցին։ Լավ, կարող եք անցնել առաջ, մոռացեք էս հարցը։ Հարցս հետ եմ վերցնում։
այսինքն անգամ մի թող, որ փորձության մեջ ընկնենք մեր չար ցանկություններից- այլ փրկիր մեզ չարից- հենց այն չարից, որ մեր մեջ ներգերծում է, որ մենք փորձության մեջ ընկնենք![]()
Վերջին խմբագրող՝ Second Chance: 26.11.2007, 12:14:
Love has an enemy, but it is already defeated!
Amina ջան, ցանկության դեպքում ցանկացած խոսք էլ ոնց ուզենք կարող ենք շուռ տալ ու մեկնաբանել։ Ես էլ կուզեի, որ «Հայր Մերում» քո բերած մեկնաբանությունը լիներ ասված։ Կարծում եմ, որ տենց ավելի տրամաբանական կլիներ ու չէր հակասի Հակոբոսի Աստվածաշնչյան թղթերին։ Բայց «Հայր Մերով» մարդիկ սովորաբար Աստծուն են դիմում(այլ ոչ թե սատանային) ու ոչ թե ասում են. «օգնիր, որ փորձության մեջ չընկնենք» կամ նման մի բան, այլ շատ հստակ խնդրում են. «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն»։ Այստեղից սթափ տրամաբանության դեպքում պիտի որ եզրակացնենք, թե «Հայր Մերով» աղոթելու դեպքում մտածում ենք, թե Աստված է մեզ փորձում։ Ու հավանաբար մարդկանց մեծ մասը հենց այդպես էլ մտածում է (հակառակ դեպքում խոսքդ մտքիդ չի համապատասխանի)։ Ցավում եմ, որ այդպես է։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Jarre (17.01.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ