Խանդի մի տեսակը պաշտպանական մեխանիզմ է, այսինքն՝ ուրիշին վերագրում ես այն, ինչին ընդունակ ես դու:
Խանդի մի տեսակը պաշտպանական մեխանիզմ է, այսինքն՝ ուրիշին վերագրում ես այն, ինչին ընդունակ ես դու:
Իմ կարծիքով խանդը ծնվում է սիրո հետ: Անհնար է սիրել ու չխանդել: Պարզապես ոմանք դա բացահայտ են ցույց տալիս, ոմանք էլ ` ոչ: Ամեն դեպքում, հիվանդագին խանդը ես չեմ ընդունում, չխանդել անհնար է, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է նաև վստահել, քանի որ առանց փոխադարձ վստահության, ինչպես մի անգամ նշեցի, անհնար է ...
Խանդելով մարդը կարող է բռնանալ ,
Սահմաններում տածած խանդը կարող է սիրելու նշան լինել և մի պահ ուրախացնել խանդվողին ,
Խանդը կարող է մարդու աչքերը փակել , եթե նա սիրում է բնազդաբար ,
Խանդը նաև կարող է "լույս սփռել" մարդու գլխում , և դրանով սեփական անձը ավելի լավ ճանաչելու հնարավորություն տալ , այն փորձում է մեր զգացմունքների ուղղվածությունը ...![]()
Ամեն ինչ չափի մեջ օգտակար է :
Կինը չի ների տղամարդուն, եթե նա երբեք չխանդի, բայց , մյուս կողմից իսկական սերը խանդի կարիք չի զգում:
Խանդը վստահության բացակայություն է: Կարծում եմ չի կարելի շարունակել հարաբերությունները առանց փոխադարձ վստահության:
Ինձ չի կարելի խանդել(այսինքն չվստահել), ես դրա առիթը չեմ տա (ասենք խանդողին առիթ էլ պետք չի) ու չեմ հանդուրժի, ես էլ չեմ կարող խանդել՝ ի՞նչ իմաստ ունի սիրել մեկին ում չես վստահում...տարիներ շարունակ պիտի դարձնես նրա, առավել շատ քո կյանքը դժողք: Կարծում եմ լուրջ խանդը կարող է կործանարար հետևանք ունենալ: Չնայած ճանաչում եմ անհամար մարդկանց ում դուր է գալիս, երբ իրեն խանդում ենՎերջերս մի բացարձակ ճշմարտություն էր պտտվում Դար21-ով - խանդում են նրան, ում բարձր են գնահատում իրենից ու վախենում են կորցնել:
Սարսափելի է նա, ով արդեն ոչինչ չունի կորցնելու:
Իմ կարծիքով, խանդի առկայությունը որոշակի սահմաններում բնական է ցանկացած մարդու համար։ Խանդի առիթներ կարող են լինել ցանկացած ընտանիքում, երբեմն ոչ իրենց մեղքով։ Բայց խանդվելուց ուրախանալ, կարծում եմ, կարող է միայն այն կինը, որն ուրախանալու ավելի լուրջ պատճառ չունի։ Այդպես սովորաբար լինում է բռի, անկիրթ ընտանիքներում, որտեղ կնոջ ազատությունը սահմանափակ է. նա զրկված է շատ բաներից և ամուսնու կողմից խանդի դրսևորումները նրա համար փոխարինում են այն առողջ, ոչ եսասեր սիրուն, որը նա չի տեսնում ամուսնու կողմից, հետևաբար նրան մնում է ուրախանալ միայն իսկական ուշադրությանն ու հոգատարությանը փոխարինող անառողջ ուշադրությամբ՝ խանդով։
Ինձ թվում է ցանկացած առողջ մտածելակերպի տեր և իրեն հարգող կնոջ համար չհիմնավորված խանդը պետք է որ վիրավորանք լինի, ոչ թե սիրո նշան։
Խանդի բացակայությունը կարելի է որպես անտարբերության դիտել միայն այն դեպքում, երբ դրա համար ակնհայտ ու անհերքելի պատճառներ կան։ Մնացած դեպքերում դա ընդամենը անվստահության նշան է ոչ թե սիրելիի, այլ սեփական ուժերի նկատմամբ։ Ամեն դեպքում, թեև խանդոտությունը, իմ կարծիքով, բնածին հատկություն է, բայց կարելի է և պետք է այն վերահսկել, այլապես համատեղ կյանքը դժոխքի կվերածվի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Համամիտ եմUluana-ի խոսքերից
![]()
Եթե բախտից հաջողվեց փախչել ուրեմն դա քո բախտը չէ
es hamamit em dzeer gracin
Ավելացվել է 17 րոպե անց
[QUOTE=Hreshtak]ես համամիտ եմ ձէր գրացին[/·С] իմ կառծիքով խանդի մեծ մասը ինքնասիրություննա մjուս մասը սեր
Վերջին խմբագրող՝ Hreshtak: 18.12.2006, 01:24: Պատճառ: Գրառման ավելացում։
վայ հենց նոր մի հատ մարդու սա էի բացատրումԲյուրակն-ի խոսքերից
qui sine peccato est?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ