User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    Ինձ բզբզեք, որ մինչև սեպտեմբեր վերջացնեմ, թե չէ հետո հնարավոր է՝ հավերժ կիսատ մնա:

    Շարունակություն
    Շուտով նրանցից մեկն ուշադրությունս գրավեց: Դա միջին տարիքի մանկիկ էր, որ այդպես էլ չէր ազատվել մանկական գիրությունից, թեև հմուտ դերձակին գրեթե հաջողվել էր քողարկել նրա հաստլիկ հետույքը, որին նայելիս ուզում էիր մի լավ շրմփացնել: Նրա մարմնում ասես ոսկոր չկար, զրոյանման, մանրիկ դիմագծերով դեմքը կուսական արտահայտություն ուներ, ժամանակը հետք չէր թողել այդ դեմքին. թվում էր ծնվելուց հետո այն այլևս չէր մեծացել, փչվել էր գնդակի նման, առանց մաշկին մի կնճիռ թողնելու, շրթունքները կլորիկ-ուռած էին, կարծես ամեն րոպա պատրաստ պոռթկալու: Սակայն իր այդ արտաքինի համար չէ, որ նա աչքի էր ընկնում. մանուկ մնացած մարդիկ այնքան էլ հազվադեպ երևույթ չեն: Նա ավելի աչքի էր ընկնում իր պահվածքով, պահում էր իրեն ինչպես այդ երեկոյի տերը: Եռանդուն ութոտնիկի նման մարտինին էր խառնում, հյուրերին իրար ներկայացնում, ֆոնոգրաֆի ձայնապնակներն էր փոխում: Ճիշտն ասած, նրա բոլոր գործողությունները կատարվում էին տանտիրուհու թելադրանքով. «Ռասթի, եթե կարելի է: Ռասթի, եթե դեմ չեք…», եթե նա սիրահարված էր Հոլլիին, ուրեմն զսպում էր իր խանդը: Խանդոտ մարդը դուրս կգար հավասարակշռությունից, տեսնելով, թե նա ինչպես է սահելով շրջում սենյակում, մի ձեռքով բռնած կատվին, մյուսն ազատ թողած, որպեսզի կարողանար ուղղել հյուրերի փողկապներն ու բաճկոնների դարձածալերից վերցնել մազմզուկները. օդային ուժերի գնդապետի մեդալը նա ուղղակի փայլեցրեց:
    Այդ մարդու անունը Ռուդրֆորդ (Ռասթի) Թրոուլեր էր: 1908 թվականին նա կորցրել էր ծնողներին. հայրը զոհվել էր մի անարխիստի ձեռքով, մայրը չէր դիմացել այդ հարվածին, և այդ կրկնակի դժբախտությունը նրան դարձրեց միաժամանակ և որբ, և միլիոնատեր ու նշանավոր՝ հինգ տարեկան հասակում արդեն: Այդ ժամանակից կիրակնօրյա թերթերի հավելվածները նյութ չունենալու դեպքում միշտ կարող էին նրանով լցնել իրենց էջերը, բայց նրա հռչակն առանձնապես ուժեղ թնդաց, երբ նա, լինելով դեռ դպրոցական, կարողացավ ձերբակալել տալ իր կնքահայր-խնամակալին, մեղադրելով նրան արվամոլության մեջ: Հետո արդեն բուլվարային պատկերազարդ լրագրերը գոյություն էին պահպանում նրա ամուսնությունների և ամուսնալուծությունների պատմություններով: Առաջին կինը, նրանից իր հասանելիք ալիմենտը վերցնելով, ամուսնացել է հայր Դիվայնի ախոյանի հետ: Երկրորդ կինը տարօրինակ և անհասկանալի անձնավորություն էր, իսկ երրորդը Նյու Յորքի նահանգում դատական գործ էր հարուցել նրա դեմ, ներկայացնելով ահագին ապացույցներ, որից գլուխն ազատելը դժվար եղավ: Նա ինքը բաժանվեց վերջին միսիս Թրոուլերից, մեղադրելով նրան այն բանում, որ իր նավում խռովություն էր բարձրացրել և իրեն իջեցրել էին Դրայ Թորտուգաս կղզիներում: Այդ ժամանակից նա փաստորեն ամուրի էր, թեև բոլորին հայտնի էր, որ պատերազմից առաջ ամուսնության առաջարկություն էր արել Յունիթի Միթֆորդին. խոսում էին, որ հեռագիր էր ուղարկել նրան, առաջարկելով ամուսնություն, եթե Հիտլերը չամուսնանա նրա հետ: Հենց դա էլ հիմք էր տալիս Ուինչելին նրան նացիստ անվանելու, դա և այն փաստը, որ նա կանոնավոր կերպով հաճախում էր Յորքվիլլում կայացող նացիստական հավաքներին:
    Ինձ ոչ ոք այդ մասին բան չասաց: Բոլոր այդ տեղեկությունները կարդացի «Բեյսբոլի տեղեկագրում», որի մեջ Հոլլին հավաքում էր նաև լրագրերից կտրված զանազան նյութեր: Գրքի էջերի արանքները լցված էին կիրակնօրյա լրագրերից կտրված հոդվածներով և սկանդալային պատմություններով: «Ռասթի Թրոուլերը և Հոլլի Գոլայթլին «Վեներայի մի հպումը» ներկայացման ժամանակ այնպես էին քայլում դեպի իրենց տեղերը, ասես շուրջը ոչինչ չէին տեսնում»: Հոլլին ետևիցս մոտեցավ այն պահին, երբ մի նոր սյունակ էի կարդում. «Միսս Հոլիդեյ Գոլայթլին, բոստոնցի Գոլայթլիներից, տոն է դարձնում իսկական միլիոնատեր Ռասթի Թրոուլերի ամեն օրը»:
    - Հիանում ես իմ հռչակո՞վ, թե՞ պարզապես բեյսբոլի սիրահար ես,- ասաց նա, նայելով ինձ ուսի վրայով և մուգ ակնոցն ուղղելով:
    Ես հարցրի.
    - Այսօր եղանակի տեսությունն ինչպե՞ս է:
    Նա ինձ աչքով արեց, երևում էր, որ կատակ չի անում. դա նախազգուշացնող նշան էր:
    - Ձիեր ես սիրում եմ, իսկ բեյսբոլ տանել չեմ կարողանում,- ասաց նա, և ասածի ենթատեքստից հասկացա, որ ուզում է մոռանամ այն ամենը, ինչ պատմել էր Սալլի Թըմաթոյի մասին:- Ատում եմ այդ ռադիոյի ձայները, բայց ստիպված եմ լսել, այնպես, ընդհանուր զարգացման համար: Տղամարդիկ այնքան քիչ բաների մասին կարող են խոսել: Եթե տղամարդը չի սիրում բեյսբոլ, ուրեմն նրան հետաքրքրում են ձիերը, իսկ եթե նրան չեն հետաքրքրում ոչ մեկը, ոչ մյուսը, այդ դեպքում ես ծանր դրության մեջ եմ ընկնում, որովհետև կնշանակի նրան չեն հետաքրքրում և աղջիկները: Դուք ի՞նչ համաձայության եկաք Օ. Ջ.-ի հետ:
    - Իրարից բաժանվեցինք փոխադարձ համաձայնությամբ:

    շարունակելի

  2. #2
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    41
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    Բյուր բզում եմ... Ուզում ե՞ս հեռախոսիդ համարը տուր ամեն գիշեր ժամը 2–ին զանգեմ բզեմ...
    И скучно и грустно, и некому руку подать...

  3. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    Բյուր, ես դեռ սպասում եմ շարունակությանը, կամ գրքին:

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ես դեռ սպասում եմ շարունակությանը, կամ գրքին:
    Իսկ ես արդեն էնքան վաղուց եմ սպասում, որ սկիզբն արդեն լրիվ մոռացել եմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    Իզուր… Ես դեռ էնքան բան ունեմ անելու, որ դժվար՝ հերթը հասնի այս գրքին…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Srtik (17.06.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •