User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    Սա իմ ամենասիրելի գրքերից է: Վերջերս հիշել էի, կարոտել: Ցանկացա նորից կարդալ, բայց որոշեցի, որ դա պարզապես կարդալ չի լինի, այլ՝ մաս-մաս ամբողջ վիպակը կհավաքեմ: Ձեզ հաճելի ընթերցում… Եթե հետաքրքրի, մեկ-մեկ գրեք, որ շարունակությանն եք սպասում, որպեսզի չլռվեմ:
    Վերջում միայն կասեմ, թե ինչու եմ այդքան շատ այն սիրում:


    Ինձ միշտ ձգում են այն վայրերը, ուր մի ժամանակ ապրել եմ. տները, շրջակայքը, փողոցները: Այսպես օրինակ. քաղաքի արևելյան մասի յոթանասունական փողոցներից մեկում կա մի մեծ տուն, ուր ես բնակվում էի պատերազմի սկզբում, երբ նոր միայն, առաջին անգամ Նյու Յորք եկա: Ունեի մի սենյակ հինումին իրերով լցված, կար այնտեղ բազմոց, կային նաև չորս իբր փափուկ աթոռ, թե բազկաթոռ, պատած այնպիսի ծածկող, քոր առաջացնող թունոտ կարմիր թավիշով, որ վրան նայելիս ակամա պատկերացնում ես շոգ օր՝ փափուկ վագոնում: Պատերը սոսնձաներկով ներկված էին ծխախոտագույն: Ամեն տեղ, նույնիսկ լողասենյակում կախված էին փորագրանկարներ՝ հռոմեական փլատակների, որ հնությունից ծածկվել էին բծերով: Սենյակի միակ պատուհանը նայում էր հրշեջ սանդուղքին: Եվ սակայն, այս ամենով հանդերձ, բավական էր ձեռքս տանեի գրպանս ու շոշափեի սենյակիս բանալին, տրամադրությունս լավանում էր, քանի որ, մռայլ լիներ, թե ինչ, դա իմ առաջին սենյակն էր, առաջին սեփական կացարանը, այնտեղ էին իմ գրքերը, բաժակի մեջ լցված մատիտները, որ ուզածդ պահին կարող էիր սրել, մի խոսքով այն ամենն, ինչ պետք էր, թվում էր ինձ, գրող դառնալու համար:
    Այն օրերին մտքովս չէր էլ անցնում գրել Հոլլի Գոլայթլիի մասին և, հավանաբար, հիմա էլ չէի մտածի գրել, եթե չլիներ Ջո Բելլի հետ ունեցածս խոսակցությունը, որը նորից վերադարձրեց ինձ իմ հիշողություններին:
    Հոլլի Գոլայթլին նույնպես սենյակ էր վարձում այն նույն հին տանը, ապրում էր իմ ներքևի բնակարանում: Իսկ Ջո Բելլը, նա բար ուներ Լեքսինգթոն ավենյուի անկյունում. հիմա էլ նա այդ բարի տերն է: Եվ ես ու Հոլլին օրական մի վեց-յոթ անգամ մտնում էինք բար՝ ոչ խմելու համար, ավելի ճիշտ՝ ոչ միայն խմելու համար, այլև հեռախոսով զանգահարելու. պատերազմի ժամանակ սեփական հեռախոս ունենալը դժվար բան էր: Եվ հետո, Ջո Բելլը սիրով էր կատարում հանձնարարություններ, և դա մեծ օգնություն էր, քանի որ Հոլլին միշտ էլ սարսափելի շատ հանձնարարություններ ուներ:
    Այս ամենն, իհարկե, շատ հին պատմություն է. և մինչև անցյալ շաբաթվա մեր հանդիպումը Ջո Բելլին չէի տեսել մի քանի տարի: Ժամանակ առ ժամանակ զանգ էինք տալիս միմյանց, մեկ-մեկ էլ, երբ լինում էի մոտերքում, մտնում էի նրա բարը, սակայն մենք մտերիմներ չենք եղել: Մեզ կապում էր միայն մեր երկուսի բարեկամությունը Հոլլիի հետ: Ջո Բելլը ծանր բնավորության տեր մարդ է, նա ինքն էլ է դա ընդունում և բացատրում նրանով, որ ամուրի է ու դեռ ստամոքսի թթվայնությունն էլ բարձր: Ով նրան ճանաչում է, ձեզ կասի, որ նրա հետ շատ դժվար է: Հետը խոսել չես կարող, եթե չես բաժանում նրա հետաքրքրությունները, իսկ Հոլլին այդ հետաքրքրություններից է: Մյուս հետաքրքրություններն են՝ հոկեյը, վայմարյան որսաշները, «Մեր փոքրիկ կիրակին» բազմասերիանոց ռադիո-մելոդրաման, որ նա լսում էր արդեն տասնհինգ տարի, ու նաև Գիլբերտն ու Սալիվընը, և Ջո Բելլը պնդում է, որ նրանցից մեկը, չգիտեմ որը, իր ազգականն է:
    Եվ այսպես, երբ անցյալ երկուշաբթի կեսօրից շատ անց հեռախոսը զանգահարեց և լսեցի «Խոսում է Ջո Բելլը», անմիջապես հասկացա, որ խոսքը Հոլլիի մասին է լինելու: Բայց նա այդ չասաց, ասաց միայն. «Կարո՞ղ եք հիմա ինձ մոտ գալ: Շատ կարևոր է»,- և զգացի, որ նրա կռկռան ձայնը խռպոտած էր հուզմունքից:
    Հոկտեմբերյան տեղատարափ անձրևի տակ մի կերպ տաքսի բռնեցի և ճամփին հանկարծ մտքովս անցավ, որ Հոլլին կարող է այստեղ լինել ու որ գուցե ես նորից կտեսնեմ նրան:
    Սակայն այնտեղ բարի տիրոջից բացի ոչ ոք չկար: Լեքսինգթոն ավենյուի վրա գտնվող գարեջրատների համեմատությամբ Ջո Բելլի բարը ամենասակավամարդն էր: Ոչ նեոնե լամպեր ուներ այդ բարը, ոչ էլ հեռուստացույց: Երկու հին հայելիների մեջ երևում էր, թե դրսում ինչ եղանակ է, իսկ վաճառասեղանի հետևը որմնախորշի մեջ, որ զարդարված էր հոկեյի աստղերի լուսանկարներով, միշտ դրված էր մի մեծ սափոր թարմ ծաղիկներով: Այդ ծաղկեփունջը դնում և սիրով խնամում է Ջո Բելլն ինքը: Նա հենց այդ գործով էր զբաղված, երբ ներս մտա:
    - Հասկանում եք,- ասաց նա, թրաշուշանը ծաղկամանի մեջ մտցնելով,- հասկանում եք, իհարկե, ձեզ չէի կանչի, որ այսքան հեռու գաք, բայց ինձ պետք է ձեր կարծիքն իմանալ: Տարօրինակ բան է: Շատ տարօրինակ բան է պատահել:
    - Հոլլիից ինչ-որ լուր ունե՞ք:
    Նա տերևը խաղացնում էր ձեռքի մեջ, դեռևս չկարողանալով ասելիքն ասել: Ոչ բարձրահասակ, ճերմակած կոշտ մազերով այդ մարդը, առաջ ցցված ծնոտով և ոսկրոտ դեմքով, որ կսազեր նրանից շատ ավելի բարձր հասակ ունեցող մեկին, միշտ էլ ասես արևից թխացած գույն ունենար, իսկ հիմա պարզապես շիկնել էր:
    - Հաստատ չեմ կարող ասել, թե իսկապես լուր է նրանից: Ուզում եմ ասել, դեռ լավ չեմ հասկանում: Դրա համար է, որ ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը: Բայց նախ ձեզ համար մի կոկտեյլ պատրաստեմ: Բոլորովին նոր բան է: «Սպիտակ հրեշտակ», այսպես է կոչվում այս նորությունը,- ասաց նա կեզ օղի ու կես ջին խառնելով, առանց մի կաթիլ վերմուտ ավելացնելու:
    Մինչ ես խմում էի այս խառնուրդից ստացվածը, Ջո Բելլը, «Թամս» ֆիրմայի արտադրած ստամոքսի այրուցք վերացնող հաբը լեզվի տակ կանգնել էր կողքիս՝ ջանալով մտքերը ժողովել: Հետո ասաց.
    - Հիշու՞մ եք այն միստր Ի. Յա. Յունիոշիին: Ճապոնիայից եկած այն ջենտլմենին:
    - Կալիֆոռնիայից,- ասացի ես:
    Միստր Յունիոշիին շատ լավ էի հիշում: Նա պատկերազարդ ամսագրերից մեկում լուսանկարիչ էր, զբաղեցնում էր իմ ապրած տան վերևի հարկի բնակարան-արվեստանոցը:
    - Ինձ մի շփոթեցրեք: Ասացեք, հասկացա՞ք, ում նկատի ունեմ: Շատ լավ: Այսպես, ուրեմն, երեկ երեկոյան այստեղ է գալիս հենց այդ միստր Յունիոշին: Ես նրան, երևի, մի երկու տարուց ավելի չէի տեսել: Եվ ինչ եք կարծում, որտե՞ղ է եղել նա այդ երկու տարին:
    - Աֆրիկայում:
    Ջո Բելլը դադարեց բերանի հաբը ծծել, աչքերն ասես ավելի նեղլիկացան:
    - Որտեղի՞ց գիտեք:
    - Ուինչելի մոտ եմ կարդացել:- Իսկապես այդպես էր:
    Նա չրխկոցով դուրս քաշեց գանձարկղի դարակն ու մի հաստ շագանակագույն ծրար հանեց:
    - Հապա, սա՞ էլ եք կարդացել Ուինչելի մոտ:
    Ծրարի մեջ երեք լուսանկար կար, թվում էր, երեքն էլ նույնն էին, պարզապես լուսանկարված տարբեր կետերից. բարձրահասակ, բարեկազմ մի նեգր չթի փեշ հագած, մի փոքր ամոթխած, բայց և ինքնագոհ ժպիտը դեմքին ցույց էր տալիս մի տարօրինակ փայտե արձանիկ. երիտասարդ աղջկա երկարավուն գլուխ՝ տղայի կարճ ու հարթ մազերով ու դեպի ցած նեղլիկացող դեմքով. ողորկված փայտե նրա շեղ աչքերը չափազանց մեծ էին, իսկ մեծ, խիստ գծագրված բերանը նման էր ծաղրածուի բերանիլ Առաջին հայացքից այն նման էր սովորական պրիմիտիվ քանդակի, սակայն հետո անմիջապես այդ տպավորությունը փոխվում էր, քանի որ քանդակը իսկական Հոլլի Գոլայթլին էր, եթե միայն կարելի է այդպես ասել մութ, անշունչ առարկայի մասին:

  2. #2
    Անծանոթուհի Shauri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.10.2006
    Հասցե
    Այնտեղ, ուր սիրտն է
    Տարիք
    41
    Գրառումներ
    228
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    Բյուր, իսկ մոտավորապես ինչքա՞ն է վիպակը։ Շատ շնորհակալ գործ է, բայց հետաքրքիր է իմանալ՝ ինչքան կտևի...
    И скучно и грустно, и некому руку подать...

  3. #3
    Սկսնակ անդամ egoist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.08.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    Անհամբերությամբ սպասում եմ շարունակությանը, սկիզբը շատ խոստումնալից էր...
    Ճշմարտությունը միշտ էլ անհավանական է, որպեսզի այն հավանական լինի, ստիպված ես լինում մի քիչ սուտ խառնել...

  4. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    Բյուր, իսկ մոտավորապես ինչքա՞ն է վիպակը։ Շատ շնորհակալ գործ է, բայց հետաքրքիր է իմանալ՝ ինչքան կտևի...
    96 էջանոց փոքրիկ գրքույկ է
    Որ վիզ դնեմ, մի 10 օրում կվերջացնեմ:

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    96 էջանոց փոքրիկ գրքույկ է
    Որ վիզ դնեմ, մի 10 օրում կվերջացնեմ:
    Բեր սքան անենք, ֆայնրիդերով մի օրում ,առանց վզի, վերջացրու

    հ.գ. բայց մատներդ իմն են :

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    Բեր սքան անենք, ֆայնրիդերով մի օրում ,առանց վզի, վերջացրու
    Տենց չկա, ես համ էլ կարդում եմ

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    - Հը, ի՞նչ կասես,- շփոթմունքիցս շատ գոհ, հարցրեց Ջո Բելլը:
    - Կարծես նա է:
    - Լսիր, տղա,- և նա ձեռքը զարկեց վաճառասեղանին,- դա հենց նա է որ կա: Ես դրանում համոզված եմ: Ճապոնացին նրան տեսնելուն պես ճանաչել է:
    - Նա նրան տեսե՞լ է: Աֆրիկայու՞մ:
    - Ո՛չ: Միայն քանդակն է տեսել: Բայց վերջին հաշվով դա նույնն է: Ինքներդ ահա կարդացեք, թե ինչ է գրված,- ասաց նա՝ շրջելով լուսանկարներից մեկը: Լուսանկարի հետևին գրված էր. «Փորագրություն փայտի վրա Ս. Տոկոկուլ ցեղ, Իստ Անգլիա: Ծննդյան տոներ, 1956»:
    - Ահա թե ինչ է ասում ճապոնացին,- ասաց նա,- պատմությունը հետևյալն է: Ծննդյան տոնին միստր Յունիոշին, լուսանկարչական ապարատն առած, շրջել է Տոկոկուլով մեկ: Դա կորած-մոլորած մի գյուղակ է ինչ-որ մի տեղ, կարևոր էլ չէ, թե որտեղ, պարզապես մի ոչ մեծ համայնքի կեղտոտ, ցեխոտ, կավածեփ հյուղակներ են, բակերում կապիկներ, տանիքներին՝ լալկան բազեներ: Նա արդեն ուզում էր հեռանալ այդտեղից, երբ հանկարծ տեսնում է մի նեգր դռան շեմքին պպզած՝ ձեռնափայտի վրա կապիկներ է փորագրում: Միստր Յունոշիի վրա մեծ տպավորություն է գործում այդ աշխատանքը, և նա խնդրում է նեգրին էլի մի բան ցույց տալ: Դրանից հետո դուրս են բերում ուրիշ փորագրություն՝ մի երիտասարդ կնոջ գլուխ և նրան թվում է, ինչպես ինքն է ասել Ջո Բելլին, որ դա երազի պես մի բան է: Իսկ երբ նա առաջարկում է գնել այդ քանդակը, նեգրը մի տարօրինակ շարժումով, որը երևի պետք էր հասկանալ կուրծք ծեծելու նման մի բան, ասում է՝ «ոչ»: Ոչ մի ֆունտ աղը և տասը դոլարը, ոչ երկու ֆունտ աղը և քսան դոլարն ու թևի ժամացույցը, ոչինչ նրա միտքը չի փոխում: Միստր Յունիոշին ուզել է գոնե պարզել այդ քանդակի պատմությունը, որի համար ստիպված է եղել տալ մոտի ամբողջ աղը և թևի ժամացույցը: Եվ պատմությունը նրան արվել է կոտրտված անգլերենով և աֆրիկյան ինչ-որ բարբառի խառնուրդով, լրացնելով այն ձեռ ու ոտի շարժումով: Ըստ երևույթին պետք էր հասկանալ, որ այդ տարի գարնանը երեք ձիավոր էին անցել այդ կողմերով: Մի երիտասարդ կին ու երկու տղամարդ: Երկու տղամարդն էլ՝ դողէրոցքով բռնված, կարմրած, բորբոքված աչքերով, մի քանի շաբաթ ստիպված մեկուսացված, փակված են եղել մի հյուղակում, իսկ երիտասարդ կինը, որին դուր էր եկել փայտի վրա փորագրողը, քնում էր նրա հետ, նրա խսիրին:
    - Դրան ես չեմ հավատում,- խորշանքով ասաց Ջո Բելլը,- գիտեմ, նա ինչ խենթություն ասես կարող էր անել, բայց չեմ կարծում, որ կարող էր այդ աստիճանի հասնել:
    - Էհ, հետո՞:
    - Հետո, ոչինչ,- նա ուսերը թոթվեց:- Շուտով նա գնացել է, ինչպես որ եկել էր, ձի հեծած:
    - Մենա՞կ, թե այն երկու տղամարդկանց հետ:
    Ջո Բելլն արագ-արագ թարթեց աչքերը:
    - Կարծեմ այն երկու տղամարդկանց հետ: Հիմա դառնանք ճապոնացուն: Սա ամեն տեղ, ամենքին հարցուփորձ է արել նրա մասին, բայց ոչ ոք նրան երբևէ չէր տեսել:- Հետո զգալով իմ հիասթափությունը, ասես վախենալով, որ կարող է իրեն էլ փոխանցվել, և չուզենալով այդ, շարունակեց.- Մի բան, սակայն, պետք է ընդունեք, սա միակ հավաստի լուրն է, չգիտեմ նույնիսկ քանի,- նա սկսեց հաշվել մատների վրա, բայց մատները չհերիքեցին,- չգիտեմ քանի տարիների ընթացքում: Մի հույս ունեմ, որ նա երևի հարուստ է: Պետք է որ հարուստ լինի: Մարդ պետք է հարուստ լինի Աֆրիկայով մեկ քարշ գալու համար:
    - Երևի նա Աֆրիկա ոտք չի էլ դրել,- ասացի ես վստահ, թեև կարող էի նրան պատկերացնել Աֆրիկայում, դա նրան կսազեր: Հետո այդ փայտից քանդակած գլու՜խը: Ես նորից նայեցի լուսանկարներին:
    - Դուք շատ բանիմաց մարդ եք: Դե, ասացեք, նա հիմա որտե՞ղ կլինի:
    - Մահացել է: Կամ հոգեբուժարանում է: Կամ ամուսնացել է: Ինձ թվում է, նա ամուսնացել ու խաղաղվել է, գուցե հենց այստեղ է, ապրում է հենց այս քաղաքում:
    Նա մի պահ մտածեց:
    - Ոչ,- ասաց նա գլուխը տարուբերելով,- կասեմ թե ինչու: Եթե մեր քաղաքում լիներ, նրան տեսած կլինեի: Դեհ, օրինակ, ինձ նման մեկը, որ սիրում է ոտքով շրջել, որ արդեն տասը թե տասներկու տարի ման է գալիս փողոցներով ու շարունակ որոնում է, անհանգստանում, թե չլինի՞ հանկարծ չնկատի այն մեկին, այն մեկին, որին ոչ ոք չի կարող փոխարինել, և երբեք չի հանդիպում, ասեք, արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ մեկը մեր քաղաքում չէ: Ես շարունակ տեսնում եմ կանանց, որ ինչ-որ բանով հիշեցնում են նրան, նրա տարբեր մասերը… Էհ, սլացիկ, նիհար, արագ քայլող որևէ աղջիկ…- Նա լռեց, ասես ուզում էր համոզվել՝ արդյոք ուշադի՞ր եմ լսում իրեն,- կարծում եք խելքս թռցրե՞լ եմ:
    - Ոչ, պարզապես չգիտեի, որ սիրահարված եք եղել նրան: Այդքան սիրում եք:
    Զղջացի ասածիս համար, խոսքերս նրան շփոթեցրին: Նա վերցրեց լուսանկարներն ու դրեց ծրարի մեջ: Նայեցի ժամացույցիս: Գնալու պետք չունեի, բայց մտածեցի, որ ավելի լավ է գնամ:
    - Սպասեցեք,- ասաց նա դաստակս բռնելով:- Այո, սիրում էի նրան: Ոչ թե ուզում էի անպայման նրան…- Եվ առանց ժպտալու ավելացրեց.- Չեմ ուզում ասել, որ ընդհանրապես այդպիսի մտքեր չեմ ունեցել: Նույնիսկ հիմա էլ, իսկ հունվարի տասին կդառնամ վաթսունյոթ տարեկան, էլի այդպիսի մտքեր ունենում եմ: Եվ տարօրինակն ինչ է, ինչքան մեծանում ես, այնքան ավելի շատ են նման մտքեր գալիս գլուխդ: Հիշում եմ, նույնիսկ պատանի ժամանակ այդքան չեմ մտածել: Իսկ հիմա մի գլուխ դա է: Երևի ինչքան մեծանում ես, այնքան դժվարանում է մտածածդ գործի մեջ կիրառելը, այնքան ավելի է այդ միտքը քեզ հետապնդում: Եվ երբ լրագրում կարդում եմ իրեն խայտառակած որևէ ծերուկի մասին, գիտեմ, որ դա իր մտքերի ծանրությունից է: Բայց,- նա չափեց, մեկուկես ունցիա վիսկի լցրեց իր համար և այդպես, անխառն խմեց,- ես երբեք ինձ չեմ խայռտառակի: Երդվում եմ, որ Հոլլիի նկատմամբ երբեք այդպիսի մտքեր չեմ ունեցել: Կարելի է սիրել և առանց դրա: Այդ դեպքում լինում ես օտարի պես, բայց բարեկամ:
    Երկու տղամարդ մտան բար, և ես վճռեցի, որ ճիշտ գնալու ժամանակն է: Ջո Բելլն ինձ ուղեկցեց մինչև դուռը: Նորից բռնեց ձեռքս.
    - Հավատու՞մ եք:
    - Որ չեք ուզում նրան դիպչե՞լ:
    - Ոչ, նկատի ունեմ Աֆրիկան:
    Ու հանկարծ զգացի, որ ոչինչ չեմ հիշում նրա պատմությունից, աչքիս առաջ եկավ միայն Հոլլին՝ ձի նստած հեռանալիս:
    - Էհ, ամեն դեպքում, նա չկա:
    - Այո,- ասաց նա դուռը բացելով,- այո, չկա:
    Անձրևը դադարել էր, օդում միայն մշուշն էր մնացել, և ես, ճանապարհս թեքելով, քայլեցի այն փողոցով, ուր գտնվում էր տունը, որտեղ ապրում էի մի ժամանակ: Այդ փողոցում աճում են ծառեր, որ ամռանը նախշավոր զով ստվերներ են փռում մայթերին. սակայն հիմա տերևները դեղնած էին, գրեթե բոլորը թափվել էին, թրջվել անձրևից և դարձել սայթաքուն: Տունը գտնվում էր այդ թաղամասի մեջտեղում, հենց եկեղեցու ետևում, որի աշտարակի երկնագույն ժամացույցը խփում էր ժամերը: Իմ ապրած ժամանակից հետո այդ տունը նորոգել էին և հիմա այն շատ կոկիկ տեսք ուներ. հին փայլատ ապակիով դռան փոխարեն նոր շքեղ, սև դուռ էր, իսկ պատուհանները շրջանակել էին գեղեցիկ, նուրբ, մոխրագույն փակոցափեղկեր: Այնտեղ ապրողներից բոլորը, ում հիշում եմ, գնացել էին այդ տնից, բացի մադամ Սափֆիա Սպանելլայից, խռպոտ կոլորատուրայով այդ տիկնոջից, որն ամեն օր Կենտրոնական զբոսայգի էր գնում անվավոր չմուշկ քշելու: Որ նա այնտեղ է ապրում, գիտեմ, որովհետև սանդուղքով բարձրացա և նայեցի փոստարկղներին: Հենց այդպիսի մի փոստարկղից էլ ժամանակին Հոլլի Գոլայթլիի գոյության մասին իմացա:

  8. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    - Հինգշաբթին ինչու՞ է սարսափելի:
    - Ոչինչ չկա: Պարզապես երբեք չեմ հիշում, թե երբ է հինգշաբթին գալիս: Հասկանում եք, հինգշաբթի օրերին ես միշտ պետք է հասնեմ ժամը ութն անց քառասունհինգին մեկնող գնացքին: Այնտեղ շատ խիստ են հետևում այցելության ժամերին, և եթե գալիս ես տասին, մի ժամ ժամանակ ես ունենում մինչև այդ խեղճ մարդկանց երկրորդ նախաճաշը: Կարելի է գնալ և ժամը երկուսին, և ես, իհարկե, կգերադասեի այդպես անել, բայց նա ուզում է, որ ես առավոտները գնամ, ասում է, որ դրանից հետո ամբողջ օրը լավ տրամադրություն է ունենում: Պետք է արթուն մնամ,- ասաց նա, այտերն այնքան կսմթելով, մինչև որ կարմիր գծեր երևացին,- քնելու ժամանակ չկա, ես թոքախտավորի, հալից ընկած մարդու տեսք կունենամ, և դա ազնիվ բան չէ. այսպես կանաչած դեմքով չի կարելի գնալ Սինգ-Սինգ:
    - Կարծում եմ, չի կարելի:- Պատմվածքի պատճառով առաջացած զայրույթս կամաց-կամաց անցնում էր. նորից կլանված լսում էի նրան:
    - Բոլոր այցելուներն աշխատում են որքան կարելի է լավ տեսք ունենալ, և դա այնքան հուզիչ է, այնքան հաճելի. կանայք հագնում են իրենց ամենագեղեցիկ զգեստները, նույնիսկ ամենածերերն ու ամենաաղքատներն էլ աշխատում են լավ տեսք ունենալ, հաճելի լինել, որ իրենցից լավ բուրմունք գա, և ես սիրում եմ նրանց դրա համար: Սիրում եմ և երեխաներին, հատկապես սևամորթներին: Նկատի ունեմ այն երեխաներին, որոնց հետները բերում են կանայք: Երեխաներին այնտեղ տեսնելը պետք է որ տխուր բան լինի, սակայն ոչ. մազերին ժապավեններ, փայլփլցրած կոշիկներ, կարծես եկել են պաղպաղակ ուտելու, ու երբեմն իսկապես էլ այնպիսի տպավորություն է, ասես տեսակցության սենյակում խնջույք լինի: Համենայն դեպս, բնավ այնպես չէ, ինչպես ցույց են տալիս ֆիլմերում. վանդակապատի երկու կողմերում կանգնած՝ տխուր զրույց շշուկով: Ինձ ամենից շատ դուր է գալիս այն, որ նրանք շատ ուրախ են իրար տեսնելիս, չէ՞ որ այնքան խոսելու բան ունեն և երբեք տխրություն չի տիրում, մարդիկ ծիծաղում են և իրար ձեռք սեղմում: Հետո, սակայն, բոլորովին այլ է,- ասաց նա,- երբ տեսնում ես նրանց գնացքում: Նստած են լուռ ու նայում են գետն ինչպես է հոսում:- Նա մի մազափունջ տարավ բերանը և ինքն իր մտքերի հետ, սկսեց ծամծմել:- Չեմ թողնում ձեզ քնեք: Այնուամենայնիվ, փորձեք քնել:

  9. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    Բյուր, իսկ շարունակությունը ե՞րբ կլինի ուզում եմ կարդամ

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    Հուսով եմ՝ շուտով կլինի: Ներողություն եմ խնդրում երկու շաբաթով ընդհատելու համար:

  11. #11
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    Ապրես Բյուր ջան, ես էլ արդեն որոշել էի փորփրել ինտերնետում ու կարդալ գոնե ռուսերեն տարբերակը:
    Բայց կսպասեմ բոլորը տեղադրես ու նոր միայն կկարդամ, սիրում եմ գիրքը մի շնչով կարդալ

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թրումեն Կապոտե. «Նախաճաշ Թիֆընիի մոտ»

    - Հինգշաբթին ինչու՞ է սարսափելի:
    - Ոչինչ չկա: Պարզապես երբեք չեմ հիշում, թե երբ է հինգշաբթին գալիս: Հասկանում եք, հինգշաբթի օրերին ես միշտ պետք է հասնեմ ժամը ութն անց քառասունհինգին մեկնող գնացքին: Այնտեղ շատ խիստ հետևում են այցելության ժամերին, և եթե գալիս ես տասին, մի ժամ ժամանակ ես ունենում մինչև այդ խեղճ մարդկանց երկրորդ նախաճաշը: Պատկերացնում եք, ժամը տասնմեկին երկրորդ նախաճաշը: Կարելի է գնալ և ժամը երկուսին, և ես, իհարկե, կգերադասեի այդպես անել, բայց նա ուզում է, որ ես առավոները գնամ, ասում է, որ դրանից հետո ամբողջ օրը լավ տրամադրություն է ունենում: Պետք է արթուն մնամ,- ասաց նա, այտերն այնքան կսմթելով, մինչև որ կարմիր գծեր երևացին,- քնելու ժամանակ չկա, ես թոքախտավորի, հալից ընկածի տեսք կունենամ, և դա ազնիվ բան չէ. այսպես կանաչած դեմքով չի կարելի գնալ Սինգ-Սինգ:
    - Կարծում եմ, չի կարելի:- Պատմվածքիս պատճառով առաջացած զայրույթս կամաց-կամաց անցնում էր. նորից կլանված լսում էի նրան:
    - Բոլոր այցելուներն աշխատում են որքան կարելի է լավ տեսք ունենալ, և դա այնքան հուզիչ է, այնքան հաճելի. կանայք հագնում են իրենց ամենագեղեցիկ զգեստները, նույնիսկ ամենածերերն ու ամենաաղքատներն էլ աշխատում են լավ տեսք ունենալ, հաճելի լինել, որ իրենցից լավ բուրմունք գա, և ես սիրում եմ նրանց դրա համար: Սիրում եմ և երեխաներին, հատկապես սևամորթներին: Նկատի ունեմ այն երեխաներին, որոնց հետները բերում են կանայք: Երեխաներին այնտեղ տեսնելը պետք է որ տխուր բան լիներ, սակայն ոչ. մազերին ժապավեններ, փայլփլցրած կոշիկներ, կարծես եկել են պաղպաղակ ուտելու, ու երբեմն իսկապես էլ այնպիսի տպավորություն է, ասես տեսակցության սենյակում խնջույք լինի: Համենայնդեպս, բնավ այնպես չէ, ինչպես ցույց են տալիս ֆիլմերում. վանդակապատերի երկու կողմերում կանգնած՝ տխուր զրույց շշուկով: Ինձ ամենից շատ դուր է գալիս այն, որ նրանք շատ ուրախ են իրար տեսնելիս, չէ՞ որ այնքան խոսելու բան ունեն և երբեք տխրություն չի տիրում, մարդիկ ծիծաղում են և իրար ձեռք սեղմում: Հետո, սակայն, բոլորովին այլ է,- ասաց նա,- երբ տեսնում ես նրանց գնացքում: Նստած են լուռ ու նայում են գետն ինչպես է հոսում:- Նա մի մազափունջ տարավ բերանը և ինքն իր մտքերի հետ, սկսեց ծամծմել:- Չեմ թողնում ձեզ քնեք: Այնուամենայնիվ, փորձեք քնել:
    - Խնդրում եմ ձեզ: Դա ինձ շատ է հետաքրքրում:
    - Գիտեմ: Դրա համար էլ ուզում եմ, որ քնեք: Եթե շարունակեմ խոսել, կսկսեմ ձեզ պատմել Սալլիի մասին: Չեմ կարծում, թե ուրախ պատմություն է:- Նա լուռ նորից ծամծմեց մազերը: Նրանք, ճիշտ է, երբեք ինձ ուղղակի չեն ասել, որ չխոսեմ այդ մասին: Այնպես, ակնարկով հասկացրել են այդ մասին: Գուցե մի պատմվա՞ծք գրեք, փոխեք անունները և այլն: Լսեք, Ֆրեդ,- ասաց նա նոր խնձոր վերցնելով,- խաչ հանեք ձեր երեսին ու կծեք ձեր արմունկքը, երդվեք, որ ոչ մեկին չեք ասի:
    Թերևս միայն ակրոբատը կարող է իր արմունկը կծել, նա պետք է որ բավարարվեր դրա մոտավոր կատարումով:
    - Դեհ,- խնձորը կծելով ասաց նա,- հնարավոր է դուք թերթերում կարդացած լինեք նրա մասին: Նրա անունը Սալլի Թըմաթո է, և ես ավելի լավ եմ խոսում եբրայերեն, քան նա անգլերեն, սակայն նա շատ անուշ ծերուկ է ու շատ աստվածավախ, եթե ոսկի ատամները չլինեին, իսկը ոնց որ վանական: Նա ասում է,որ որ ամեն իրիկուն աղոթում է ինձ համար: Մեր մեջ, իհարկե, ոչ մի բան չի եղել, ու թե կուզեք իմանալ, մինչև նրա բանտ ընկնելը նրան չեմ էլ ճանաչել: Բայց հիմա ես նրան պաշտում եմ, ահա արդեն յոթ ամիս է, ինչ ամեն հինգշաբթի գնում եմ նրան այցելության, և համոված եմ, որ եթե նույնիսկ նա ինձ չվճարեր, միևնույն է, կգնայի: Այս մասն արդեն լխկած է,- ասաց նա և, նշան բռնելով, խնձորը դուրս նետեց պատուհանից:- Ի դեպ, Սալլիին ես միայն դեմքով գիտեի: Նա սովորոաբար գալիս էր Ջո Բելլի բարը, այն, որ փողոցի անկյունում է, ոչ մեկի հետ չէր խոսում, պարզապես կանգնում էր ու նայում ուրիշ տեղից եկած, հյուրանոցում ապրող մարդու նման: Սակայն հիմա երևի ծիծաղելի է հիշել անցյալը, հիմա հասկանում եմ, որ հավանաբար նա ինձ լավ հետևել է, այն էլ մոտիկից, որովհետև հենց որ նրան բանտ նստեցրին (Ջո Բելլը ինձ ցույց տվեց նրա լուսանկարը թերթում. «Սև ձեռք»: Մաֆիա: Չգիտես էլ ինչ. նրան հինգ տարի տվեցին), անմիջապես հեռագիր եկավ նրա փաստաբանից. շտապով կապվել իր հետ, թե իբր, պետք է տեղեկություն ստանամ ինձ համար շահեկան բանի մասին:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •