Հայաստանի պարտքը կազմել է 490,289 մլրդ դրամ

2007թ. հունիսի 30—ի դրությամբ Հայաստանի պարտքը կազմել է 490,289 մլրդ դրամ, որից 58,702 մլրդ դրամը ներքին պարտքն է, իսկ 431,587 մլրդ դրամը կամ 1 մլրդ 265,836 մլն դոլարը՝ արտաքին պարտքը։ Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արտաքին պետական պարտքն ավելացել է 9,3 տոկոսով։
Հայաստանի արտաքին պարտքի 71,9 տոկոսը կամ 909,579 մլն դոլարը բաժին է ընկնում Համաշխարհային բանկին։ Նախորդ տարվա համեմատ ՀԲ—ին Հայաստանի պարտքն ավելացել է 12,1 տոկոսով։ Արտաքին պարտքի 12,4 տոկոսը կամ 156,884 մլն դոլարը Արժույթի միջազգային հիմնադրամինն է, իսկ 4 տոկոսը կամ 50,861 մլն դոլարը՝ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամինը։ Արտաքին պարտքի 0,4 եւ 0,2 տոկոսները կամ 4,537 մլն եւ 2,921 մլն դոլարը համապատասխանաբար բաժին են ընկնում Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության հիմնադրամին եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկին։
Երկկողմանի վարկատուներից Հայաստանի պարտքի 7,4 տոկոսը կամ ավելի քան 93 մլն դոլարը բաժին է ընկնում Գերմանիային, 3,1 տոկոսը կամ 39,443 մլն դոլարը՝ ԱՄՆ—ին։

http://www.hhpress.am/index.php?sub=...0901_6&flag=am