…
«Աստված իմ… ես թռչում եմ», մտածեց տերևը: Նա այնքան էր երազել թռիչքի մասին, որ այլևս չէր հավատում դրան: Փոքր ինչ հարթեց ճմրթված թևիկները, որպեսզի քիչ երկարաձգի թռիչք-անկումը, ու սկսեց ճախրել օդում: Խենթանում էր անկման անկշռությունից…Սա ի~նչ անծանոթ ազատություն է…«Ես ազատ եմ… ես թռչու~մ եմ…Գլխապտույտ է ուղղակի…». հրճվում էր տերևը:
Այդպես մի քանի պտույտ գործեց օդում, հոգևարքի պես վեր ու վար արեց քամու թևերին ու հավերժ փարվեց մայր հողին` ավելացնելով ծառի տակ խաշամ դարձած տերևների թիվը…
Ապրես, գեղեցիկ ու շատ հոգեհարազատ նովել Էր: Կարելի է ասել փոքրիկ պատմությունով մի ամբողջ կայքի նկարագրություն: Բոլոր տիպի թռիչքների վայրէջքն էլ մեկ է՝ մայր հող…
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Էջանիշներ