User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Թռիչք

  1. #1
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թռիչք

    Աշնան տերևը դողում էր ծառի կատարին: Անտարբեր նայում էր բարձրից ու մտածում իր կյանքի մասին: Այն ե~րբ էր. ինքը բողբոջից նոր դուրս էր հանել իր կանաչ, փայլուն թևիկները: Ամեն Աստծո օր բացում էր աչքերը, բարև տալիս ժպտացող արևին, լվացվում վաղորդյան ցողով ու նորից նայում շուրջը` փորձելով հասկանալ, թե ինչու՞ առվակը կարող է վազել, ինքը`ոչ, ինչու՞ ճանճն անգամ կարող է թռչել, ինքը` ոչ… Նույնիսկ մի քանի անգամ փորձեց թռչել իր մոտով սուրացող ծիծեռնակի ետևից, ձիգ տվեց իրեն…ու հասկացավ, որ պոչիկով ամուր կառչած է ծառի ճյուղին: Գոնե այդ հիմար պոչը քիչ երկար լիներ, կարող էր գոնե մի փոքր հեռուն նայել: Ու տխրեց…
    Օրերն անցնում են մեկը մյուսի նման…Անցնում էր այն հյութեղ կանաչը, որն ինքն ուներ: Տեսնես որևէ մեկը նկատե՞ց իրեն այդ բարձրում, ճյուղից կախված` լի թռիչքի անհույս երազանքներով…
    Իսկ հիմա աշուն է…Չորացել է: Դեռ երբ կարմիր էր` չէր ամաչում իր գույնից: Հասուն գույն է կարմիրը, վառ, իմաստուն…Բայց հիմա նույնիսկ չի կարող որոշել իր գույնը, զգում է միայն, որ քամու ամեն սյուքի հետ դողում է ու կծկվում ավելի: Իսկ երազանքները մնացին նույնը,այնտեղ` իր տերևաձև սրտիկում անթեղված…
    Այդ աշնան արևոտ օրն էլ ամեն անգամվա պես լույսի հետ բացեց աչքերը: Նայեց շուրջը, ցած…Ինչ շատ են պակասել կողքի տերևները…Հմմ…Դա թույլ տվեց նայել դեռևս պահպանվածների արանքից երևացող հեռուն: Ինչ սիրու~ն է աշխարհը…Ու ինչ ափսո~ս, որ ինքն այսքան թոշնած է արդեն:
    Աշնան սառն առավոտ էր: Քամին մերթ-մերթ ուժգնանում էր ու տերևին պտտում իր ճյուղին հազիվ կպած պոչի շուրջը: Ու հանկարծ, տերևն ինքն էլ չզգաց թե ինչպես, քամին պոկեց նրան, առավ իր ամենաավեր գիրկն ու թռցրեց…
    «Աստված իմ… ես թռչում եմ», մտածեց տերևը: Նա այնքան էր երազել թռիչքի մասին, որ այլևս չէր հավատում դրան: Փոքր ինչ հարթեց ճմրթված թևիկները, որպեսզի քիչ երկարաձգի թռիչք-անկումը, ու սկսեց ճախրել օդում: Խենթանում էր անկման անկշռությունից…Սա ի~նչ անծանոթ ազատություն է…«Ես ազատ եմ… ես թռչու~մ եմ…Գլխապտույտ է ուղղակի…». հրճվում էր տերևը:
    Այդպես մի քանի պտույտ գործեց օդում, հոգևարքի պես վեր ու վար արեց քամու թևերին ու հավերժ փարվեց մայր հողին` ավելացնելով ծառի տակ խաշամ դարձած տերևների թիվը…

  2. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թռիչք

    Երանի այդ տերևին

  3. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թռիչք

    Շատ լավն է, շատ գեղեցիկ ու իմաստուն…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թռիչք

    Մեկ տագորի կարճլիկ պատմություններն էին ինձ հուզում, մեկ էլ սա…
    Ես էլ եմ Լեգնայի նման երանի տալիս տերևին...
    Ամեն թռիչք չի, չէ՞ որ անկումից առաջ ա, բայց անկումից առաջ այս սենց թռիչք ա պետք
    Թռանք

  5. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թռիչք

    Ահա ևս մի երազանքի իրականացում , ևս մի տռիչք , որը արժեր մի ամբողջ կյանք ։ Մենք էլ այդ տերևի պես փորձում ենք թռչել , չխնայելով մեր կյանքը ։

    Կարծում եմ , որ ես չէ , ոչ պիտի գովաբանեմ Մանոն-ին , սակայն առիթս բաց չեմ թողնի ևս մի անգամ ասել, հիանալի է

  6. #6
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թռիչք

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Իսկ հիմա աշուն է…Չորացել է: Դեռ երբ կարմիր էր` չէր ամաչում իր գույնից: Հասուն գույն է կարմիրը, վառ, իմաստուն…Բայց հիմա նույնիսկ չի կարող որոշել իր գույնը, զգում է միայն, որ քամու ամեն սյուքի հետ դողում է ու կծկվում ավելի:
    ...
    Լավն է, հատկապես էս մասը։
    Կարդալուց հետո մեծ հանգստություն ու թեթևություն զգացի, շատ կենդանի էին պատկերներդ։ Ապրես։

  7. #7
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    44
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թռիչք

    Կարողա՞ ես եմ, բայց ես դեռ նոր եմ քամին սանձել սովորում, հլը շուտա...
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 23.11.2007, 00:57:

  8. #8
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թռիչք

    Վայ, էս աշնան (ու ընդհանրապես) տերևի թեման ինձ էնքան հարազատ ա... Մեկը սկսեցի, հենց թռիչքի մասին էր, բայց երկարեց ու էդպես էլ չավարտեցի (բայց ինձ մխիթարեց այն, որ հենց էդ ժամանակ իմ սիրելի Ֆրանսիայից ինձ հեռախոս բերեցին, որի wallpaper-ն ու screensaver-ը թռչող աշնանային տերև էր): Ուրախ եմ, որ քեզ հաջողվեց տեղավորվել փոքր տեքստի սահմաններում ու ասել ամենը, ինչ պետք էր
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  9. #9
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թռիչք

    Գրում ես էնպես, ինչպես նկարում ես... էդ մի քանի խոսքով հրաշալիորեն արտացոլեցիր կյանքը... բոլորս էլ այդ տերևն ենք...

  10. #10
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թռիչք

    Պարզապես. ԲՐԱՎՈ
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  11. #11
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թռիչք

    Հիանալի է

  12. #12
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թռիչք

    Շնորհակալ եմ բոլորիդ, աշնան ներշնչանք էր պարզապես…
    Կցված նկարներ Կցված նկարներ

  13. #13
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թռիչք

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը

    «Աստված իմ… ես թռչում եմ», մտածեց տերևը: Նա այնքան էր երազել թռիչքի մասին, որ այլևս չէր հավատում դրան: Փոքր ինչ հարթեց ճմրթված թևիկները, որպեսզի քիչ երկարաձգի թռիչք-անկումը, ու սկսեց ճախրել օդում: Խենթանում էր անկման անկշռությունից…Սա ի~նչ անծանոթ ազատություն է…«Ես ազատ եմ… ես թռչու~մ եմ…Գլխապտույտ է ուղղակի…». հրճվում էր տերևը:
    Այդպես մի քանի պտույտ գործեց օդում, հոգևարքի պես վեր ու վար արեց քամու թևերին ու հավերժ փարվեց մայր հողին` ավելացնելով ծառի տակ խաշամ դարձած տերևների թիվը…

    Ապրես, գեղեցիկ ու շատ հոգեհարազատ նովել Էր: Կարելի է ասել փոքրիկ պատմությունով մի ամբողջ կայքի նկարագրություն: Բոլոր տիպի թռիչքների վայրէջքն էլ մեկ է՝ մայր հող…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  14. #14
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թռիչք

    Երբեմն արժե մնալ տերևի պես՝ ծառի վրա , թեկուզ սեփական առանցքիդ շուրջը պտտվելով, քան թե դառնալ հող՝ ուրիշների ոտքի տակ....

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թռիչք
    Հեղինակ՝ tom11, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.06.2017, 09:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •