Հաճախ է լինում, որ կարևոր ու հետաքրքիր թեմաներ են բացվում, որոշ ժամանակ ակտիվ քննարկվում, որից հետո տվյալ պահին ասելիքի բացակայության պատճառով մոռացվում ու քիչ–քիչ հետ ընկնելով՝ կորչում են Ակումբի բազմաթիվ թեմաների մեջ... Իսկ երբ այդ թեմաներում նոր ասելիք ունեցողներ են հայտնվում (ասենք, նոր անդամների կամ, ինչու չէ, նաև հին անդամների մեջ), հաճախ այդ ժամանակ ուղղակի մոռացած են լինում այդ թեմաների գոյության մասին։ Երևի շատերը նկատած կլինեն, որ երբ վաղուց սարդոստայնով պատված ինչ–որ թեմա «վերաբացվում է» Ակումբը փորփրած որևէ նոր անդամի կողմից, հաճախ բազմաթիվ հին ու նոր անդամներ սկսում են գրառումներ անել այդ թեմայում, ու թեման նորից «կենդանանում է»։
Եվ այսպես, հին ու բարի թեմաներին «արթնացնելու» համար որոշեցի բացել այս թեման, որտեղ ցանկության դեպքում ակումբցիերը կարող են հիշեցնել իրենց կարծիքով հետաքրքիր, բայց մոռացված թեմաների մասին՝ լինքի տեսքով գրելով տվյալ թեմայի/թեմաների վերնագիրը/վերնագրերը: Համոզված եմ, որ այդպիսի թեմաներ շատ կան…
Էջանիշներ