Գև ջան, քանի որ հարցը ես եմ տվել, երևի թե ես պատասխանեմ...ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
ՈՉԻՆՉ: Բացի այն, որ ինձ համար որոշ բաներ կպարզեմ...
Ես երբևէ միակողմանի չեմ սիրել (թու,թու,թու), բայց կարծում եմ ցավոտ է... Իսկ երբ ինձ են սիրում միակողմանի՝ անհարմար եմ զգում ինձ, մեղավոր...աննկարագրելի ու անբացատրելի է այդ զքացումը: Կար ժամանակ, երբ ասում էի՝ բավական է ինձ խենթի պես սիրեն ու ես էլ կսիրեմ: Հիմա վսատ եմ սխալ էի:
Եղավ մի դեպք, երբ հանգամանքների բերումով հեռավորությունը ստիպեց...գուցէ և սխալ(որում կասկածում եմ) հետևություններ անել: Գերադասեցի չսիրել կամ դադրել սիրել, քան մի օր անակնկալ հայտնաբերել, որ մենակ եմ սիրո հետ... Դեռ մտքերս ամբողջըվին մաքուր չեն ու փորձում եմ պարզել՝ լավ է սիրել,թե՞ սիրվել: Առաջինի համար հպարտ եմ շատինչ արած, երկրորդի դեպքում՝ կդադարեմ ինձ հարգել: Փակուղի է ինձ համար...Փարատում է վստահությունը, որ ինձ այն կշրջանցի ու 2 գաղափարների համատեղումը դեռ երկար կուղեկցի...թույլ տվեք միամտաբար կարծել՝ մինչև մահ՝
![]()
Հասցրեցի սիրել «ֆորումակիցներիս» ու ոմանց համարել գաղափարակից: Հետաքրքիր էր կարդալ նրանց վերլուծությունները, որևէ նոր բան համոզմունքներիս ավելացնելու ակնկալիքով: Բոլորին անչափ շնորհակալ եմ:
Էջանիշներ