Մեջբերում Վարպետ-ի խոսքերից
Ի վերջո սիրե՞լն է գերադասելի, թե՞ սիրվելը, իմ իմաստուն բարեկամ
Հարցիդ պատասխանեմ այսպես.
Սիրվելը հեշտ է, ուրախ է, տանջալի չէ, սակայն անքնաճանաչման հնարավորություն չկա, հոգեկան վերելք ապրելու հնարավորություն չկա և ի վերջո հետաքրքրություն չկա: Իմ կարծիքով կյանքի քաղցրությունը, ինչքան ել որ տարօրինակ թվա, բայց ապրելու, տանջվելու, սիրելու, տառապելու, արտասվելու, ծիծաղալու, տխրելու, նվիրվելու, նեղացնելու, ներելու ու այսպիսի շատ ու շատ բաների մեջ է, իսկ երբ սիրում ես, ապա այս ամենը առկա է, իմ համար ավելի հետաքրքիր է ապրել լիաթոք, տալով կյանքին ամեն հնարավորը և վերցնել կյանքից ամեն հնարավորը: Ես նախընտրում եմ Սիրել, ի վերջո սիրելով ես ավելի եմ մոտենում իմ սրտին, ավելի եմ հեռանում չարություններից, անարդարություններից.....
Շարունակելի