User Tag List

Էջ 5 12-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 167 հատից

Թեմա: Սիրե՞լ թե՞ սիրվել:

  1. #61
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    Անձամբ ինձ համար գերադասելի է միաժամանակ երկուսը, առավել ևս՝ սիրել: Ես սիրված եմ, նույնիսկ ոչ թե մեկի, այլ մի քանիսի կողմից: Սակայն դա ինձ երջանկություն չի բերում, ու ես ինձ ժամանակ առ ժամանակ ահավոր միայնակ եմ զգում:

  2. #62
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    Երկու դեպքում էլ երջանիկ չես լինի....
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  3. #63
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    Երևի, չգիտեմ, բայց ամեն դեպքում մի բան հաստատա ինձ համար, ինձ միայն սիրված լինելը չի բավարարում…

  4. #64
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից
    Անձամբ ինձ համար գերադասելի է միաժամանակ երկուսը, առավել ևս՝ սիրել: Ես սիրված եմ, նույնիսկ ոչ թե մեկի, այլ մի քանիսի կողմից: Սակայն դա ինձ երջանկություն չի բերում, ու ես ինձ ժամանակ առ ժամանակ ահավոր միայնակ եմ զգում:
    ինչպե՜ս եմ քեզ հասկանում ...

  5. #65
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    ինչպե՜ս եմ քեզ հասկանում ...
    Իսկ ես կարծում էի միայնակ եմ նմանատիպ իրավիճակում…

  6. #66
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    Իսկ ես էլ մի բան գիտեմ հաստատ, որ չեմ կարող սիրել ինձ չսիրող մարդուն: Ես գնահատում եմ նրանց, ովքեր ինձ են գնահատում, սիրում և ցույց են տալիս իրենց զգացմունքները, և չնայած տարածված կարծիք, երբեմն էլ համոզվածություն կա թե տղաների, և թե աղջիկների մեջ, որ զգացմունքները շատ ցուցադրելը հիասթափեցնում է, ինձ մոտ բոլորովին հակառակն է:
    Ne inducas in tentationem...

  7. #67
    Սկսնակ անդամ Vard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    26
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    Սիրե՞լ թե սիրվե՞լ… եթե երկուսնել չի լինում պարզապես սարսափելի պատկեր է ստացվում…Երբ քեզ սիրում է մի մարդ, ում, ցավոք, դու չես սիրում, հաստատ երջանիկ զգալու մասին խոսք գնալ չի կարող… Բնականաբար հաճելի սիրված զգալ բայց դե էն չի…Իսկ ինչ վերաբերվում ա անպատասխան սիրուն այ էդ արդեն ավելի լուրջ թեմայա… Ցավոք ես փորձ ունեմ արդեն մի տարուց ավել է սիրում եմ, բայց ցավալին այն է, որ այդ նույն անձնավորության կողմից չեմ սիրվում… ու ցավալին այն է, որ նա իմ մոտիկ ընկերներից մեկն է… ուղակի անտանելի է, բայց դե մեկ է սիրելն էլ է հաճելի, բայց մինչև քեզ էլ չսիրեն դու էլ չսիրվես լիարժեք չես զգա քեզ
    life is like a box of chocolate you never know what you're gonna get

  8. #68
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    Ես իհարկե առանց մեկի մյուսը չեմ պատկերացնում, բայց ցավոք տենց շատա լինում: Ճիշտն ասած երկուսից էլ այսպես ասած ճաշակել եմ: 6 տարի սիրել եմ անպատասխան… մտածում էի, որ մոռանամ ամեն ինչ հրաշալի կլնի, բայց սխալա էրեխեք հավատացեք ավելի լավա սիրես, թեկուզ անպատասխան, բայց սիրտդ դատարկ չլինի…մոռանալուց հետո իմ մոտ էն տպավորությունն էր, թե ես աննպատակ եմ ապրում, իրոք ոչ մի բանի մեջ ուրախություն չէի տեսնում… շատ վատ բանա՝ չիմանալ թե ում և ինչի համար ես ապրում… Իսկ սիրվելու համար, իհարկե դրանից ավելի հաճելի ու հրաշալի բան չկա աշխարհում… երբ որ սիրված ես քեզ ավելի ինքնավստահ ու պիտանի ես զգում, միշտ փորձում ես լավը անել, որ դիմացինի աչքից չընկնես… կյանքումս չեմ սիրել էն աղջիկներին, որ ասում թե իբր իրանց հաճելի չի, երբ որ իրանց սիրում է նա, ում իրանք չեն սիրում… ՍՈՒՏ… սիրվելուց լավ բան չկա… բայց ամեն ինչի գեղեցիկն ա լավ… Եվ անգամ սիրելն ա գեղեցիկ լինում… կրկնում եմ, որ լավա երկուսն էլ իրար հետ լինի, իսկ եթե չէ թող որ սիրես գեղեցիկ ու սիրվես գեղեցիկ…

  9. #69
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    6 տարի սիրել եմ անպատասխան… մտածում էի, որ մոռանամ ամեն ինչ հրաշալի կլնի, բայց սխալա էրեխեք հավատացեք ավելի լավա սիրես, թեկուզ անպատասխան, բայց սիրտդ դատարկ չլինի…մոռանալուց հետո իմ մոտ էն տպավորությունն էր, թե ես աննպատակ եմ ապրում, իրոք ոչ մի բանի մեջ ուրախություն չէի տեսնում…
    Ծանոթ պատմություն է…

    կյանքումս չեմ սիրել էն աղջիկներին, որ ասում թե իբր իրանց հաճելի չի, երբ որ իրանց սիրում է նա, ում իրանք չեն սիրում… ՍՈՒՏ… սիրվելուց լավ բան չկա…
    Իսկ երբ քեզ սիրում են այնպիսի տղաներ, որոնցից պարզապես զզվում ես, այդ դեպքում մի՞թե լավ է սիրվելը

  10. #70
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    Մեջբերում Aida-ի խոսքերից
    Ես իհարկե առանց մեկի մյուսը չեմ պատկերացնում, բայց ցավոք տենց շատա լինում: Ճիշտն ասած երկուսից էլ այսպես ասած ճաշակել եմ: 6 տարի սիրել եմ անպատասխան… մտածում էի, որ մոռանամ ամեն ինչ հրաշալի կլնի, բայց սխալա էրեխեք հավատացեք ավելի լավա սիրես, թեկուզ անպատասխան, բայց սիրտդ դատարկ չլինի…մոռանալուց հետո իմ մոտ էն տպավորությունն էր, թե ես աննպատակ եմ ապրում, իրոք ոչ մի բանի մեջ ուրախություն չէի տեսնում… շատ վատ բանա՝ չիմանալ թե ում և ինչի համար ես ապրում…
    Ես էլ եմ լրիվ համաձայն։ Շա՜տ ծանոթ հոգեվիճակ է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #71
    Բարև ձեզ Aida-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    142
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Իսկ երբ քեզ սիրում են այնպիսի տղաներ, որոնցից պարզապես զզվում ես, այդ դեպքում մի՞թե լավ է սիրվելը
    Կարծում եմ այո, լավ է սիրվելը…ում կողմից էլ լինի…ու հետո մարդկանցից չեն զզվում…

  12. #72
    Հրաշագործ VolshebNick-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2006
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    Սիրե՞լ թե՞ սիրվել:
    Ինչպիսի բարդ հարց: Փորձեմ մասնակցել զրույցին: Հայերեն դժվարությամբ եմ գրում տեխնիկական պատճառներով, նախօրոք ներողություն:
    Ըստ իս անհնար է սիրել կամ սիրվել առանց հակառակ կողմի պատասխան զգացմունքների, այսինքն սերը դառնում է սեր այն ժամանակ ու միայն այն դեպքում՝ երբ սիրում են երկուսն էլ, երբ այդ սերը փոխադարձ է: Ով սիրել է, նա կհասկանա երևի ինչ նկատի ունեմ: Նախ հարկավոր է սահմանել, ավելի ճիշտ փորձել սահմանել թե ինչ է սերը: Եվ այսպես, իմ կարծիքով ու իմ ընկալմամբ, սերը հարկավոր է կառուցել ՓՈԽԱԴԱՐՁ հարգանքի, վստահության, հավատի ու զիջողության վրա: Հետևաբար անհնար է սիրել մեկին, եթե այդ մեկը քեզ չի սիրում, դա սեր չէ, չգիտեմ ինչպես անվանել, բայց միանշանակ ոչ սեր: Եթե մեկի նկատմամբ զգում ես ինչ որ անբացատրելի... ցանկություն, գգվանգ, ջերմություն և այլն, դա իհարկե հաճելի է, սակայն դրանք միայն նախադրյալներ են: Այսինքն թեմայի վերնագիրը հարկավոր է ընկալել մի փոքր այլ կերպով: Երևի ինձ համար ավելի ընդունելի է ունենալ մեկի նկատմամբ հաճելի զգացումներ, քան իմանալ, որ մեկը զգում է իմ հանդեպ սակայն անպատասխան: Ես էությամբ ալտրուիստ եմ, ավելի շատ ուշադրություն եմ դարձնում դիմացինիս, քան ինքս ինձ:

    Իսկ ինչ վերաբերվում թ մարդկանցից զզվելուն, ինձ թվում է կարելի է ատել մարդկանց, ինչը հավասար է զզվելուն:
    Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
    Գիշերի պես խորհրդավոր.
    Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
    Որպես թովիչ իրիկնամուտ։

  13. #73
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    ոչ սիրելնա մի բան, ոչ սիրվելը. երկու դեպքում էլ տանջվում ես. նենց որ ևս մեկ ապացույց, որ այս կյանքը տանջանք է

  14. #74
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    Ես պարզապես զարմացած եմ ակումբի որոշ անդամների պատասխաններից:
    Հարգելիներս ,որն է ավելի հաճելի արհամարվելը,թե սիրվելը:
    Դե իհարկե միանշանակ սիրվելը:Ես պարզապես կասեմ,որ այն մարդը,ով չի ուզում սիրվել,նա ուղղակի պիտի դադարի գոյություն ունենալուց:
    Հարգելի ֆորումի աղջիկներ միթե ձեզ հաճույք չի պատճառում այն հանգամանքը,որ դուք սիրված եք?
    Ես ավելին կասեմ,եթե մարդ չի սիրվում(թեկուզ անպատասխան,ամեն սեր չի,որ պատասխան պիտի գտնի),նա պարզապես անհետաքրքիր մարդ է (կամ ինչ որ մի բան պակաս է):
    Համաձայն չեմ նաև այն կարծիքի հետ,թե դժվար է մերժելը:Ոչ մի դժվարություն էլ չկա:
    Շատ գեղեցիկ ձևով ասում ես,եթե չի հասկանում ,տեղի է ունենում հանդիպում աղջկա եղբոր և այդ տղայի միջև:Եվ ամեն ինչ հիանալի ավարտ է ունենում:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (03.05.2013)

  16. #75
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սիրե՞լ թե՞ սիրվել:

    Մեջբերում Gohar-ի խոսքերից
    Ես պարզապես զարմացած եմ ակումբի որոշ անդամների պատասխաններից:
    Հարգելիներս ,որն է ավելի հաճելի արհամարվելը,թե սիրվելը:
    Դե իհարկե միանշանակ սիրվելը:Ես պարզապես կասեմ,որ այն մարդը,ով չի ուզում սիրվել,նա ուղղակի պիտի դադարի գոյություն ունենալուց:
    Հարգելի ֆորումի աղջիկներ միթե ձեզ հաճույք չի պատճառում այն հանգամանքը,որ դուք սիրված եք?
    Ես ավելին կասեմ,եթե մարդ չի սիրվում(թեկուզ անպատասխան,ամեն սեր չի,որ պատասխան պիտի գտնի),նա պարզապես անհետաքրքիր մարդ է (կամ ինչ որ մի բան պակաս է):
    Կներես, բայց այստեղ ոչ մի աղջիկ չի ասել, թե չի ուզում սիրվել, կամ որ իր համար հաճելի չէ սիրված լինելը, բայց միաժամանակ կարծում եմ, որ ոչ մի մարդկային էակ չի կարող անտարբեր լինել ան հանգամանքի նկատմամբ, որ ինչ-որ մեկն իր պատճառով տառապում է, այդ դեպքում ստացվում է, որ սիրվելը երբեմն նաև տառապանք կարող է լինել։ Նման դեպքերում միանշանակ պատասխան տալը դժվար է, որովհետև երբ քեզ ինչ-որ մեկը սիրում է անպատասխան, դու դրանից միաժամանակ և՛ շոյված ես քեզ զգում, բնականաբար, հաճելի է, և՛ քեզ վատ ես զգում, որովհետև քեզ սիրող մարդու տառապանքի պատճառն ես, թեկուզև ոչ քո կամքով։

    Համաձայն չեմ նաև այն կարծիքի հետ, թե դժվար է մերժելը: Ոչ մի դժվարություն էլ չկա:
    Դա էլ արդեն կախված է նրանից, թե որքանով է մարդու համար հեշտ կամ դժվար դիմացինին ցավ պատճառելը։ Ճիշտ է, եթե չես սիրում այն մարդուն, ով քեզ սիրում է, դրա մասին անպայման պետք է ասել այդ մարդուն, բայց դա չի կարող հեշտ լինել, հատկապես եթե այդ մարդուն լավ ես վերաբերվում և, բնականաբար, չէիր ցանկանա նրան ցավ պատճառել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.09.2006, 06:53:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 5 12-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •