Ցավոք մարդիկ մարդու սիրո կարիք ունեն , շատ հոգնացնողա բնություն , արև կամ նման բաներ սիրելը, կամ ոնց կարաս սիրես արևը, չեմ պատկերացնում: Սիրելը մենակ պլատոնական զգացմունք ունենալը չի ինչ որ շնչավոր կամ անշունչ առարկայի հանդեպ, սերը ենթադրումա կիրք, ֆիզիկական շփում, ինչ որ ռեալ զգացողություններ : Իսկ որ տեղի կունենա դա էլ հարցա, մարդ կա մինչև կյանքի վերջ չի սիրում ոչ մեկի: Շատ օպտիմիստ ես, ցավոք իրական կյանքում ամեն ինչ ավելի անգույն ու այդքան էլ հեքիաթային չի![]()
Полюбить так короля, своровать так миллион
Король +
սիրել չի կարելի սիրվել![]()
Դե ստորակետի դիրքը ամեն մեկը թող ինքը որոշի
Եկվոր (12.05.2009)
CactuSoul (22.08.2012)
Ժողովուրդ ջան, ախր սրանք իրարից անբաժան բաներ են։ Մեկը առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ։
Պատկերացնո՞ւմ եք, եթե ամբողջ աշխարհի մարդիկ որոշեին, որ լավ է սիրվելը, էտ դեպքում աշխարհում սիրող չէր լինի, և արդյունքում նրանք կմնային չսիրված։
Իմ կարծիքն է. անհնար է միայն սիրվել, առանց սիրելու։
Դեկադա (10.05.2009)
Երկուսն էլ շատ կարևոր են
Նախադասությունս պետք էլ չէր, որ ճիշտ դուրս գար, այն պարզապես կատակ էր: Թեման է այնպիսին, որ լուրջ գրելը դժվար է: Բայց դե լավ, այնուամենայնիվ կփորձեմ:
Սկսեմ սիրելուց: Իմ խառնվածքն այնպիսին է, որ ես չեմ կարող նվիրվել որևէ մեկին: Ընդհանրապես ոչ մեկի նկատմամբ ոչինչ չզգալն էլ չափազանց անհետաքրքիր է: Ըստ այդմ ինձ համար լավագույն տարբերակն է սիրել աղջկան մի քիչ ավել քան պարզապես ընկերոջը: Այսինքն, չլինելով զուգընկերներ, կարողանալ նրա հետ ժամանակ անցկացնել, ծաղիկներ նվիրել, գրկել, համբուրել, առանց որևէ պարտավորությունների միմյանց նկատմամբ: Դժբախտաբար հայերի մոտ նման հարաբերությունները համարյա թե բացակայում են (չենք դիտարկում այն դեպքը, երբ տղան ու աղջիկը տարիներով իրար ճանաչում են), բայց դե աշխարհում հո մենակ հայ աղջիկները չեն
Ինչ վերաբերվում է սիրվելուն, ապա այստեղ ավելի պարզ է: Աղջիկը ինձ պիտի սիրի այնքան, որ նրա սերը ինձ "չխանգարի": Կոնկրետ բաղադրատոմսեր չկան: Աղջիկ կա, ամեն օր էլ զանգի, էլի հաճելի է, աղջիկ էլ կա` ամիսը մեկ իր մասին հիշեցնի, մտքիս մեջ ասում եմ "ինչ է ինձանից ուզում":
Ժաղովուրդ հերիքա էգոիստական նոտաներ վերցնեք...
Տվեք որ ստանաք:Իհարկե շատ գերազանց է երբ զգում ես սիրված լինելդ, բայց երբ այդ սերը կառուցվածա երկկողմանի հարաբերությունների վրա` էտ ավելի գերացանց է:
Ցանկացած հարաբերությունում լինի կարճաժամկետ, լինի առավել ևս երկարաժամկետ` միայն վերցնելը բերումա կատաստրոֆիկ վերջաբանի:Դրա համար էլ ավելի արդյունավետ է` ստանալուն զուգահեռ նաև տալ:
Եթե հնարավորություն լիներ փոխադարձ շատ ավելի լավ կլիներ: Իսկ եթե ընտրության հարց է դրված, ապա ես կգերադասեի սիրվել, որովհետև տանջվել մենակ շատ դժվար կլիներ:
Երբեք սիրո պակաս չեմ ունեցել : Դրա համար, եթե ես սիրեմ , իսկ ինձ չսիրեն ես ահավոր ծանր կտանեմ : Գտնում եմ ,որ ավելի «հեշտ» է քեզ սիրեն : Իսկ ընդհանրապես շատ լավ է սիրել և լինել սիրված![]()
Ես սիրո գաղափարը պատկերացնում եմ փոխադարձ լինելու մեջ, միակողմանի կամ անփոխադարձ սերը չգիտես ինչու իսկական սեր համարել չեմ կարող: Այն ավելի շուտ լքված սեր է, լքված զգացմունք, որը չխնամված ծաղկի նման շուտ է թառամում:
Այնպես որ միանշանակ պետք է սիրել և սիրվել![]()
Տանջվել էլ է պետք,հետևաբար սիրել,տանջվել,թրծվել:
Jarre (28.10.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ