Ինչ ինչ, բայց ես էս ֆիլմը շատ-շատ եմ սիրում: ժան Մարեի և Լուի դը Ֆյունեսի դերակատարմամբ: Այս ֆիլմում ֆանտոմասի կերպարը ինձ շատ է դուր գալիս: Չնայած չեմ կարող չասել, որ շատը նայում եմ Ֆյունեսի կոմիկ խաղը տեսնելու նպատակով: Այն յուրօրինակ կոմեդիա է: Ֆանտոմասի 3 ֆիլմերն էլ հոյակապ են: Բայց այն արդեն վաղուց հեռուստաալիքները չեն ցուցադրում: Իսկ դուք դիտե՞լ եք: Եվ սիրու՞մ եք, թե ոչ: Եվ եթե դիտել եք, նշեք ձեր սիրած կերպարները:


Մեջբերել
Ինձ թվում է՝ շատ քիչ հայեր կգտնվեն, ովքեր չեն դիտել Ֆանտոմասի մասին ֆիլմաշարը։ Հիշում եմ՝ երբ դեռ դպրոցական էի, նույնիսկ ցածր դասարաններում իմ բոլոր հասակակիցները այդ ֆիլմն անգիր գիտեին, երևի միայն ես էի, որ դեռ չէի տեսել։
Բայց մի օր վերջապես տեսա, որից հետո մի քանի անգամ տեսել եմ։ 
Էջանիշներ