Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
Այդպես վստահ մի եղիր: Իմ մի գրառումը ջնջվել եր և իմ հարցումը թե ինչու է իմ գրառումը ջնջվել նույնպես ջնջվելեր և վերջապես իմ երկրորդ հարցումին իմ գրառումը վերականգնվել է եվ պաճառաբանվել որ դա եղել է սխալմունք որը ես ընդունում եմ:
Եթե կարելի է կոնկրետ փաստերով խոսիր:

Սա իրողությանը չի համապատասխանում: Սփյուրռքահայությունը չի թելադրում Հայաստանին որչինչ բայց աշխատում է զորաքցել գումարների միջոցով: Եթե սա քեզ և ԼՏՊ-ին ձեռք չի տալիս դա չի նշանակում որ նրանք թելադրում են ինչ որ բան: Դա երեխային ել է պարզ որ սա ԼՏՊ-ին ձեռք չի տալիս որովհետև միակ ձևը որ լեվոնը (իր մտածելակերպով) կարող է ժողովուրդին մոռացնել տա իր դժոխքային ղեկավարման օրերը պետք է որ ժողովուրդի վիճակը ահավոր սարքի և դրան սփուրքահայությունը խանգարում է: Սա է ճշմարտությունը պարոն Արտգեո: Հանուն ընտերվելու նա իվիճակի է ժողովուրդին հասցնել ամենա ծայրաստիճան վատ վիճակի:
Համաձայն եմ, որ սփյուռքահայությունը ուղիղ բացահայտ ձևով չի թելադրում: Դա պարզից էլ պարզ է, որ գրեթե անհնար է: Բայց, կրիմինալ-օլիգարխիկ իշխանությունները պատրաստ են գնալ ամեն ինչին հնարավորինս շատ գումարներ ստանալու համար: Իսկ սփյուռքահայության ո՞ր շերտը ունի շատ գումարներ: Պարզ է, որ նրանք, ովքեր 20-րդ դարասկզբին են տեղափոխվել սփյուռք և արդեն մոտ մեկ դար է ստեղծում ու շենացնում են իրենց կյանքը արտասահմանում: Հիշենք թե ինչ պատճառով են հեռացել այդ հայերը և ինչ հայտարարություններ ու Հայաստանի քաղաքական ուղղվածությունն է նրանց համար ընդունելի ու ոգևորիչ: Այսինքն համաձայն եմ, որ ասել, իբր սփյուռքը ինչ որ բան է թելադրում սխալ է: Կրիմինալ-օլիգարխիկ իշխանությունն է թելադրվում սեփական բարօրության համար: Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանը թույլ չէր տալիս թելադրվել և անում էր այն քայլերը, որոնք գտնում էր, որ Հայաստանի պետականության համար ճիշտ է: Հենց այդ պատճառով սփյուռքի մի հատվածի համար Լևոն Տեր-Պետրոսյանը անընդունելի է, իսկ Սերժ-Քոչարյանի համակարգը ընդունելի: Ժամանակն է թացը չորից տարբերել:
և այդպես ել կա: Սփյուրքահայությունը ամեն ինչ անում է Հայաստանի շահերը պաշտպանել արտասահմանում քանի որ Հայաստանը չունի այնպիսի գումարներ որ կարողանա դիմակայել թուրքիայի լոբին որը ծախսում է միլարդներ ամեն տարի գնելով այլ պետություների սենատորներին ու մամուլներին: Առանց սփուրքի Հայաստանը կորած է:
Հայաստանի շահերից է բխում Թուրքիայի հետ հարևանական բարդ հարաբերությունների հաստատումը, Եվրոպական ընտանիքին ինտեգրվելը: Սեփական անվտանգության նկատառումներից ելնելով Վրաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատումը, Արցախի հարցի կարգավորումը՝ դե ֆակտո կարգավորված հարցի դե յուրե ամրապնդումը: Մինչդեռ Ռուսաստանի հայության վերնախավի համար անընդունելի է Եվրոպական ընտանիքին Հայաստանի անդամագրումը, ԱՄՆ-ի և Եվրոպայի սփյուռքահայության համար անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը, Վրաստանի հայության մի հատվածի համար Վրաստանի հետ նորմալ հարաբերությունները, քանի որ նրանք ցանկանում են Ջավախքը միացնել Հայաստանին և այլն, և այլն:
Նորից իրականությունից զուրկ ենթադրություներ: Չգիտեմ թե ինչու դու և ՀՀՇ-ն սայլը ձգում եք իր ըթացքին հակառակ:
Ես որևէ տեղ չեմ ձգում սայլը, ասում եմ այն, ինչն իմ կարծիքով ճշմարտությունն է և սպասում եմ հակառակ կարծիքների և հիմնավորումների: Միգուցե սխալվում եմ և սիրով կընդունեմ իմ սխալ լինելս, եթե լուրջ հակափաստարկներ լսեմ:
Նորից սուտ: Դու ինչպես կարող ես իմանալ սփուրքահայության ինֆորմացիայի աղբուրները՞: Ես ամեն առավոտ աչքովս անց եմ կացնում տարբեր ինֆորմացիոն աղբուրներ բռնած արտասահմանյանից վերջացած հայաստանի ընդիմության: Ինձ թվում է որ դու ասելով փաստեր հասկանում ես քո ենթադրություները որը անգամ ծիծաղելի է:
Բազմաթիվ սփյուռքահայ ընկերներ ունեմ, ինքս էլ սփյուռքահայ եմ համարվում: Մեկ տարի սովորել եմ Երևանի Պետական Համալսարանի նախապատրաստական ֆակուլտետում և ունեմ ընկերներ Սիրիայից, Իրանից, Իրաքից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի երկրներից... Հատուկենտ դեպեքերը չեն բացառվում, բայց դրանք հենց իրենց հատուկենտությամբ ապացուցում են իմ ասածի ճշմարտացիությունը: օրինակ մեր ֆորումում գրացված Արթինը, որը 20-րդ դարասկզբի հոսքից է: Իսկ դու ե՞րբ ես գնացել Հայաստանից:
և սա քո փաստն է: Համ խոսում ես սփյուրքահայերը չպետք է խառնվեն Հայաստանի հարցերին համել ասում ես որ նրանք չեն հտաքրքրվում այդ գումարների ճակատագրով: Երկողմանի միտ
Դա փաստ չէ, դա դառը իրականություն է: Քրք Քրքոևյանն էլ է տրամադրում գումար, սակայն նրա տրամադրած գումարներով գնված ասֆալտը և կատարված աշխատանքները ինչ որակի են նա չի հետաքրքրվում: Ի՞նչ ունենք արդյունքում: Երեք-չորս տարի առաջ վերանորոգված ճանապարհը վերածվել է փոսերի ու փոշու: Հարցերին խառնվելն ու վճարած գումարի նպատակային օգտագործման հետամուտ լինելը տարբեր բաներ են: Գիտեմ, որ իշխանությունները փոշի են լցնում սփյուռքի աչքերին, ինչպես փոշու է վերածվել իշխանության կողմից վերանորոգված ճանապարհը, սակայն սփյուռքը ինքն է մեղավոր դրա մեջ, քանի որ դյուրին է հավատում նրանց ու չի տոսնում իրականությունը:
Ոչ թե միայն պարզ չե քո միտքը այլ խեղաթուրում է իրականությանը:
Հ1-ի ու կրիմինալ իշխանությունների կողմից ստեղծված իրականությունը խողաթյուրելու կարիք չկա: Այն պետք է փոխարինել իրական իրականությամբ: Ցավալի է, գիտեմ, բայց այլ ճար չկա: