User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

Քվեարկողներ
87. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ռուսաստան

    27 31.03%
  • Թուրքիա

    15 17.24%
  • Ադրբեջան

    18 20.69%
  • ԱՄՆ

    10 11.49%
  • Եվրոպա

    0 0%
  • Վրաստան

    5 5.75%
  • Ոչ ոք

    12 13.79%
  • Իրան

    0 0%
Էջ 6 10-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 146 հատից

Թեմա: Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

  1. #76
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ բաների հետ /քո ասածներից/ համաձայն եմ բացի այս մեջբերման մտքից, կպատասխանեմ մի փոքր ուշ:
    Բանը նրանումն է, որ թուրքական բոլոր, այդ թվում նաև այսօրվա իշխանությունները շատ էլ լավ գիտեին ու գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 1915թվականին ու դրանից հետո` մինչև 1923 թվականը, ավելին` գիտեն, որ առ այսօր ապօրինաբար տնօրինում են հայկական շատ ու շատ տարածքների, որոնք որևէ միջազգային իրավական նորմերով ամրագրված չեն: Պիտի Ձեզ հիշեցնեմ, որ Տեր-Պետրոսյանի իշխանության գալու և նրա թրքամետ քաղաքականության արդյունքում միայն Թուրքիան սկսեց որոշ սոցիալական ու այլ խնդիրների վրա ուշադրություն դարձնել հենց այդ տարածքներում: Ասելիքս այն է, որ նրանք լավ էլ հասկանում էին, որ այդ տարածքները վաղ թե ուշ վերադարձվելու են, այդ պատճառով էլ /ինչպես օրինակ Վրաստանն էր վարվում Ջավախքի հետ/ այնտեղ հեռանկարային ծրագրեր չէին իրականացնում:
    Պնդել թե այդ խնդիրները երկու երկրների պատմաբանների խնդիրն է, նշանակում է հաստատել թուրքական կողմի դիրքորոշումները: Մենք իրավունք չունենք Եղեռնի խնդիրը դնել կասկածի տակ ու ընկնել անպտուղ բանավեճերի մեջ /թեկուզ պատմաբանների մակարդակով/, որին էլ ձգտում է Թուրքական կառավարությունը:
    Այսօր էլ պարոն Տեր-Պետրոսյանը Թուրքիային հաճոյանալու համար այնպիսի դիրքորոշում ունի, որն ամենևին մեր ազգային շահերից չի բխում ու կործանարար է թե' Ղարաբաղի և թե' Հայաստանի համար:
    Հեգնանքը ՀՅԴ-ի նկատմամբ ու տեսակետները հայկական խնդիրների նկատմամբ` Ձեր այն վերջին պարբերությունում` տիպիկ ապազգային ու նաև ՀՀՇ-ական տեսակետներ են, որոնք սովորական Հայ մարդուն` աշխարհի որ ծայրում էլ գտնվելիս լինի, ո'չ հասկանալի են, ո'չ էլ ընդունելի:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  2. #77
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Իսկ առայժմ մոռացեք, որ Թուրքիան կճանաչի հայոց մեք եղեռնը:
    Իսկ ես չեմ մոռանա
    Ես հավատում եմ, որ Թուրքիան վաղ թե ուշ կընդունի ցեղասպանությունը:
    Որովհետև թուրքերն էլ մարդ, ու վաղ թե ուշ կհասկանան որ շատ մեծ սխալ են արել
    Վերջին խմբագրող՝ Marduk: 29.11.2007, 19:05:

  3. #78
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Այ եթե մոռանանք հաստատ չի ընդունի, իսկ մենք չենք մոռանալու, հայկական հարցը մեր գենի մեջ ա նստած, բաներ կան, որոնք հնարավոր չի ու չի կարելի մոռանալ՝ մանավանդ, որ մոռանալուց ոչ մի օգուտ չկա:

  4. #79
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Smergh-ի ստորագրությունը նայեցի և հասկացա, որ իր հետ չեմ կարողանա երկար զրուցեմ:

    Իմ սուբյեկտիվ կարծիք.
    Ես հույս չունեմ և չեմ էլ ուզում պատմական հողերը վերադարձվեն Հայաստանին: Աշխարհում ոչ մի դեպք չի եղել, որ զուտ պղճի առումով վերադարձված լինեն հողեր որևէ ազգության: Իսրայելը ուրիշ է: Այն տրվել է համաշխարհային պատերազմից հետո և տրվել է այնպիսի ազգության, որ այդ ժամանակ երկիր չունեին:
    Հայերը ունեն երկիր, որի անունը Հայաստան է և այդ երկիրը «ազատ և անկախ» հանրապետություն է:
    Այսօր այդպիսի խնդրի առաջ է ԼՂՀ-ի հարցը: ԼՂՀ-ում պատերազմից առաջ ապրել են հայեր և զինադաթարից հետո դեռ ապրում են: Սա ամենակարևոր հանգամանքն է, որ ինչ-որ մի ժողովուրդ ուզենա միանա իր սեփական երկրին: Արևմտյան Հայաստանում հայ չկա և ոչ մի պարտավորվածություն Թուրքիան չունի հողերը հետ հանձնելու: Այդպես հնարավոր է, որ Ջավախքը միանա Հայաստանին, բայց դա ոչ թե Հայաստանի խնդիրն է, այլ Ջավախահայության ուզել կամ չուզելով է: Ղարաբաղցիները 80-ականների վերջում գոռում էին «Հայաստան» ու հենց դա էլ առիթ ստեղծեծ նրանց անկախացմանը: Այսօր Թուրքիայի արևելքում քուրդերն են և ոչ հայերը:
    Եթե ուզում եք ապրել Մուշում, Վանում կամ մեկ այլ արևմտահայկական քաղաքում, ապա թույլ տվեք, որ Հայաստանն ու Թուրքիան լինեն մտերիմ, դրացիական հարաբերությունների մեջ՝ ինչպես օր. Ֆրանսիա-Գերմանիան են: Եվ միայն հետո հնարավորություն կլինի գնալ մեր հին հողերի վրա և ինչ ուզել անել՝ ապրել, գործ դնել, բազմանալ…

  5. #80
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ուզում եք ապրել Մուշում, Վանում կամ մեկ այլ արևմտահայկական քաղաքում, ապա թույլ տվեք, որ Հայաստանն ու Թուրքիան լինեն մտերիմ, դրացիական հարաբերությունների մեջ՝ ինչպես օր. Ֆրանսիա-Գերմանիան են: Եվ միայն հետո հնարավորություն կլինի գնալ մեր հին հողերի վրա և ինչ ուզել անել՝ ապրել, գործ դնել, բազմանալ…
    Մենք թույլ ենք տալիս է իրանք թույլ չեն տալիս: Կարող ա՞ մենք ենք սահմանը փակել: Թե՞ թույլ տալ ասելով հասկանում ես ինչ ասում են արեք:

  6. #81
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես չեմ մոռանա
    Ես հավատում եմ, որ Թուրքիան վաղ թե ուշ կընդունի ցեղասպանությունը:
    Որովհետև թուրքերն էլ մարդ, ու վաղ թե ուշ կհասկանան որ շատ մեծ սխալ են արել
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ եթե մոռանանք հաստատ չի ընդունի, իսկ մենք չենք մոռանալու, հայկական հարցը մեր գենի մեջ ա նստած, բաներ կան, որոնք հնարավոր չի ու չի կարելի մոռանալ՝ մանավանդ, որ մոռանալուց ոչ մի օգուտ չկա:
    Ես էլ եմ հավատում, որ Թուրքիան ճանաչելու է ցեղասպանությունը, դատապարտելու է երիտ-թուրքերին (եթե չեմ սխալվում Աթաթուրքն իրենց հետ մահու դատապարտել է): Բայց դա չի նշանակում, որ հողեր կտան:
    Մի պահ ձեզ դրեք իրենց տեղը և կհասկանաք, որ իրենք շատ ավելի պահանջներ կունենան, եթե մեր պես մտածեն՝ միջին Ասյայից հյուսիսային Աֆրիկայով և իրենց համար ամենակարևորներից մեկը՝ Եվրոպա: Նրանք կորցրեցին 1-ին համաշխարհային պատերազմը ու դրա հետ մեկ տեղ կորցրեցին ահռելի մեծ և կարևոր տարածքներ: Հիմա դրանք իրենք չեն պահանջում: Որովհետև բացի պայմանագրերից նրանք գիտեն, որ այլևս այդ տարածքներում իրենց միանալ ուզող ազգություն չկա: Արևելյան Թուրքիայում չկա այնպիսի բնակչություն, որ կցանկանա Թուրքիայից անկախանա ու մտնի ՀՀ կազմի մեջ: Հետո պատկերացրեք, թե ինչպե՞ս կդիտվի այդ տարացքների միացումը Հայաստանին։

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք թույլ ենք տալիս է իրանք թույլ չեն տալիս: Կարող ա՞ մենք ենք սահմանը փակել: Թե՞ թույլ տալ ասելով հասկանում ես ինչ ասում են արեք:
    Մենք թույլ ենք տալիս։ Ճիշտ ես ասում։ Այ հիմա հանգիստ կարող եմ ասել, թե ո՞ւմ պատճառով է, որ Թուրքիան թույլ չի տալիս սահմանների բացումը։
    Սփյուռքն է խթանում։
    Ես կուզենամ, որ դադարեցվեն սփյուռքահայության կողմից Թուրքիային հասցրած ճնշումները։ Դրանք երբևէ չեն կարող նպաստեն հայ–թուրքական հարաբերությունների վրա, նույնիս ընդհակառակը։
    Վերջին խմբագրող՝ քաղաքացի: 29.11.2007, 19:50: Պատճառ: Գրառման ավելացում

  7. #82
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կուզենամ, որ դադարեցվեն սփյուռքահայության կողմից Թուրքիային հասցրած ճնշումները։ Դրանք երբևէ չեն կարող նպաստեն հայ–թուրքական հարաբերությունների վրա, նույնիս ընդհակառակը։
    քաղաքացի ջան :
    Սփյուռքահայերի կարծիքը, առաձին վերցրած, միջազգային քաղաքականության մեջ բացարձակապես նշանակություն չունի:
    Դա կարող է դառնալ /կամ դարձել է/ ֆակտր, երբ գերտերությաններից որևէ մեկը /օրինակ Ռուսաստանը/ փորձ է անում նրանց հերթական անգամ օգտագործել որպես մանրադրամ: Դրա դեմ համարյա թե միջոց չկա: Էտ նպատակի համար օգտագործվում են մեծ գումարներ և հզոր պետության ամբողջ ինտելեկտուալ զինանոցը: Մարդկանց քթի մոտ առավոտից իրիկուն հոտավետ կանֆետ են պահում, ու գիտակցությունը արդեն լրիվ անջատված է: Այսինքն, սրան համարյա թե չարժե ուշադրություն դարձնել:

    Իսկ Հայաստան պետության դեպքում լրիվ այլ է: Այստեղ բոլորս էլ շատ լուրջ վտանգի մեջ ենք շուտով հայտնվելու, քանի որ էտ գլոբալ խաղերի մեջ քիչ քիչ ներքաշում են նաև Հայաստանին… Գոնե որպես կողմ լինեինք: Իսկ իրականում ֆորպոստի ստատուսը շուտով հնչելու է որպես բաղձալի երազանք, եթե իրավիճակը այս 10 տարիների անցած ուղղությամբ շարունակի գնալ:

  8. #83
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Ռուսաստան՝12 ձայն, Թուրիա՝6։Տխուր ա, ժողովուրդ, տխուր ա ոչ թե էն, որ ռուսներին ենք թշնամի համարում(իրանք էլ մի բարի պտուղ չեն) այլ որ թուրքերին չենք համարում։ Ռուսները մեզ Էնքանով են թշնամի,ինչքանով, ասենք, հենց Վրաստանը; Մոռանում ենք,որ հենց Ռուսաստանից ա կախված էսօրվա մեր անվտանգությունը։ Ինչքան էլ դժվար ա խոստովանելը,բայց եթե Ռուսաստանը էս 17 տարվա մեջ չլիներ մեր կողքին,հիմա թուրքերը ադրբեջանցիների հետ մեզ հում-հում կերել էին ոնց որ 100 տարի առաջ։ Շատ շուտ ենք ամեն ինչ մոռանում; Հիմա հավատում ենք ,թե էս օրվա Թուրքիան ուրիշ ա, թե վաղ թե ուշ մեղադրելու ա Երիտթուրքերին։ Է, երիտթուրքերի վաղթերն էլ ասում էինք, թե հեսա երիտթուրքերը կփրկեն մեզ Համիդի ձեռից; Ի՞նչ դուրս եկավ, նենց փրկեցին, որ մինչև հիմա էտ փրկելուց ենք փրկվում։ Երիտ,մերիտ,ազեր տարբերություն չկա, թուրքը թուրք ա, ու միշտ լինելու ա մեր թշնամին; Վերջում կամ իրենք են մնալու կամ մենք,թե ձեզ ոնց ա հարմար,էտ դուք գիտեք
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  9. #84
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը

    Սիրելի Array, այս հարցախոյզը կազմակերպուած քարոզչութեան արդիւնք է:
    Եթէ երբէք մի նոր հարցախոյզ սարքեն. հազիւ այս արդիւնքը տեսնենք: Գուցէ:
    Խնդրեմ տե'ս ինչ գրել եմ այստեղ.-
    http://www.akumb.am/showpost.php?p=419758&postcount=13

  10. #85
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Եթե ուզում եք ապրել Մուշում, Վանում կամ մեկ այլ արևմտահայկական քաղաքում, ապա թույլ տվեք, որ Հայաստանն ու Թուրքիան լինեն մտերիմ, դրացիական հարաբերությունների մեջ՝ ինչպես օր. Ֆրանսիա-Գերմանիան են: Եվ միայն հետո հնարավորություն կլինի գնալ մեր հին հողերի վրա և ինչ ուզել անել՝ ապրել, գործ դնել, բազմանալ…
    Մենք կարանք վերադառնալ Արևմտյան Հայաստան ու հանգիստ ապրել ու մեծացնել երեխաների միայն այն դեպքում եթե վստահ լինենք որ չի կրկրնվի 1915 թիվը:
    Իսկ դա հնարավոր կլինի միայն այն բանից հետո երբ Թուրքիան կընդունի Ցեղասպանությունը:
    Այնպես որ ոնց էլ ֆռռաք մեկ է էս հարցը պետք է լուծվի որպեսզի մենք ունենանք ապագա: Եթե այս հարցը չլուծվի մենք ապագա չունենք այս տարածաշրջանում:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Ռուսաստան՝12 ձայն, Թուրիա՝6։Տխուր ա, ժողովուրդ, տխուր ա ոչ թե էն, որ ռուսներին ենք թշնամի համարում(իրանք էլ մի բարի պտուղ չեն) այլ որ թուրքերին չենք համարում։ Ռուսները մեզ Էնքանով են թշնամի,ինչքանով, ասենք, հենց Վրաստանը; Մոռանում ենք,որ հենց Ռուսաստանից ա կախված էսօրվա մեր անվտանգությունը։
    Արրայ ջան այսօր մոդաիկ է դարձել լինել հակառուսական: Իսկ իշխանություններին ինչ որ չափով ձեռք է տալիս հակառուսականությունը: Այն առումով որ չնայած այն բանին որ Հայաստանում ահագին բաներ պատկանում են ռուսներին, միևնույն է պետությունը ունի լծակներ այդ կապիտալի վրա ազդելու, ասենք հարկային, մարկային ու նման բաներ: Բացի դրանից կա ևս մի լծակ: Իշխանությունը ստեղծել է մի շարք գրապանային կառույցներ որոնց ժամանակ առ ժամանակ քսի է տալիս ռուսների վրա, երբ պետք է լինում ինչ որ հավելյալ հախ պոկել ռուսներից: Նկատի ունեմ ստվերային հախ:
    Եվ հետո իշխանություններին ձեռք է տալիս, որ ցույց տան իբր տեսեք այստեղ թունդ հակառուսական տրամադրություններ են, եթե մենք չլինենք կգան հակառուսական ուժեր, այնպես որ Ռուսաստան դու մեզ պետք է պաշտպանես որ իշխանությունը չկորցնենք... և այլն և այլն...
    Վերջին խմբագրող՝ Marduk: 29.11.2007, 23:13: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #86
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Մենք թույլ ենք տալիս։ Ճիշտ ես ասում։ Այ հիմա հանգիստ կարող եմ ասել, թե ո՞ւմ պատճառով է, որ Թուրքիան թույլ չի տալիս սահմանների բացումը։
    Սփյուռքն է խթանում։
    Ես կուզենամ, որ դադարեցվեն սփյուռքահայության կողմից Թուրքիային հասցրած ճնշումները։ Դրանք երբևէ չեն կարող նպաստեն հայ–թուրքական հարաբերությունների վրա, նույնիս ընդհակառակը։
    Արա բայց խեղճ Թուրքիա, ինչքան ենք մենք քեզ ճնշում:Ոնց ա խիղճս տանջում, ժողովուրդ, չեք պատկերացնի
    Էլ ինչ ասեմ։ Քաղաքացի ջան,անհամեստ հարց. ո՞ր երկրի քաղաքացի ես;
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  12. #87
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք թույլ ենք տալիս։ Ճիշտ ես ասում։ Այ հիմա հանգիստ կարող եմ ասել, թե ո՞ւմ պատճառով է, որ Թուրքիան թույլ չի տալիս սահմանների բացումը։
    Սփյուռքն է խթանում։
    Ես կուզենամ, որ դադարեցվեն սփյուռքահայության կողմից Թուրքիային հասցրած ճնշումները։ Դրանք երբևէ չեն կարող նպաստեն հայ–թուրքական հարաբերությունների վրա, նույնիս ընդհակառակը։
    Քո տեղը Հայաստանը չէ: Դու այս քո թուրքամետ քաղաքանակությամբ ինձ հիշեցնում ես Աշոտ Բլեյանին: Քո խնդրանքը հաշվի չի առնվի քանի որ դա ապազգային եություն ունի: Դու արդեն ապացուցեցիր ԼՏՊ-ի ծրագիրը որն է Հայաստանը թուրքի լծի տակ մցնել: Ձեր երազանքը երբեք իրականություն չի դառնալու:
    Վերջին խմբագրող՝ Մի Հայ: 30.11.2007, 04:12:

  13. #88
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրա մասին չէ խոսքը: Ես էլ եմ իմ պարտքս հանձնել նույն պետությանը, արյուն թափել նրան պաշտպանելով ու մինչև հիմա էլ այդ պետությունում եմ:

    Ճիշտն ասած ես կասկածում եմ որ դու արյուն թափած լինես Հայաստանի համար: Մի նեղանար բայց կարող ես ապացուցել՞: Ես կարող եմ եթե հարկ լինի:
    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինձ իրավունք չեմ վերապահում որոշել ուրիշի ճակատագիրը, երբեք կոչ չեմ արել ու չեմ էլ պատրաստվում, թե ով է ավելի լավ ուրիշի համար:

    Իսկ ով ասաց որ դա ես եմ անում: Կասեի որ դա ճիշտ հակառակն է: Դու ուզում ես քո կարծիքը կապել իմ վրա:
    Մեջբերում Մականուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ունես խոսքի իրավունք, դա քեզ մարդու իրավունքների կոնվենցիան ու որ երկրի քաղաքացի որ համարվում ես, այդ պետության սահմանադրությունն են տվել: Ես (և հավատացած եմ էլի շատ շատերը) այստեղ խոսում եմ խոսելու բարոյական իրավունքի մասին: Այն օրը, երբ ես կլքեմ այս պետությունը և կապրեմ այլ միջավայրում, այդ օրը ես ինքս ինձ կզրկեմ այս պետության գործերին խառնվելու, այս մարդկանց խելք սովորեցնելու ու կոչերով հանդես գալու իրավունքից:
    Այսքանը…
    Եթե դու բարոյական իրավուն չունես կարծիք հայտնելու եթե դու հայաստանում չգտնվես ապա ասեմ որ ես ունեմ, իմ իսկ ներդրումի համար: Կխնդրեմ ճառեր չկարդաս գլխիս: Քո կարծիքը ինձ հեչ չի հետաքրքրում: Հայաստանու ել շատ հրյաներ իրենց կարծիքներն են հայտում Արցախի, թուրքիայի ու հայոց պահանջատիրության նկատմամբ, հետո ինչ:

  14. #89
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Artgeo, Ես քեզ հասկանում եմ: Սփուրքահայությունը օգնում է հայաստանին և դա ձերռք չի տալիս քեզ և ԼՏՊ-ին: Ինչ ասեմ, եզրակացությունը թողնում եմ կարդացողներին վորոշելու թե ով է Հայաստանին վնասում!!! Կներես բայց քո արածը ամենամեծ թշնամություն է Հայ ազգին:

    Ես կուզենաի որ մի տարբերակ ել լինի ԼՏՊ-ի անունով:
    Ուրախ եմ, որ կարողացա կայծ տալ նորմալ քաղաքական բանավեճին, թեկուզ իմ հասցեին գրված վիրավորանքների գնով։

    Շատ բան է գրվել այս թեմայում, որոշ գրառումների հետ համաձայն եմ, որոշների հետ համաձայն չեմ, որոշների հետ կիսահամաձայն եմ։ Բայց տվյալ պահին դրա մասին խոսել դեռ չեմ ուզում։

    Ունեմ ընդամենը մեկ հարց քեզ, Մի Հայ Գրիգոր Լուսավորիչը Հայաստանի թշնամի՞ է։ Պարզ հարց, ակնկալում եմ պարզ պատասխան։

  15. #90
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած ես կասկածում եմ որ դու արյուն թափած լինես Հայաստանի համար: Մի նեղանար բայց կարող ես ապացուցել՞: Ես կարող եմ եթե հարկ լինի:
    Լսի՛ր, դու ինձ չես ճանաչում ու խորհուրդ կտամ գրելուց առաջ մի փոքր մտածես: Ես ապացույցներ ունեմ, կարող ես չկասկածել, բայց քո նմանին ապացուցելու ցանկություն չունեմ: Պա՞րզ է:
    Եթե ուշադիր ես գտնվել, ես քո ասածներիտ կասկած չեմ արտահայտել, այլ միայն բանավիճել եմ տեսակետիդ հետ: Այսուհետ զերծ մնա դիմացինիդ վիրավորելուց: Մի հատ հանգստացիր ու ուշադիր կարդա քո բոլոր գրառումներդ՝ մեծամասնութունը անձնական վիրավորանք են պարունակում:

    Հ.Գ. Քեզ հետ բանավիճելու ցանկություն չունեմ, ես ինձ այդքան չեմ ցածրացնի: Խորհուրդ կտամ մականունդ փոխես Մի Սփյուռքահայի, ավելի տիպիկ է քո համար

Էջ 6 10-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1084
    Վերջինը: 16.05.2012, 12:11
  2. Ո՞ր հեռուստաալիքն եք ամենաշատը սիրում, նայում:
    Հեղինակ՝ vkmkpok, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 08.02.2011, 00:45
  3. Ի՞նչն եք ամենաշատը սիրում ձեր արտաքինի մեջ
    Հեղինակ՝ Cleopatra, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 90
    Վերջինը: 08.08.2009, 23:59
  4. Որ ազգերն են ամենաշատը կեղեքում պատմությունը
    Հեղինակ՝ Anton_Braind, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.03.2008, 14:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •