Array-ի խոսքերից
Ռուսաստան՝12 ձայն, Թուրիա՝6։Տխուր ա, ժողովուրդ, տխուր ա ոչ թե էն, որ ռուսներին ենք թշնամի համարում(իրանք էլ մի բարի պտուղ չեն) այլ որ թուրքերին չենք համարում։ Ռուսները մեզ Էնքանով են թշնամի,ինչքանով, ասենք, հենց Վրաստանը; Մոռանում ենք,որ հենց Ռուսաստանից ա կախված էսօրվա մեր անվտանգությունը։ Ինչքան էլ դժվար ա խոստովանելը,բայց եթե Ռուսաստանը էս 17 տարվա մեջ չլիներ մեր կողքին,հիմա թուրքերը ադրբեջանցիների հետ մեզ հում-հում կերել էին ոնց որ 100 տարի առաջ։ Շատ շուտ ենք ամեն ինչ մոռանում; Հիմա հավատում ենք ,թե էս օրվա Թուրքիան ուրիշ ա, թե վաղ թե ուշ մեղադրելու ա Երիտթուրքերին։ Է, երիտթուրքերի վաղթերն էլ ասում էինք, թե հեսա երիտթուրքերը կփրկեն մեզ Համիդի ձեռից; Ի՞նչ դուրս եկավ, նենց փրկեցին, որ մինչև հիմա էտ փրկելուց ենք փրկվում։ Երիտ,մերիտ,ազեր տարբերություն չկա, թուրքը թուրք ա, ու միշտ լինելու ա մեր թշնամին; Վերջում կամ իրենք են մնալու կամ մենք,թե ձեզ ոնց ա հարմար,էտ դուք գիտեք
Էջանիշներ