Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
Ես կուզենամ, որ դադարեցվեն սփյուռքահայության կողմից Թուրքիային հասցրած ճնշումները։ Դրանք երբևէ չեն կարող նպաստեն հայ–թուրքական հարաբերությունների վրա, նույնիս ընդհակառակը։
քաղաքացի ջան :
Սփյուռքահայերի կարծիքը, առաձին վերցրած, միջազգային քաղաքականության մեջ բացարձակապես նշանակություն չունի:
Դա կարող է դառնալ /կամ դարձել է/ ֆակտր, երբ գերտերությաններից որևէ մեկը /օրինակ Ռուսաստանը/ փորձ է անում նրանց հերթական անգամ օգտագործել որպես մանրադրամ: Դրա դեմ համարյա թե միջոց չկա: Էտ նպատակի համար օգտագործվում են մեծ գումարներ և հզոր պետության ամբողջ ինտելեկտուալ զինանոցը: Մարդկանց քթի մոտ առավոտից իրիկուն հոտավետ կանֆետ են պահում, ու գիտակցությունը արդեն լրիվ անջատված է: Այսինքն, սրան համարյա թե չարժե ուշադրություն դարձնել:

Իսկ Հայաստան պետության դեպքում լրիվ այլ է: Այստեղ բոլորս էլ շատ լուրջ վտանգի մեջ ենք շուտով հայտնվելու, քանի որ էտ գլոբալ խաղերի մեջ քիչ քիչ ներքաշում են նաև Հայաստանին… Գոնե որպես կողմ լինեինք: Իսկ իրականում ֆորպոստի ստատուսը շուտով հնչելու է որպես բաղձալի երազանք, եթե իրավիճակը այս 10 տարիների անցած ուղղությամբ շարունակի գնալ: