Smergh-ի ստորագրությունը նայեցի և հասկացա, որ իր հետ չեմ կարողանա երկար զրուցեմ:

Իմ սուբյեկտիվ կարծիք.
Ես հույս չունեմ և չեմ էլ ուզում պատմական հողերը վերադարձվեն Հայաստանին: Աշխարհում ոչ մի դեպք չի եղել, որ զուտ պղճի առումով վերադարձված լինեն հողեր որևէ ազգության: Իսրայելը ուրիշ է: Այն տրվել է համաշխարհային պատերազմից հետո և տրվել է այնպիսի ազգության, որ այդ ժամանակ երկիր չունեին:
Հայերը ունեն երկիր, որի անունը Հայաստան է և այդ երկիրը «ազատ և անկախ» հանրապետություն է:
Այսօր այդպիսի խնդրի առաջ է ԼՂՀ-ի հարցը: ԼՂՀ-ում պատերազմից առաջ ապրել են հայեր և զինադաթարից հետո դեռ ապրում են: Սա ամենակարևոր հանգամանքն է, որ ինչ-որ մի ժողովուրդ ուզենա միանա իր սեփական երկրին: Արևմտյան Հայաստանում հայ չկա և ոչ մի պարտավորվածություն Թուրքիան չունի հողերը հետ հանձնելու: Այդպես հնարավոր է, որ Ջավախքը միանա Հայաստանին, բայց դա ոչ թե Հայաստանի խնդիրն է, այլ Ջավախահայության ուզել կամ չուզելով է: Ղարաբաղցիները 80-ականների վերջում գոռում էին «Հայաստան» ու հենց դա էլ առիթ ստեղծեծ նրանց անկախացմանը: Այսօր Թուրքիայի արևելքում քուրդերն են և ոչ հայերը:
Եթե ուզում եք ապրել Մուշում, Վանում կամ մեկ այլ արևմտահայկական քաղաքում, ապա թույլ տվեք, որ Հայաստանն ու Թուրքիան լինեն մտերիմ, դրացիական հարաբերությունների մեջ՝ ինչպես օր. Ֆրանսիա-Գերմանիան են: Եվ միայն հետո հնարավորություն կլինի գնալ մեր հին հողերի վրա և ինչ ուզել անել՝ ապրել, գործ դնել, բազմանալ…