Շատ եմ ափսոսում, որ այս թեմային այսքան ուշ եմ արձագանքում:
Հենց սկզբից ասեմ, որ հարցման մեջ ամենակարևոր կետերից մեկը բաց է թողնված և կարծում եմ երկրների ցանկը նշելուց առաջ պետք է լիներ այսպիսի մի կետ`
մենք, հայաստանցիներս:
Առաջին հայացքից կթվա` թե սա բանականության նորմերի մեջ չի տեղավորվում, սակայն դա ընդամենը առաջին հայացքից` և ասեմ ինչու:
Տեսեք` վնաս պատճառողների մեջ ինձ համար անհասկանալի պատճառներով առաջավոր դիրքերում է հայտնվել Ռուսաստանը: Սկսենք հենց դրանից:
Հայաստանի անվտանգության տեսակետից ամենավտանգավոր երևույթն այն է, որ մեր ամբողջ տնտեսության կարևորագույն ճյուղերն ու լծակները տրված են օտարին` այն է Ռուսաստանին ու եթե այդ պատճառով մենք հայտնվել ենք նրա վասալի կարգավիճակում, դա ոչ թե Ռուսաստանի, այլ մեր մեղքն է, մեր ապաշնորհ իշխանությունների, որոնք իրենց անփառունակ իշխանությունը երկարաձգելու համար յուրաքանչյուր ընտրությունից-ընտրություն նրան են նվիրաբերում կենսական նշանակության նորանոր օբյեկտներ և մեր ժողովրդի, որն հանդուրժում է այդպիսի իշխանություններին:
Հայաստանի վարկանիշին և հետևապես ամբեղջ երկրի շահերին չափազանց մեծ վնաս են հասցնում նաև ընտրակեղծիքներով ընթացող բոլոր ընտրական գործընթացներն /սկսած 1995թվականից / ու դրանց արդյունքում ձևավորվող իշխանությունների ոչ լեգիտիմ լինելը:
Ինչպես տեսնում ենք` մենք ինքներս պակաս վնաս չենք պատճատում մեր երկրին...