User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

Քվեարկողներ
87. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ռուսաստան

    27 31.03%
  • Թուրքիա

    15 17.24%
  • Ադրբեջան

    18 20.69%
  • ԱՄՆ

    10 11.49%
  • Եվրոպա

    0 0%
  • Վրաստան

    5 5.75%
  • Ոչ ոք

    12 13.79%
  • Իրան

    0 0%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 146 հատից

Թեմա: Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ ձեզ, ո՞վ է Հայաստանի թշնամին:

    Հ.Գ. Խոսքս դրսի թշնամիների մասին է և հենց այդ պատճառով հարցման տարբերակներում չկա մի տարբերակ, որը, ըստ իս կոնկուրենցիայից դուրս է
    Եթե դու կածում ես որ սփուրքահայությունը Հայաստանի թշամին է ապա բեր ապացուցներ այլապես քո քարոզչությունը թուրքականից չի տարբերվի: Եթե ապացույցներ չունես և կարծում ես որ դու ունես իրավունք քո կածիքը հայտնելու ապա իմ կարծիքը քո մասին սա է.
    "Կասեմ որ ես գտնում եմ որ դու ես ամենա մեծ Հայաստանի թշնամին: Ինչքան քո գրածներին հանդիպել եմ այս ակումբում դրանք իրանցից միայն պառակտող բնույթ են կրել: Վստահ եմ որ դու կարժանանաս թուրքիայի համակրանքը: Մի գուցե քո երկիրը Հայաստանը չէ, լավ մտածիր: Հայաստանում հայեր են ապրում, Հայաստանը սփուրք ունի, դու ատում ես սփուրքը հետևաբար դու ատում ես Հայերին- ապա ինչու ես մնում Հայաստանում համուզված եմ որ դու ավելի լավ կզգաս քեզ թուրքիայում:"

  2. #2
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը

    Կարծում եm, որ իսկապես վիրավորում եք Artgeo-ին: Չեմ ուզում դատավոր լինել կամ էլ մոդերատոր, բայց Ձեր գրառումը ոչ մի կապ չունի թեմայի հետ և պարունակում է ուղղակի և հասցեագրված վիրավորանք: Ավելին, առաջարկելով թեման, երբեմն հեղինակները, կարծում եմ այս դեպքում ևս, այն մի քիչ «սրում» են, որպեսզի քննարկման նյութ լինի: Դա ամենևին չի նշանակում, որ մեկը պակաս հայ է, մյուսը ՝ ավելին: Կարծիքները տարբեր են լինելու միշտ, ուղղակի պետք է փոխվի դրանց նկատմամբ մեր բոլորի արձագանքը: Եթե միջնադարում կախում էին, ԽՍՀՄ-ում ուղարկում Գուլագ, ապա հիմա գոնե ժամանակն է, եթե ոչ համաձայնել, ապա գոնե հանդուրժել դրանք ու կարողության դեպքում ներկայացնել ավելի համոզիչ հակափաստարկներ: Իսկ ուղղակի վիրավորանքը դրանց բացակայության նշանն է:

    Առաջարկում եմ ջնջել վերևի հաղորդագրությունը, գուցե իմն էլ, և շարունակել քաղաքակիրթ բանավեճը՝ տղամարդավարի:

  3. #3
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի քիչ սրում են որպեսզի քննարկման նյութ լինի ենթադրելով որ սփուրքահայերը Հայաստանի թշնամիներն են! Չես կարծում որ դա տրամաբանությունից մի քիչ զուրկ է: Կներես բայց ես այստեղ տեսնում եմ դիտավորություն սփուրքահայությանը սևացնելու:

    Իսկ ինչ ես կարծում, Artgeo-ի հարցումը որը սփուրքահայությանը ներկայացնում է որպես թշնամի վիրավորական չի: Ես ծնվել եմ Հայաստանում ու ապրել եմ այնտեղ մինչև իմ 22 տարեկանը լրանանալը: Բայց կյանքի բերումով գտնվում եմ ԱՄՆ-ում և հիմա ընդգրկված եմ Հայաստանի թշնամիների շարքում: Ես այս ամենը չէի գրի եթե նա չշարունակեր իր փաստերից զուրկ պիտակավորումը ու իր արդարաձումները:
    Վերջին խմբագրող՝ Մի Հայ: 29.11.2007, 10:52:

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Բացառված չի, որը պարզվի որ Հայաստանի իրական թշնամին Լաոսն է:
    Որևիցէ մեկը կարո՞ղ է այս տարբերակը բացառել:

  5. #5
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մենք ենք մեր իսկական թշնամիները ։

  6. #6
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ սրում են որպեսզի քննարկման նյութ լինի ենթադրելով որ սփուրքահայերը Հայաստանի թշնամիներն են! Չես կարծում որ դա տրամաբանությունից մի քիչ զուրկ է: Կներես բայց ես այստեղ տեսնում եմ դիտավորություն սփուրքահայությանը սևացնելու:

    Իսկ ինչ ես կարծում, Artgeo-ի հարցումը որը սփուրքահայությանը ներկայացնում է որպես թշնամի վիրավորական չի: Ես ծնվել եմ Հայաստանում ու ապրել եմ այնտեղ մինչև իմ 22 տարեկանը լրանանալը: Բայց կյանքի բերումով գտնվում եմ ԱՄՆ-ում և հիմա ընդգրկված եմ Հայաստանի թշնամիների շարքում: Ես այս ամենը չէի գրի եթե նա չշարունակեր իր փաստերից զուրկ պիտակավորումը ու իր արդարաձումները:
    Ես էլ եմ այդ մասին գրել ու իմ կարծիքով հենց այդ հարցում տղեն մի քիչ սխալ է...համենայն դեպս իմ հարցադրմանը իր պատասխանը չգոհացրեց։ Բայդ դա, էլի եմ կրկնում որևէ առիթ չի տալիս մարդուն վիրավորել։ Եթե դու գրառումը կամ քվեարկության անվանացանկը տեսնելով, վիրավորվել ես, էդ մասին կարող էիր գրել։ Ու չեմ կարծում թե որևէ մեկը առարկեր քեզ։ Խոսքս և առաջարկս ընդամենը մի բանի մասին է՝ եկենք լինենք ջենթըլմեններ, հարգենք միմյանց խոսքն ու պատիվը ու չվիրավորենք իրենց։ Հետո, քաշվել ենք որ մեզ քաղաքականությունն է հետաքրքրում։ Տեսել եք նկարչություն բաժնում ինչ խաղաղ են արշալույսները...եկեք մի քիչ էլ այստեղ "գեղագիտական" զրույց լինի...

  7. #7
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ սրում են որպեսզի քննարկման նյութ լինի ենթադրելով որ սփուրքահայերը Հայաստանի թշնամիներն են! Չես կարծում որ դա տրամաբանությունից մի քիչ զուրկ է: Կներես բայց ես այստեղ տեսնում եմ դիտավորություն սփուրքահայությանը սևացնելու:

    Իսկ ինչ ես կարծում, Artgeo-ի հարցումը որը սփուրքահայությանը ներկայացնում է որպես թշնամի վիրավորական չի: Ես ծնվել եմ Հայաստանում ու ապրել եմ այնտեղ մինչև իմ 22 տարեկանը լրանանալը: Բայց կյանքի բերումով գտնվում եմ ԱՄՆ-ում և հիմա ընդգրկված եմ Հայաստանի թշնամիների շարքում: Ես այս ամենը չէի գրի եթե նա չշարունակեր իր փաստերից զուրկ պիտակավորումը ու իր արդարաձումները:
    Սփյուռքին թշնամի անվանել չեմ կարող, սակայն նրանց կխնդրեի չխառնվեն Հայաստանի քաղաքականության մեջ: Սփյուռքը փջացնում է Հայաստնաը: Սփյուռքը նպաստեց Հայաստանի արտագաղթի աճմանը, որը շատ ավելի մեծ վնաս հասցրեց, քան թշնամու հասցրած վնասները:
    Այսօր Սփյուռքի պահվածքը շատ վիրավորական է: Նրանք փորձում են թելադրեն Հայաստանին ամեն ինչ, և այդ ամեն ինչից իրենք ոչինի չեն հասկանում: Սփյուռքը տեղյա՞կ է արդյոք իրենց կուտակած և փոխանցած գումարները ո՞ւր են գնում: Նրանք միամիտ են (թող սա վիրավորական չհնչի՝ ճշմարտություն է) և իրենց մեջ ասում են «դե լավ, ուր ուզում է գնա: Ում գրպանն ուզում է շատանա, կարևորը Հայաստան մտնում է»: Այսպես մտածողներին ես բացատրել եմ, որ իրենց ուղղարկած փողերը, ոչ թե ծախսվում են երկիրը կայունացնելու համար, այլ օգտագործվում են միայն ու միայն հասարակությանը նվերներ շնորհելու համար՝ փողոցներ, շենքեր, կամուրջներ… ոչինչ չի արվում ներքին կոռումպացված համակարգը վերահսկելու համար: Սփյուռքը չի գիտակցում, թե ի՞նչ աստիճանի է հասել կոռուպցիան: Նրանք չեն հասկանում, որ մեր մոտ հացի գինը թանկանում է, ավելին ինձ թվում է, նրանք այն կարծիքի են, որ երկիրը հարստանում է դրամի արժևորման պատճառով կամ շնորհիվ:
    Սակայն այս ամենը սուտ է: Սփյուռքը խաբված է:

    Մի Հայ, դու ծնվել ես Հայաստանում, այնուհետև 22 տարեկանից մինչև այսօր ապրում ես ԱՄՆ-ում: Կարծում եմ այսքանը ճիշտ եմ հասկացել:
    Հարցը դա չէ, թե դու որտեղ ես ծնվել և որտեղ ես գտնվում հիմա: Հարցն այն է, որ դու Հայաստանում չես և պաշտպանում ես սփյուռքին: Եթե դու ապրում ես այնտեղ, ապա դու սփյուռքից ես:
    Ես օրինակ ճիշտ հակառակն եմ, ծնվել եմ ԱՄՆ-ում, բայց ապրում եմ ՀՀ-ում: Եվ սրա շնորհիվ ես կարող եմ երկկողմանի նայել Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Սփյուռքը Հայաստանին նայում է իբրև նորածին երեխա: Ինչպես բոլոր նորածինները, բոլորն էլ կաթի կարիգ ունեն, ապա սփյուռքը մեզ տրամադրում է այդ «կաթը»՝ փող: Սակայն երեխայի համար փողը չէ կարևոր, այլ ծնողի լիարժեք սերը, որը մեր սփյուռքի մոտ ձևական փաստ է: Նորածին երեխայի մոտ առաջացավ որոշ զգացմունքներ՝ «սեր, ծնողի հանդեպ»: Եվ ամեն կերպ արեցին, որ գնան ու հաստատվեն այն հողերի վրա, որտեղից փող էր գալիս: Սակայն ոտքը դնելով օտար ցամաքներ, նրանք փոխվեցին ու իրենց դրեցին ծնողի դերում:

    Հայաստանի քաղաքականությանը սփյուռք պետք չէ: Եթե դեռ կան մի քանի սփյուռքահայեր, որոնք կպած ուզում են մի բանով օգնած լինեն, ապա թող գան իրենց հայրենիք, թող մի քանի տարի ապրեն (1 ամիսն էլ է բավարար) և թող տեսնեն, որ իրենց «հայրենիք» կոչվածը Մասիսի հմայքը չէ: Թող գան ու տեսնեն, թե ո՞ր ոլորտի համար են նրանք փող ուղղարկում: Թե ինչի՞ համար են ծախսվում այդ փողերը:

    Եվ ամենակարևոր մի բան, որ ես այդպես էլ չհասկացա: Սփյուռքը պնդում է իրենց ապրած երկրների իշխանություննեին, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը այդ երկրի կողմից: Սփյուռքը ամեն ինչ արեց, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն աճի (փողոցների ու շենքերի առումով), բայց ոչինչ չի անում Արցախի հարցը կարգավորելու համար: Ոչ մի ջանք չեն գործադրում այդ ուղղությամբ: Եթե նրանք չեն պատկերացնում այդ հարցի լուծումը, ապա թող լռե՛ն, երբ խոսում է Հայաստանը: Ամեն տառ ասելուց հետո, թող չասեն «չէ» և թող լսեն մինչև վերջ: Եվ թող լսեն նաև այն, որ Հայաստանին ինչպես նաև Արցախին միգրացիա է պետք:
    Սփյուռքից մի որոշ խավ «հողեր» են պահանջում Թուրքիայից: Ի՞նչ հիմքերով են պահանջում այդ հողերը, եթե այնտեղ հայ բնակչություն չկա, եթե կա էլ ոչ մի աղմուկ չի բարձրացնում Հայաստանին միանալու համար:

    Ամենա ցավալին այն է, որ մենք մեզ ենք ցեղասպանում: Անկախությունից մինչև այսօր, Հայաստանի ու Արցախի բնակչությունը կիսվել է: Սա ոչ թե մահածությունների քանակի պատճառով, այլ արտագաղթի պատճառով:

    Խոսքս ավարտեմ նրանով, որ Ռուսաստանի սփյուռքահայությունն ամենավտանգավորն է, քանի որ նրանք ոչ միայն իրենց ամբողջ ընտանիքին հանում են Հայաստանից, այլ վերջում ամբողջ ընտանիքով հայհոյում են Հայաստանի վրա:

    Օտարամոլությունը մեզ կործանում է:

  8. #8
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    47
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Քաղաքացու գրառումը խորհուրդ կտամ ուշադիր կարդացեք:
    Աշխատեք չկրկնել արդեն ծեծված խոսքերը, թե " մենք գանք Հայաստան ի՞նչ էնենք, այստեղեն մենք Հայաստանեն ավելին օգուդ տված ենք, քան էտտեղ: Բայց հարկավ չմտածիք, թե մենք Հայաստան չենք ուզեր ապրիլ, հենց Հայաստանի շահեն համար է, որ հոս, Գլենդել կապրինք: Մասիս էնքան կսիրեմ, որ որոշել եմ Մասիսին նայող ինչքան բնագարան կա, գնեմ":

  9. #9
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    P.S.-ի Խոսքերից
    Խոսքս և առաջարկս ընդամենը մի բանի մասին է՝ եկենք լինենք ջենթըլմեններ, հարգենք միմյանց խոսքն ու պատիվը ու չվիրավորենք իրենց։
    Առարկություն չունեմ: Լիովին համաձայն եմ:
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սփյուռքին թշնամի անվանել չեմ կարող, սակայն նրանց կխնդրեի չխառնվեն Հայաստանի քաղաքականության մեջ: Սփյուռքը փջացնում է Հայաստնաը: Սփյուռքը նպաստեց Հայաստանի արտագաղթի աճմանը, որը շատ ավելի մեծ վնաս հասցրեց, քան թշնամու հասցրած վնասները:

    Իսկ ով ասաց սփուրքը խարնվում է Հայաստանի քաղաքականության մեջ: Նրանք ընտրելու իրավունք չունեն ապա ինչպես կարող են խառնվել: և այստեղ մեկ նրբությունել կա որ դու անտեսում ես որ սփուրքը չի կարող անտարբեր լինի Հայաստանի հանդեպ, Հայաստանը մեր հայրենիքն ել է: Ես անձամբ կռվել եմ Արցախում 1991թ - 1994թ ը և չեմ կարող իմ երկրի հանդեպ լինել ատարբեր:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրանք փորձում են թելադրեն Հայաստանին ամեն ինչ, և այդ ամեն ինչից իրենք ոչինի չեն հասկանում:
    Կարող ես բերել մի փաստ՞:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սփյուռքը տեղյա՞կ է արդյոք իրենց կուտակած և փոխանցած գումարները ո՞ւր են գնում: Նրանք միամիտ են (թող սա վիրավորական չհնչի՝ ճշմարտություն է) և իրենց մեջ ասում են «դե լավ, ուր ուզում է գնա: Ում գրպանն ուզում է շատանա, կարևորը Հայաստան մտնում է»: Այսպես մտածողներին ես բացատրել եմ, որ իրենց ուղղարկած փողերը, ոչ թե ծախսվում են երկիրը կայունացնելու համար, այլ օգտագործվում են միայն ու միայն հասարակությանը նվերներ շնորհելու համար՝ փողոցներ, շենքեր, կամուրջներ… ոչինչ չի արվում ներքին կոռումպացված համակարգը վերահսկելու համար: Սփյուռքը չի գիտակցում, թե ի՞նչ աստիճանի է հասել կոռուպցիան: Նրանք չեն հասկանում, որ մեր մոտ հացի գինը թանկանում է, ավելին ինձ թվում է, նրանք այն կարծիքի են, որ երկիրը հարստանում է դրամի արժևորման պատճառով կամ շնորհիվ:
    Սակայն այս ամենը սուտ է: Սփյուռքը խաբված է:
    Չեմ բացառում որ ինչ որ մի մասը գումարի անհետանում է բայց ինչ ես առաջարկում՞ չոգնել Հայաստանին՞: Սփուրքը չի կարող ղեկավարել այդ գումարները հանց այն պատճառով որ դու ասում ես որ սփուրքահայերը չպետք է խառնվեն հայաստանի քաղաքականությանը: Ապա ինչպես նրանք պետք է անեն ԴԱ՞: Իսկ հետո կասեմ որ սփուրքը չի կարող դա անել, դա Հայաստանի քաղաքացիները պետք է վերահսկեն այդ ամենը:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի Հայ, դու ծնվել ես Հայաստանում, այնուհետև 22 տարեկանից մինչև այսօր ապրում ես ԱՄՆ-ում: Կարծում եմ այսքանը ճիշտ եմ հասկացել:
    Հարցը դա չէ, թե դու որտեղ ես ծնվել և որտեղ ես գտնվում հիմա: Հարցն այն է, որ դու Հայաստանում չես և պաշտպանում ես սփյուռքին: Եթե դու ապրում ես այնտեղ, ապա դու սփյուռքից ես:
    Ես պաշտպանում եմ Հայաստանը և ողջ հայ ազգին, իմ համար նշանակություն չունի թէ նա Հայաստանցի է, Արցախցի է, սփուրքահայ է և այլն, իմ համար նշանակություն ունի որ նա իմ ազգակիցն է և վերջ:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դեռ կան մի քանի սփյուռքահայեր, որոնք կպած ուզում են մի բանով օգնած լինեն, ապա թող գան իրենց հայրենիք, թող մի քանի տարի ապրեն (1 ամիսն էլ է բավարար) և թող տեսնեն, որ իրենց «հայրենիք» կոչվածը Մասիսի հմայքը չէ: Թող գան ու տեսնեն, թե ո՞ր ոլորտի համար են նրանք փող ուղղարկում: Թե ինչի՞ համար են ծախսվում այդ փողերը:
    Դու երևի մոռանում ես կամ ել շատ փոքր ես եղել և չես հիշում որ Հայաստանից մեծ հոսք եղավ արտասահման ԼՏՊ-ի ժամանկ որտեղ մարդիկ տարական գոյատևելու հնարավորություն չունին: Ինչի մասին ես խոսում՞:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սփյուռքը պնդում է իրենց ապրած երկրների իշխանություննեին, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը այդ երկրի կողմից: Սփյուռքը ամեն ինչ արեց, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն աճի (փողոցների ու շենքերի առումով), բայց ոչինչ չի անում Արցախի հարցը կարգավորելու համար: Ոչ մի ջանք չեն գործադրում այդ ուղղությամբ: Եթե նրանք չեն պատկերացնում այդ հարցի լուծումը, ապա թող լռե՛ն, երբ խոսում է Հայաստանը: Ամեն տառ ասելուց հետո, թող չասեն «չէ» և թող լսեն մինչև վերջ:
    Արցախի հարցը մեկ օրում չի լուծվի: Սա ևրկար գործնթաց է: Ես կուզենայ լսել քո կարծիքը Արցախի հարցը լուծելու քո դիրքորոշումը:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Սփյուռքից մի որոշ խավ «հողեր» են պահանջում Թուրքիայից: Ի՞նչ հիմքերով են պահանջում այդ հողերը, եթե այնտեղ հայ բնակչություն չկա, եթե կա էլ ոչ մի աղմուկ չի բարձրացնում Հայաստանին միանալու համար:
    Ոչ մեկ հողեր չի պահաջում: Պահաջվում է միայն որ Թուրքիան ճանաչի իր անցյալի իրողությունը: և առանց սրա Թուրքիաի և հայաստանի մեջև չի կարող լինել բարեկամական հարաբերություներ չհաշված որ չեն կարող հաշվել հավասար կողմեր: Ինչի մասին է խոսքը՞:
    Վերջին խմբագրող՝ Մի Հայ: 29.11.2007, 13:06:

  10. #10
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Սփյուռքահայությունը խանգարում է ՀՀՇին ու ԼՏՊ-ին մասնավորապես բացահայտ հակաազգային քաղաքականությունը վարելու համար, դրա համար էլ հհշականների համար սփյուռքահայերը համարյա թե ազգի թշնամի են...

  11. #11
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ով ասաց սփուրքը խարնվում է Հայաստանի քաղաքականության մեջ: Նրանք ընտրելու իրավունք չունեն ապա ինչպես կարող են խառնվել: և այստեղ մեկ նրբությունել կա որ դու անտեսում ես որ սփուրքը չի կարող անտարբեր լինի Հայաստանի հանդեպ, Հայաստանը մեր հայրենիքն ել է: Ես անձամբ կռվել եմ Արցախում 1991թ - 1994թ ը և չեմ կարող իմ երկրի հանդեպ լինել ատարբեր:
    Սփյուռքը շատ էլ լավ խառնվում է: Այսօր չունեն ընտրելու իրավունք, վաղը կունենան: Երկքաղաքացիությունը նրանց թույլ է տալիս մասնակցել ՀՀ ընտրություններին գտնվելով Հայաստանից դուրս: 2007-ի խորհրդարանակն ընտրություններին ազգային ժողովի որոշմամբ արգելեցին ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու իրավունքից: Պատճառաբանելով, որ արտասահմանում ապրող բոլոր ՀՀ քաղաքացիները չեն, որ տեղյակ են Հայաստանի քաղաքական անցուդարձից:
    Կարող ես բերել մի փաստ՞:
    Փաստ Գլխավոր փաստը այն է, որ նրանք խանգառում են Հայաստանի և Թուրքիայի կապերի բարելավմանը:
    Չեմ բացառում որ ինչ որ մի մասը գումարի անհետանում է բայց ինչ ես առաջարկում՞ չոգնել Հայաստանին՞: Սփուրքը չի կարող ղեկավարել այդ գումարները հանց այն պատճառով որ դու ասում ես որ սփուրքահայերը չպետք է խառնվեն հայաստանի քաղաքականությանը: Ապա ինչպես նրանք պետք է անեն ԴԱ՞: Իսկ հետո կասեմ որ սփուրքը չի կարող դա անել, դա Հայաստանի քաղաքացիները պետք է վերահսկեն այդ ամենը:
    Առաջարկում եմ, որպես պատիժ ՀՀ ղեկավարներին կամ գրպանողներին, չտրամադրել, որևէ գումար քանի դեռ Հայաստանի կառավարությունը կօգտագործի նրանց փողերը իրենց սեփական կարիգները հոգալու համար (առանձնատներ, դղյակներ, կազինոներ…)
    Ես պաշտպանում եմ Հայաստանը և ողջ հայ ազգին, իմ համար նշանակություն չունի թէ նա Հայաստանցի է, Արցախցի է, սփուրքահայ է և այլն, իմ համար նշանակություն ունի որ նա իմ ազգակիցն է և վերջ:
    Համաձայն եմ: Ես էլ եմ այդպես մտածում, բայց ամեն ինչին չափ ու սահման կա:
    Դու երևի մոռանում ես կամ ել շատ փոքր ես եղել և չես հիշում որ Հայաստանից մեծ հոսք եղավ արտասահման ԼՏՊ-ի ժամանկ որտեղ մարդիկ տարական գոյատևելու հնարավորություն չունին: Ինչի մասին ես խոսում՞:
    Չեմ մոռանում, բայց ճիշտ ես՝ փոքր եմ եղել: Արտահոսքը տեղի ունեցավ 1992-ից 1994-95թթ., այսպես կոչված «մութ ու ցուրտ» տարիներին: Պատերազմի ժամանակ ամեն ինչ հնարավոր է, և՛ մութ, և՛ ցուրտ, և՛ գաղթ…
    Այդ ժողովուրդը այլևս չուզեց ետ գալ: Իսկ ի՞նչ եղավ 1998-ից հետո: Իբր Հայաստանը բարկավաճեց, բոլոր պայմանները ստեղծվեցին Հայաստանում ապրելու համար: Սակայն արտագաղթը ոչ միայն շարունակում է, այլ նաև մեծանում է: ԼՏՊ-ը լավ ասեց իր ելույթներից մեկում. «Եթե այսպես շարունակվի, ՀՀ-ում գործազուրկ չի մնա և Հայաստանը կլինի առաջին հանրապետությունը, որը կհաղթահարի այդ անլուծելի խնդիրը»:
    Արցախի հարցը մեկ օրում չի լուծվի: Սա ևրկար գործնթաց է: Ես կուզենայ լսել քո կարծիքը Արցախի հարցը լուծելու քո դիրքորոշումը:
    Խնդրեմ:
    Իմ կարծիքով Ղարաբաղի տարածքը չի տրվի Ադրբեջանին: Ո՞վ ուզում է լինի և ի՞նչ ուզում է լինի: Մենք կռվել ենք Ղարաբաղի համար, այն ստացավ անկախ կարգավիճակ: Սակայն պետք է հիշել, որ Տիգրան Մեծը 2000 տարի առաջ էր և այս դարաշրջանում «հենց այնպես» հողերին տիրանալ չես կարող: Պետք է, ետ տալ գրավված տարածքները, որոնք չեն պատկանում ո՛չ Ղարաբաղին և ո՛չ էլ առավել ևս Հայաստանին: Բանակցությունների միջոցով Ղարաբաղը կանկախանար և Լաչինի միջանցքով կմիանար իր ազգակից Հայաստանին: Ամեն ինչ արեցին, որ այդ բանակցությունները կասեցվեն: Սա է պատճառը, որ այսքան ձգձքվում է ԼՂՀ-ի հիմնահարցը:
    Իսկ այն, որ ասում ես երկար գործընթաց է, այդ երկարության ժամանակը միայն Ադրբեջանի օգտին է: Այսօր Ադրբեջանը զարգանում է, իսկ Հայաստանը՝ ոչ:
    Ոչ մեկ հողեր չի պահաջում: Պահաջվում է միայն որ Թուրքիան ճանաչի իր անցյալի իրողությունը: և առանց սրա Թուրքիաի և հայաստանի մեջև չի կարող լինել բարեկամական հարաբերություներ չհաշված որ չեն կարող հաշվել հավասար կողմեր: Ինչի մասին է խոսքը՞:
    Ես շատ ուրախ եմ, որ ՀՅԴ-ին անվանեցիր «ոչ մեկ»
    Նախ ասեմ, որ Հայաստանին շատ ավելի կարևոր հարց է սպասում, քան «Թուրքիային ճանաչեցնել տալ իր անցյալը»: Այսօր Հայաստանը ոչ միայն կորցնում է Ղարաբաղը, այլ նաև կորցնում է Հայաստանը՝ իր հայերին:
    Հայոց ցեղասպանության հարցը թուրքերի առաջ հրելը շատ սխալ քաղաքական քայլ է: Պետությունը չէ, որ պետք է պարտադրել մյուս պետությանը ճանաչել ու հասկանալ, թե ո՞վ ի՞նչ է արել իր անցյալում: Այս հարցերը այդ երկու պետությունների պատմաբան-ակադեմիկոսների խնդիրն է: Սա է ճիշտ քաղաքականությունը անցյալի նկատմամբ: Եվ հավատացած եղեք, որ Թուրքիայում մի շարք պատմաբաններ չեն հերքում հայոց ցեղասպանության հարցը:

    Իսկ առայժմ մոռացեք, որ Թուրքիան կճանաչի հայոց մեք եղեռնը:

  12. #12
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես շատ ուրախ եմ, որ ՀՅԴ-ին անվանեցիր «ոչ մեկ»
    Նախ ասեմ, որ Հայաստանին շատ ավելի կարևոր հարց է սպասում, քան «Թուրքիային ճանաչեցնել տալ իր անցյալը»: Այսօր Հայաստանը ոչ միայն կորցնում է Ղարաբաղը, այլ նաև կորցնում է Հայաստանը՝ իր հայերին:
    Հայոց ցեղասպանության հարցը թուրքերի առաջ հրելը շատ սխալ քաղաքական քայլ է: Պետությունը չէ, որ պետք է պարտադրել մյուս պետությանը ճանաչել ու հասկանալ, թե ո՞վ ի՞նչ է արել իր անցյալում: Այս հարցերը այդ երկու պետությունների պատմաբան-ակադեմիկոսների խնդիրն է: Սա է ճիշտ քաղաքականությունը անցյալի նկատմամբ: Եվ հավատացած եղեք, որ Թուրքիայում մի շարք պատմաբաններ չեն հերքում հայոց ցեղասպանության հարցը:

    Իսկ առայժմ մոռացեք, որ Թուրքիան կճանաչի հայոց մեք եղեռնը:
    Շատ բաների հետ /քո ասածներից/ համաձայն եմ բացի այս մեջբերման մտքից, կպատասխանեմ մի փոքր ուշ:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  13. #13
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստ Գլխավոր փաստը այն է, որ նրանք խանգառում են Հայաստանի և Թուրքիայի կապերի բարելավմանը:
    Մեկնաբանություն չունեմ: Պատասխանը շատ պարզ և հասկանալի է:
    և կուզենայ հարցնել թե ինչպես են խանգարում՞:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ, որպես պատիժ ՀՀ ղեկավարներին կամ գրպանողներին, չտրամադրել, որևէ գումար քանի դեռ Հայաստանի կառավարությունը կօգտագործի նրանց փողերը իրենց սեփական կարիգները հոգալու համար (առանձնատներ, դղյակներ, կազինոներ…):
    Ես չեմ գտնում որ դա հարցի լուծում է:

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ: Ես էլ եմ այդպես մտածում, բայց ամեն ինչին չափ ու սահման կա:
    Չեմ հասկանում ինչ չափ ու սահմանի մասին ես խոսում:
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ մոռանում, բայց ճիշտ ես՝ փոքր եմ եղել: Արտահոսքը տեղի ունեցավ 1992-ից 1994-95թթ., այսպես կոչված «մութ ու ցուրտ» տարիներին: Պատերազմի ժամանակ ամեն ինչ հնարավոր է, և՛ մութ, և՛ ցուրտ, և՛ գաղթ…
    Այդ ժողովուրդը այլևս չուզեց ետ գալ: Իսկ ի՞նչ եղավ 1998-ից հետո: Իբր Հայաստանը բարկավաճեց, բոլոր պայմանները ստեղծվեցին Հայաստանում ապրելու համար: Սակայն արտագաղթը ոչ միայն շարունակում է, այլ նաև մեծանում է: ԼՏՊ-ը լավ ասեց իր ելույթներից մեկում. «Եթե այսպես շարունակվի, ՀՀ-ում գործազուրկ չի մնա և Հայաստանը կլինի առաջին հանրապետությունը, որը կհաղթահարի այդ անլուծելի խնդիրը»:
    Արի չմոռանանք որ այդ սկսվել է հենց այդ ԼՏՊ-ի օրոք:
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրեմ:
    Իմ կարծիքով Ղարաբաղի տարածքը չի տրվի Ադրբեջանին: Ո՞վ ուզում է լինի և ի՞նչ ուզում է լինի: Մենք կռվել ենք Ղարաբաղի համար, այն ստացավ անկախ կարգավիճակ: Սակայն պետք է հիշել, որ Տիգրան Մեծը 2000 տարի առաջ էր և այս դարաշրջանում «հենց այնպես» հողերին տիրանալ չես կարող: Պետք է, ետ տալ գրավված տարածքները, որոնք չեն պատկանում ո՛չ Ղարաբաղին և ո՛չ էլ առավել ևս Հայաստանին: Բանակցությունների միջոցով Ղարաբաղը կանկախանար և Լաչինի միջանցքով կմիանար իր ազգակից Հայաստանին: Ամեն ինչ արեցին, որ այդ բանակցությունները կասեցվեն: Սա է պատճառը, որ այսքան ձգձքվում է ԼՂՀ-ի հիմնահարցը:
    Իսկ այն, որ ասում ես երկար գործընթաց է, այդ երկարության ժամանակը միայն Ադրբեջանի օգտին է: Այսօր Ադրբեջանը զարգանում է, իսկ Հայաստանը՝ ոչ:
    Ճիշտն ասած չէի պատկերացնում այսպիսի պատասխանի բայց թույլ տամ ինձ հարցնելու թե երաշխիքներ կան որ տարածքները տալով առաց փոխզիճման Ադրբեջանի կողմից Արցախը չի հայտնվի նույն իրադրության մեջ ինչի մեջ էր 1990թ՞:
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ ուրախ եմ, որ ՀՅԴ-ին անվանեցիր «ոչ մեկ»
    Նախ ասեմ, որ Հայաստանին շատ ավելի կարևոր հարց է սպասում, քան «Թուրքիային ճանաչեցնել տալ իր անցյալը»: Այսօր Հայաստանը ոչ միայն կորցնում է Ղարաբաղը, այլ նաև կորցնում է Հայաստանը՝ իր հայերին:
    Հայոց ցեղասպանության հարցը թուրքերի առաջ հրելը շատ սխալ քաղաքական քայլ է: Պետությունը չէ, որ պետք է պարտադրել մյուս պետությանը ճանաչել ու հասկանալ, թե ո՞վ ի՞նչ է արել իր անցյալում: Այս հարցերը այդ երկու պետությունների պատմաբան-ակադեմիկոսների խնդիրն է: Սա է ճիշտ քաղաքականությունը անցյալի նկատմամբ: Եվ հավատացած եղեք, որ Թուրքիայում մի շարք պատմաբաններ չեն հերքում հայոց ցեղասպանության հարցը:
    Ես չանվանեցի դու ուղակի ինձ պիտակեցիր դա: Միանգամայն համուզված կասեմ որ դու անտեղյակ ես հայոց պահաջատիրության հարցից:
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ առայժմ մոռացեք, որ Թուրքիան կճանաչի հայոց մեք եղեռնը:
    Շնորհակալ եմ խորհուրդիտ համար բայց չեմ մոռանա:
    Վերջին խմբագրող՝ Մի Հայ: 29.11.2007, 15:39:

  14. #14
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Շատ եմ ափսոսում, որ այս թեմային այսքան ուշ եմ արձագանքում:
    Հենց սկզբից ասեմ, որ հարցման մեջ ամենակարևոր կետերից մեկը բաց է թողնված և կարծում եմ երկրների ցանկը նշելուց առաջ պետք է լիներ այսպիսի մի կետ`
    մենք, հայաստանցիներս:
    Առաջին հայացքից կթվա` թե սա բանականության նորմերի մեջ չի տեղավորվում, սակայն դա ընդամենը առաջին հայացքից` և ասեմ ինչու:
    Տեսեք` վնաս պատճառողների մեջ ինձ համար անհասկանալի պատճառներով առաջավոր դիրքերում է հայտնվել Ռուսաստանը: Սկսենք հենց դրանից:
    Հայաստանի անվտանգության տեսակետից ամենավտանգավոր երևույթն այն է, որ մեր ամբողջ տնտեսության կարևորագույն ճյուղերն ու լծակները տրված են օտարին` այն է Ռուսաստանին ու եթե այդ պատճառով մենք հայտնվել ենք նրա վասալի կարգավիճակում, դա ոչ թե Ռուսաստանի, այլ մեր մեղքն է, մեր ապաշնորհ իշխանությունների, որոնք իրենց անփառունակ իշխանությունը երկարաձգելու համար յուրաքանչյուր ընտրությունից-ընտրություն նրան են նվիրաբերում կենսական նշանակության նորանոր օբյեկտներ և մեր ժողովրդի, որն հանդուրժում է այդպիսի իշխանություններին:
    Հայաստանի վարկանիշին և հետևապես ամբեղջ երկրի շահերին չափազանց մեծ վնաս են հասցնում նաև ընտրակեղծիքներով ընթացող բոլոր ընտրական գործընթացներն /սկսած 1995թվականից / ու դրանց արդյունքում ձևավորվող իշխանությունների ոչ լեգիտիմ լինելը:
    Ինչպես տեսնում ենք` մենք ինքներս պակաս վնաս չենք պատճատում մեր երկրին...
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1084
    Վերջինը: 16.05.2012, 12:11
  2. Ո՞ր հեռուստաալիքն եք ամենաշատը սիրում, նայում:
    Հեղինակ՝ vkmkpok, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 08.02.2011, 00:45
  3. Ի՞նչն եք ամենաշատը սիրում ձեր արտաքինի մեջ
    Հեղինակ՝ Cleopatra, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 90
    Վերջինը: 08.08.2009, 23:59
  4. Որ ազգերն են ամենաշատը կեղեքում պատմությունը
    Հեղինակ՝ Anton_Braind, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.03.2008, 14:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •