User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

Քվեարկողներ
87. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ռուսաստան

    27 31.03%
  • Թուրքիա

    15 17.24%
  • Ադրբեջան

    18 20.69%
  • ԱՄՆ

    10 11.49%
  • Եվրոպա

    0 0%
  • Վրաստան

    5 5.75%
  • Ոչ ոք

    12 13.79%
  • Իրան

    0 0%
Էջ 4 10-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 146 հատից

Թեմա: Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

  1. #46
    Սկսնակ անդամ Viki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    35
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Koms-ի խոսքերից
    դա էլ հենց մոտ 800 տարի պետականություն չունենալու արդյունքն է եւ այդ հոգեբանությունը փոխանցվել է սերնդից սերունդ, դարերով երկիր չենք ունեցել, հիմա էլ ահա ունենք ու պետք է պահենք-փայփայենք-շենացնենք այս մեր անկախ հողակտորը` ՀՀ-ն, բայց` դեռ չենք հասկանում` ինչպես՞ս անել դա,..

    Կարծում եմ հենց սկզբի համար չէր խանգարի, որ ինքներս գիտակցենք, թե ինչ քաղաքացիական պարտականություններ ունենք:
    Հարկ է նաև ինքներս ներքին սխալները փորձենք շտկել և հետո նոր անցնենք արտաքին թերություններին ( խոսքս վերաբերում է պահելուն, փայփայելուն և շենացնելուն):

  2. #47
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ ձեզ, ո՞վ է Հայաստանի թշնամին:

    Հ.Գ. Խոսքս դրսի թշնամիների մասին է և հենց այդ պատճառով հարցման տարբերակներում չկա մի տարբերակ, որը, ըստ իս կոնկուրենցիայից դուրս է
    Ուրեմն ներսում տեսնում ես թշնամիներ: Երանի մի թեմա էլ բացես ներքին թշնամիների վերաբերեալ:
    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիանալի է...
    Սփյուռքահայությունն էլ է հա՞ ( դրսի )թշնամիների շարքում դասվումՄի պահ կարծեցի աչքեսր են ինձ դավաճանում.... էհէ՜...դրա համար էլ էս օրին ենք
    Եվ ինչո՞վ է դրսևորվել սփյուռքահայության թշնամությունը՝ տարեկան պետական բյուջեն հարստացնելո՞վ, ներդրումներո՞վ, Արցախի ճանապարհները կառուցելո՞վ, դրսերում ցեղասպանության ճանաչման համար պայքարելո՞վ...
    Լավ էլի .....!!!!
    Եթէ Արտգէոն է թեման բացողը մի զարմանար:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասում էի այս գրառման
    Ուրեմն սենց: Հարցը կայանում է նրանում թե ով է այսօր վնասում Հայաստանին, նրա զարգացմանն ու առաջնթացին: Անտեսելով ներքին ու ամենակարևոր խոչնդոտները, իմ կարծիքով հարցման բոլոր տարբերակներն էլ այս կամ այն կերպ վնասում են և որոշ չափով սփյուռքահայությունը նույնպես, կամա թե ակամա: Չխորանալով այս ամենի մեջ, կասեմ, որ սրանք ընդամենը տարբերակներ են և պետք չէ այդքան էմոցիոնալ վերաբերվել:
    Հարցմանն ավելացնում եմ նաև Իրանին:
    Շնորհակալ եմ բացխօսիկութեանդ:
    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ սպասում էի քո պատասխանին
    Կներես բայց վնաս ու թշնամի բառերի մեջ մեծ տարբերություն կա
    Եվ բարի եղիր օրինակներով ներկայացրու սպյուռքի հասցրած վնասը Հայաստանի Հանրապետությանը: Էտ ի՞նչ վնասներ են հասցրել, որ արդեն թշնամի պիտակն են կրում իրենց վրա
    Վերաբերմունքս բոլորովին էլ կապ չունի այն հանգամանքի հետ , որ ես սփյուռքում եմ ապրում... ինձ երբեք չեմ տարբերակել սփյուռքա/ Հայաստանյա/երևանյա/..../հայ : Հայ եմ ու վերջ , առանց նախա/վերջածանցի ու ինձ համար շատ ցավալի է տեսնել, որ հայը հային կարող է թշնամի համարվել ( առանց կամա թե ակամայի): Նույն տրամաբանությամբ էլ կարելի է վերաբերվել հայաստանաբնեկների որոշ խավին , որոնք ունեն չտեսնված հայրենասիրական ( անգաղափար) գաղափարներ ու մեծ հաջողությամբ էլ դրանք քարոզում են
    Այնպէս որ իմ խօսքը լինի...ապրես:
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո՛, կան հայեր, որոնց ես համարում եմ թշնամի: Ու ինձ չի հետաքրքրում նրանք կամա թե ակամա են հասցնում վնասներ Հայաստանին: Նորից եմ կրկնում պետք չէ այդքան մոտ ընդունել այդ տարբերակները: Սփյուռքահայությունը դա մի մարդ չէ և նույնիսկ մի երկրի քաղաքացիներ չեն: Դրանք ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերն են: Հիմա ինքդ քեզ հարց տուր, արդյո՞ք նրանք բոլորը ունեն միևնույն նպատակները և միևնույն ծրագրերը: Իհարկե ո՛չ, դա աբսուրդ է: Նրանցից շատերն են վնաս հասցնում Հայաստանի այսօրվա ու վաղվա օրվան: Նորից եմ կրկնում, չեմ ուզում խորանալ այս հարցերի մեջ, եթե քեզ հետաքրքիր է, կարող ենք առանձին խոսել ICQ, MSN կամ այլ ծրագրերով և ես քեզ կբերեմ բազմաթիվ այդիպիսի օրինակներ:
    Հ.Գ. Պետք չէ ամեն անգամ շեշտել, որ դու սփյուռքահայ ես, ես նույնպես սփյուռքահայ եմ և գտնում եմ, որ այն երկրի քաղաքացիները, որ երկրի քաղաքացի ես եմ, նույնպես վնասում են Հայաստանին: Մի ընդունիր շատ մոտիկ սրտիդ, նամանավանդ, որ այդ տարբերակը դեռ ոչ ոք չի ընտրել Դա ընդամենը հավանական ՏԱՐԲԵՐԱԿ է և ուրիշ ոչինչ: Նույն կերպ կարելի էր գրել, թե ինչ գործ ունեն այստեղ Իրանը, Եվրոպան կամ ասենք թեկուզ Վրաստանը: Սակայն ես չեմ բացառում, որ որևէ մեկը քվեարկի այդ տարբերակներին:
    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ոչ թե ամեն անգամ, այլ առաջին անգամ եմ շեշտում սփյուռքահայ լինելուս փասը
    Այո, ոչ ոք չի ընտրել , բայց հավանական տարբերակների շարքում դասվելն էլ քիչ չէ.....Քեզ հետ շատ հարցերում համաձայն չեմ : Սրտիս մոտ չընդուել էլ չեմ կարող...Սա այն հազվագյուտ թեմաներից մեկն է, որ կարող է սրտիս մոտ ընդունվել
    Ինչևէ, էլ իմաստ չկա շարունակելու...մանավանդ , որ դու չես ուզում : Քեզ հետ վիճաբանելը չի էլ ստացվում , հիմա քո տեղն ուրիշը լիներ ես հաստատ...բամբիտ էի արել
    Peace !
    Արտգէոյի յատուկ լպրծունութեամբ փախուստ է տալիս, նիւթը փոխում, տակից ելնում է:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում Վազգեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտգեո, չե՞ս կարծում, որ արդեն ժամանակն է, որ գնաս ու հարցդ փոխես։ Բարեկամն էլ կարող է վնաս հացնել՝ առանց դա գիտակցելու։ Համանման էլ թշնամին կարող է օգուտ տալ՝ առանց դա գիտակցելու։ Եթե վնաս նկատի ունես, հարցդ փոխի։ Օրինակ, կարող ես դարձնել. «Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնաս հասցնում»։
    Arm_Lionne–ն էլ է արդեն նույն բանը ասել։ Արդեն երկու մարդ եղավ։
    Սփիւռքահայութեան անունը, թուրքիա եւ ազրբեջան անունների հետ միատեղ շարելով սկսուեց այս թիւրիմացութիւնը, սկսեցինք իրար թշնամի տեսնել:
    Արտգէո, երբ այս թեման բացեցիր, Հ.Հ.Շ.ի համակիր էիր՞ ...
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 28.11.2007, 22:46: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #48
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Կարճ և կոնկրետ` ՄԵՆՔ

  4. #49
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Artgeo
    Նախ, Ձեր հարցը որքան հրատապ, նույնքան հնամաշ է։ Գրերի գյուտից հետո հայատառ գրեթե ամեն մի պատմիչի մոտ նմանատիպ բովանդակությամբ մի գլուխ կա, որն ի դեպ, այդքան էլ չի տարբերվում այսօր հնչող գնահատականներից։ Դրա համար շատ հեռու (այսինքն Մատենադարանի պահոց) մի գնա։ Կարդա Մ.Խորենացու «Ողբը» կամ էլ Լեո–յին (որը հիմա կարող է ոճի իմաստով մի քիչ պաթետիկ թվալ, բայց՝ ինֆորմացիոն է)։

    Երկրորդը՝ ընդհանրացնել ամբողջ սփյուռքահայությանը մեկ ընդհանուր անվանակարգում կարծում եմ սխալ է։ Մանավանդ որ դուք ամենայն հավանականությամբ նկատի եք ունեցել այն սփյոռւքահայերին, որ ստորադասում են հայրենիքի շահերը կուսակցության շահերին, որն էլ իր հերթին իր նպատակները ներդաշնակեցնում է օտար երկրների հատուկ ծառայությունների կամ վերազգային, կոսմպոլիտ–ֆինանսական կազմակերպությունների հետ։

    Սփյուռքահայերի մեծ մասը, անկախ գաղթի թվագրումից, արտերկրում են հաստատվել ճակատագրի բերումով։ Նրանց մեծ մասը շատ արժանավոր, շատ համեստ ու գրագետ մարդիկ են, որոնք առիթի դեպքում կարող են և օգնում են Հայաստանին։ Ու հենց այդ պատճառով Ձեր անվանակարգում նրանց գտնելը ուղղակի ցավ է պատճառում։ Գոնե հենց այն իմաստով, որ նոր սերունդը, որպես վտանգ կամ վնաս կարող է նաև նրանց տեսնել։ Կարող եք անունը փոխել և դնել, օրինակ՝ անհատներ։ Դա ավելի ճշգրիտ կարտացոլի պատկերը։

    Ինչ վերաբերում է մեր «թշնամիներին», ապա, կներեք կրկնվելու համար, բայց չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ, կան հավերժ շահեր։ Զոհի կեցվածքով և այսօրվա վիճակի համար մեղավոր գտնելը՝ ներսում կամ դրսում թույլ մարդու վարքագիծ է։ Իսկ որ երկիրը չէր ցանկանա օգտագործել մեկ այլ երկրի հանուն իր շահերի։ Իհարկե կուզենար։ Ու եթե այդպես է ստացվում, ապա մեղավորը օգտագործվողն է, ոչ թե օգտագործողը։

    Կարծում եմ ավելի կարևոր է տեսնել կամ փնտրել, թե որ երկրի հետ են շաղկապված մեր կենսական շահերը, որ երկրի հետ բարեկամությունից կարող ենք հնարավորին չափ օգուտ քաղել և որ երկրի հետ պետք է առավելագույնհը զգույշ գտնվենք։

    Այդ իմաստով, իմ տպավորությամբ, շատ սաղմնային վիճակում են գտնվում հենց Վրաստանի հետ հարաբերությունները։ Անգամ ցնցումներով հանդերձ, դա մի երկիր է, որը ապահովում է մեր կապը արտաքին աշխարհի հետ։ Այդ առումով մենք «պարտավոր» ենք ջերմացնել հարաբերությունները Վիրքի հետ։ Հակառակ դեպքում, կորցնելու շատ բան կունենանք։ Ու մեր «պոտենցիալ բարեկամը» կարող է դառնալ «վտանգավոր թշնամի»։ (Ի դեպ, սոցհարցման տվյալներով վրացիները հայերին չեն համարում բարեկամ երկիրը, ինչը շատ, շատ վատ է):

    Ռուսաստանի մասին չեմ ուզում գրել, որովհետև շատ ծավալուն կլինի։ Հետո էլ այնտեղ գործոնները շատ են։

  5. #50
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Հայաստանին ամենաշատը վնասում է Հայաստանը:
    Ինչո՞ւ չկար այդ տարբերակը, ես դա կընտրեի:

  6. #51
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում P.S.-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրորդը՝ ընդհանրացնել ամբողջ սփյուռքահայությանը մեկ ընդհանուր անվանակարգում կարծում եմ սխալ է։ Մանավանդ որ դուք ամենայն հավանականությամբ նկատի եք ունեցել այն սփյոռւքահայերին, որ ստորադասում են հայրենիքի շահերը կուսակցության շահերին, որն էլ իր հերթին իր նպատակները ներդաշնակեցնում է օտար երկրների հատուկ ծառայությունների կամ վերազգային, կոսմպոլիտ–ֆինանսական կազմակերպությունների հետ։
    Նույնն էլ կարելի է ասել երկրների մասին։ Ընդհանրացել Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի երկրների ժողովրդին սխալ է այնպես, ինչպես սխալ է ընդհանրացնել սփյուռքահայությանը։ Սակայն մի՞թե այստեղ խոսքը ընդհանրացման մասին է։ Չեմ կարծում, խոսքը ըդնամենը հենց Ձեր կողմից նշված անհատների մասին է, որոնք այս կամ այն պատասխանի մեջ են ներառվում իրենց պետական, տարածքային կամ ստատուսային պատկանելությամբ։ Պարզ է, որ ասելով, որ Ռուսաստանը մեր թշնամին է, մենք չենք բացառում, որ Ռուսաստանում կան շատ մարդիկ, որոնք բացարձակապես չեզոք են տրամադրված Հայաստանի նկատմամբ կամ նույնիսկ սիրում են այս երկիրը։ Նույնը կարել է ասել Վրաստանի, Իրանի կամ նույն սփյուռքահայերի մասին։ Համաձայն եմ, որ «սփյուռքահայություն» ձևակերպումը խիստ ընդհանրացում է, սակայն նույնպիսի ընդհանրացումներ են Իրանը, Վրաստանը, Ադրբեջանը և առավել ևս Ռուսաստանն ու Թուրքիան, զուտ քանակական տեսանկյունից։

    Ինչևեիցե, հարցումը փակում եմ։ Թեման առայժմ մնում է բաց։

    Շնորհակալություն Պանդուխտին այս թեման վերակենդանացնելու համար։

    ivy Հենց սկզբից գիտեի, որ հարցման մեջ առաջին տեղը կգրավի այդ տարբերակը ու այդ պատճառով չավելացրի
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 29.11.2007, 01:24:

  7. #52
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ ձեզ, ո՞վ է Հայաստանի թշնամին:

    Հ.Գ. Խոսքս դրսի թշնամիների մասին է և հենց այդ պատճառով հարցման տարբերակներում չկա մի տարբերակ, որը, ըստ իս կոնկուրենցիայից դուրս է
    Artgeo, Ես քեզ հասկանում եմ: Սփուրքահայությունը օգնում է հայաստանին և դա ձերռք չի տալիս քեզ և ԼՏՊ-ին: Ինչ ասեմ, եզրակացությունը թողնում եմ կարդացողներին վորոշելու թե ով է Հայաստանին վնասում!!! Կներես բայց քո արածը ամենամեծ թշնամություն է Հայ ազգին:

    Ես կուզենաի որ մի տարբերակ ել լինի ԼՏՊ-ի անունով:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Մի Հայ: 29.11.2007, 05:06:

  8. #53
    Սկսնակ անդամ Մի Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    Կողքի տանը
    Գրառումներ
    51
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ ձեզ, ո՞վ է Հայաստանի թշնամին:

    Հ.Գ. Խոսքս դրսի թշնամիների մասին է և հենց այդ պատճառով հարցման տարբերակներում չկա մի տարբերակ, որը, ըստ իս կոնկուրենցիայից դուրս է
    Եթե դու կածում ես որ սփուրքահայությունը Հայաստանի թշամին է ապա բեր ապացուցներ այլապես քո քարոզչությունը թուրքականից չի տարբերվի: Եթե ապացույցներ չունես և կարծում ես որ դու ունես իրավունք քո կածիքը հայտնելու ապա իմ կարծիքը քո մասին սա է.
    "Կասեմ որ ես գտնում եմ որ դու ես ամենա մեծ Հայաստանի թշնամին: Ինչքան քո գրածներին հանդիպել եմ այս ակումբում դրանք իրանցից միայն պառակտող բնույթ են կրել: Վստահ եմ որ դու կարժանանաս թուրքիայի համակրանքը: Մի գուցե քո երկիրը Հայաստանը չէ, լավ մտածիր: Հայաստանում հայեր են ապրում, Հայաստանը սփուրք ունի, դու ատում ես սփուրքը հետևաբար դու ատում ես Հայերին- ապա ինչու ես մնում Հայաստանում համուզված եմ որ դու ավելի լավ կզգաս քեզ թուրքիայում:"

  9. #54
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը

    Կարծում եm, որ իսկապես վիրավորում եք Artgeo-ին: Չեմ ուզում դատավոր լինել կամ էլ մոդերատոր, բայց Ձեր գրառումը ոչ մի կապ չունի թեմայի հետ և պարունակում է ուղղակի և հասցեագրված վիրավորանք: Ավելին, առաջարկելով թեման, երբեմն հեղինակները, կարծում եմ այս դեպքում ևս, այն մի քիչ «սրում» են, որպեսզի քննարկման նյութ լինի: Դա ամենևին չի նշանակում, որ մեկը պակաս հայ է, մյուսը ՝ ավելին: Կարծիքները տարբեր են լինելու միշտ, ուղղակի պետք է փոխվի դրանց նկատմամբ մեր բոլորի արձագանքը: Եթե միջնադարում կախում էին, ԽՍՀՄ-ում ուղարկում Գուլագ, ապա հիմա գոնե ժամանակն է, եթե ոչ համաձայնել, ապա գոնե հանդուրժել դրանք ու կարողության դեպքում ներկայացնել ավելի համոզիչ հակափաստարկներ: Իսկ ուղղակի վիրավորանքը դրանց բացակայության նշանն է:

    Առաջարկում եմ ջնջել վերևի հաղորդագրությունը, գուցե իմն էլ, և շարունակել քաղաքակիրթ բանավեճը՝ տղամարդավարի:

  10. #55

    Մի քիչ սրում են որպեսզի քննարկման նյութ լինի ենթադրելով որ սփուրքահայերը Հայաստանի թշնամիներն են! Չես կարծում որ դա տրամաբանությունից մի քիչ զուրկ է: Կներես բայց ես այստեղ տեսնում եմ դիտավորություն սփուրքահայությանը սևացնելու:

    Իսկ ինչ ես կարծում, Artgeo-ի հարցումը որը սփուրքահայությանը ներկայացնում է որպես թշնամի վիրավորական չի: Ես ծնվել եմ Հայաստանում ու ապրել եմ այնտեղ մինչև իմ 22 տարեկանը լրանանալը: Բայց կյանքի բերումով գտնվում եմ ԱՄՆ-ում և հիմա ընդգրկված եմ Հայաստանի թշնամիների շարքում: Ես այս ամենը չէի գրի եթե նա չշարունակեր իր փաստերից զուրկ պիտակավորումը ու իր արդարաձումները:
    Վերջին խմբագրող՝ Մի Հայ: 29.11.2007, 10:52:

  11. #56
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Բացառված չի, որը պարզվի որ Հայաստանի իրական թշնամին Լաոսն է:
    Որևիցէ մեկը կարո՞ղ է այս տարբերակը բացառել:

  12. #57
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ սրում են որպեսզի քննարկման նյութ լինի ենթադրելով որ սփուրքահայերը Հայաստանի թշնամիներն են! Չես կարծում որ դա տրամաբանությունից մի քիչ զուրկ է: Կներես բայց ես այստեղ տեսնում եմ դիտավորություն սփուրքահայությանը սևացնելու:

    Իսկ ինչ ես կարծում, Artgeo-ի հարցումը որը սփուրքահայությանը ներկայացնում է որպես թշնամի վիրավորական չի: Ես ծնվել եմ Հայաստանում ու ապրել եմ այնտեղ մինչև իմ 22 տարեկանը լրանանալը: Բայց կյանքի բերումով գտնվում եմ ԱՄՆ-ում և հիմա ընդգրկված եմ Հայաստանի թշնամիների շարքում: Ես այս ամենը չէի գրի եթե նա չշարունակեր իր փաստերից զուրկ պիտակավորումը ու իր արդարաձումները:
    Ես էլ եմ այդ մասին գրել ու իմ կարծիքով հենց այդ հարցում տղեն մի քիչ սխալ է...համենայն դեպս իմ հարցադրմանը իր պատասխանը չգոհացրեց։ Բայդ դա, էլի եմ կրկնում որևէ առիթ չի տալիս մարդուն վիրավորել։ Եթե դու գրառումը կամ քվեարկության անվանացանկը տեսնելով, վիրավորվել ես, էդ մասին կարող էիր գրել։ Ու չեմ կարծում թե որևէ մեկը առարկեր քեզ։ Խոսքս և առաջարկս ընդամենը մի բանի մասին է՝ եկենք լինենք ջենթըլմեններ, հարգենք միմյանց խոսքն ու պատիվը ու չվիրավորենք իրենց։ Հետո, քաշվել ենք որ մեզ քաղաքականությունն է հետաքրքրում։ Տեսել եք նկարչություն բաժնում ինչ խաղաղ են արշալույսները...եկեք մի քիչ էլ այստեղ "գեղագիտական" զրույց լինի...

  13. #58
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մենք ենք մեր իսկական թշնամիները ։

  14. #59
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Մեջբերում Մի Հայ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ սրում են որպեսզի քննարկման նյութ լինի ենթադրելով որ սփուրքահայերը Հայաստանի թշնամիներն են! Չես կարծում որ դա տրամաբանությունից մի քիչ զուրկ է: Կներես բայց ես այստեղ տեսնում եմ դիտավորություն սփուրքահայությանը սևացնելու:

    Իսկ ինչ ես կարծում, Artgeo-ի հարցումը որը սփուրքահայությանը ներկայացնում է որպես թշնամի վիրավորական չի: Ես ծնվել եմ Հայաստանում ու ապրել եմ այնտեղ մինչև իմ 22 տարեկանը լրանանալը: Բայց կյանքի բերումով գտնվում եմ ԱՄՆ-ում և հիմա ընդգրկված եմ Հայաստանի թշնամիների շարքում: Ես այս ամենը չէի գրի եթե նա չշարունակեր իր փաստերից զուրկ պիտակավորումը ու իր արդարաձումները:
    Սփյուռքին թշնամի անվանել չեմ կարող, սակայն նրանց կխնդրեի չխառնվեն Հայաստանի քաղաքականության մեջ: Սփյուռքը փջացնում է Հայաստնաը: Սփյուռքը նպաստեց Հայաստանի արտագաղթի աճմանը, որը շատ ավելի մեծ վնաս հասցրեց, քան թշնամու հասցրած վնասները:
    Այսօր Սփյուռքի պահվածքը շատ վիրավորական է: Նրանք փորձում են թելադրեն Հայաստանին ամեն ինչ, և այդ ամեն ինչից իրենք ոչինի չեն հասկանում: Սփյուռքը տեղյա՞կ է արդյոք իրենց կուտակած և փոխանցած գումարները ո՞ւր են գնում: Նրանք միամիտ են (թող սա վիրավորական չհնչի՝ ճշմարտություն է) և իրենց մեջ ասում են «դե լավ, ուր ուզում է գնա: Ում գրպանն ուզում է շատանա, կարևորը Հայաստան մտնում է»: Այսպես մտածողներին ես բացատրել եմ, որ իրենց ուղղարկած փողերը, ոչ թե ծախսվում են երկիրը կայունացնելու համար, այլ օգտագործվում են միայն ու միայն հասարակությանը նվերներ շնորհելու համար՝ փողոցներ, շենքեր, կամուրջներ… ոչինչ չի արվում ներքին կոռումպացված համակարգը վերահսկելու համար: Սփյուռքը չի գիտակցում, թե ի՞նչ աստիճանի է հասել կոռուպցիան: Նրանք չեն հասկանում, որ մեր մոտ հացի գինը թանկանում է, ավելին ինձ թվում է, նրանք այն կարծիքի են, որ երկիրը հարստանում է դրամի արժևորման պատճառով կամ շնորհիվ:
    Սակայն այս ամենը սուտ է: Սփյուռքը խաբված է:

    Մի Հայ, դու ծնվել ես Հայաստանում, այնուհետև 22 տարեկանից մինչև այսօր ապրում ես ԱՄՆ-ում: Կարծում եմ այսքանը ճիշտ եմ հասկացել:
    Հարցը դա չէ, թե դու որտեղ ես ծնվել և որտեղ ես գտնվում հիմա: Հարցն այն է, որ դու Հայաստանում չես և պաշտպանում ես սփյուռքին: Եթե դու ապրում ես այնտեղ, ապա դու սփյուռքից ես:
    Ես օրինակ ճիշտ հակառակն եմ, ծնվել եմ ԱՄՆ-ում, բայց ապրում եմ ՀՀ-ում: Եվ սրա շնորհիվ ես կարող եմ երկկողմանի նայել Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Սփյուռքը Հայաստանին նայում է իբրև նորածին երեխա: Ինչպես բոլոր նորածինները, բոլորն էլ կաթի կարիգ ունեն, ապա սփյուռքը մեզ տրամադրում է այդ «կաթը»՝ փող: Սակայն երեխայի համար փողը չէ կարևոր, այլ ծնողի լիարժեք սերը, որը մեր սփյուռքի մոտ ձևական փաստ է: Նորածին երեխայի մոտ առաջացավ որոշ զգացմունքներ՝ «սեր, ծնողի հանդեպ»: Եվ ամեն կերպ արեցին, որ գնան ու հաստատվեն այն հողերի վրա, որտեղից փող էր գալիս: Սակայն ոտքը դնելով օտար ցամաքներ, նրանք փոխվեցին ու իրենց դրեցին ծնողի դերում:

    Հայաստանի քաղաքականությանը սփյուռք պետք չէ: Եթե դեռ կան մի քանի սփյուռքահայեր, որոնք կպած ուզում են մի բանով օգնած լինեն, ապա թող գան իրենց հայրենիք, թող մի քանի տարի ապրեն (1 ամիսն էլ է բավարար) և թող տեսնեն, որ իրենց «հայրենիք» կոչվածը Մասիսի հմայքը չէ: Թող գան ու տեսնեն, թե ո՞ր ոլորտի համար են նրանք փող ուղղարկում: Թե ինչի՞ համար են ծախսվում այդ փողերը:

    Եվ ամենակարևոր մի բան, որ ես այդպես էլ չհասկացա: Սփյուռքը պնդում է իրենց ապրած երկրների իշխանություննեին, որ ճանաչվի հայոց ցեղասպանությունը այդ երկրի կողմից: Սփյուռքը ամեն ինչ արեց, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն աճի (փողոցների ու շենքերի առումով), բայց ոչինչ չի անում Արցախի հարցը կարգավորելու համար: Ոչ մի ջանք չեն գործադրում այդ ուղղությամբ: Եթե նրանք չեն պատկերացնում այդ հարցի լուծումը, ապա թող լռե՛ն, երբ խոսում է Հայաստանը: Ամեն տառ ասելուց հետո, թող չասեն «չէ» և թող լսեն մինչև վերջ: Եվ թող լսեն նաև այն, որ Հայաստանին ինչպես նաև Արցախին միգրացիա է պետք:
    Սփյուռքից մի որոշ խավ «հողեր» են պահանջում Թուրքիայից: Ի՞նչ հիմքերով են պահանջում այդ հողերը, եթե այնտեղ հայ բնակչություն չկա, եթե կա էլ ոչ մի աղմուկ չի բարձրացնում Հայաստանին միանալու համար:

    Ամենա ցավալին այն է, որ մենք մեզ ենք ցեղասպանում: Անկախությունից մինչև այսօր, Հայաստանի ու Արցախի բնակչությունը կիսվել է: Սա ոչ թե մահածությունների քանակի պատճառով, այլ արտագաղթի պատճառով:

    Խոսքս ավարտեմ նրանով, որ Ռուսաստանի սփյուռքահայությունն ամենավտանգավորն է, քանի որ նրանք ոչ միայն իրենց ամբողջ ընտանիքին հանում են Հայաստանից, այլ վերջում ամբողջ ընտանիքով հայհոյում են Հայաստանի վրա:

    Օտարամոլությունը մեզ կործանում է:

  15. #60
    Մտածող Մականուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.08.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    46
    Գրառումներ
    162
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ո՞վ է Հայաստանին ամենաշատը վնասում

    Քաղաքացու գրառումը խորհուրդ կտամ ուշադիր կարդացեք:
    Աշխատեք չկրկնել արդեն ծեծված խոսքերը, թե " մենք գանք Հայաստան ի՞նչ էնենք, այստեղեն մենք Հայաստանեն ավելին օգուդ տված ենք, քան էտտեղ: Բայց հարկավ չմտածիք, թե մենք Հայաստան չենք ուզեր ապրիլ, հենց Հայաստանի շահեն համար է, որ հոս, Գլենդել կապրինք: Մասիս էնքան կսիրեմ, որ որոշել եմ Մասիսին նայող ինչքան բնագարան կա, գնեմ":

Էջ 4 10-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պե՞տք է Հայաստանին նոր ընդդիմություն
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1084
    Վերջինը: 16.05.2012, 12:11
  2. Ո՞ր հեռուստաալիքն եք ամենաշատը սիրում, նայում:
    Հեղինակ՝ vkmkpok, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 08.02.2011, 00:45
  3. Ի՞նչն եք ամենաշատը սիրում ձեր արտաքինի մեջ
    Հեղինակ՝ Cleopatra, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 90
    Վերջինը: 08.08.2009, 23:59
  4. Որ ազգերն են ամենաշատը կեղեքում պատմությունը
    Հեղինակ՝ Anton_Braind, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.03.2008, 14:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •