Ես խոստացել էի այլևս չանդրադառնալ խոսակցությանը, սակայն կա 2 հարցադրում, որոնց անհրաժեշտ եմ համարում պատասխան տալ:
Ազատություն ռադիոկայանի համար կատարված «ակցիան» որևէ քաղաքական ենթատեքստ երբևէ չի ունեցել իմ կողմից և բոլոր ակումբցիներ անունից որևէ կոչ կամ հայտարարություն իմ կողմից երբևէ չի արվել: Դա եղել է իմ՝ այսինքն ակումբի տիրոջ, վերաբերմունքը փակվող լրատվամիջոցի և ազատ խոսքի սահմանափակման վերաբերյալ, որպես այլ հասարակական կառույցի պաշտպանություն մեկ այլ հասարական նախագծի տիրոջ կողմից:
Ժամանակը կգա, կառաջարկեմ: Նկատեմ, որ ես քաղաքական գործիչ չեմ: Այս պահին շատ ավելի փորձառու, քաղաքականապես հասուն գործիչներ կան, ովքեր ամենայն հավանականության իրենց ծրագրերում կներառեն համապատասխան ծրագրեր, իսկ մենք կընտրենք նրան, ում ծրագիրը առավել նպաստավոր կհամարենք Հայաստանի ապագայի համար և որը կհամարենք ավելի իրատեսական: Հակառակ դեպքում ակումբական գործունեության փոխարեն կստեղծեի հերթական կուսակցությունը: Իսկ ոչ կոնկրետ պարզապես կարճ կասեմ, որ անհրաժեշտ խնդիր է արտաքին հարաբերությունների լավացումը՝ բնականաբար առանց Արցախի հարցում դիրքերը թուլացնելու: Դուք կհամարեք, որ ես խուսափեցի պատասխանից կամ չունեմ պատասխան, ինչը Ձեր իրավունքն է:Արտգեո, Քաղաքացի և Չուկ
Կոնկրետ դուք ի՞նչ եք առաջարկում:
Էջանիշներ