Ես համոզված եմ որ դա ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ինչքան էլ որոշ մարդիկ դա ուզեն: Դրա համար ես խորհուրդ կտայի այն քաղաքական ուժերին որոնք իրենց պլանները կառուցում են ելնելով այն բանից որ հայ ազգը կհրաժարվի իր իրավունքների համար պայքարից հրաժարվեն իրենց անապագա մոտեցումներից:Նորից կարդա և կտեսնես, որ ոչ մի դոլարով ոչ ոք (դոլարն ի՞նչ, արժեքից ընկել ա, նույնիսկ եվրոյով), ոչ մի հայ չի վաճառում Արցախը: Արցախը ճիշտն ասած աթոռ չի, սեղան չի և վերջապես պատից կախված նկար չի, որ վերցնենք ու վաճառենք: Իսկ ով որ դրանից շատ ա խոսում, նշանակում է, հոգու խորքում համոզված է, որ դա մի օր լինելու է:
Իսկ ի պաշտպանություն «Ազատություն» ռադիոկայանի ակցիային մասնակցումը երևի քաղաքական չեր: Նույնիսկ մի պաստառ էիք դրել կայքի վերևում, ընդ որում հաշվի չառնելով այն մարդկանց կարծիքը որոնք ասենք համաձայն չէին որ հայ հարկատուների հաշվին գործի ամերիկյան արտաքին շահերը պաշտպանող ռադիոկայան: Այն Ամերիկայի որը մինչև հիմա չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:Իսկ ակումբը ոչ միայն այդ ակցիային չի մասնակցել, այլև որևէ այլ քաղաքական ակցիայի, հանրահավաքի կամ ...
Ավելացվել է 6 րոպե անց
Շատ լավ:Ինչ վերաբերվում է երկաթգծին, ապա չեմ կարծում, որ միայն Արցախն էր պատճառը, այլ համոզված եմ, որ ներկա իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը, որի պատճառով ոչ միայն դրանից ենք զրկվելու, այլ նաև շատ ու շատ բաներից:
Այս իշխանությունները ապաշնորհ են, անխելք են, քաղաքականապես տհաս են և այլն և այլն:
Արտգեո, Քաղաքացի և Չուկ
Կոնկրետ դուք ի՞նչ եք առաջարկում: Դուք ի՞նչ կանեիք որպեսզի այդ երկաթգիծը կամ մյուս նաֆթա-գազախողովակները անցնեին Հայաստանով: Արեք ձեր առաջարկությունները: Գրեք մի խելամիտ սցենար մենք էլ ընդունենք ի գիտություն: Ու՞ր են այդ ռեալիստական վերլուծությունները:
Էջանիշներ