Իմ կարծիքով մինչև այդ էլ Հայ ժողովուրդը բարոյական հաղթանակներ ունեցել է, այնպես որ «առաջին բարոյական հաղթանակ» ձևակերպումը պատմաբանների լուրջ ուսումնասիրման կարիքն ունի.Առաջին բարոյական հաղթանակը հայ ժողովուրդը ունեցավ 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում...
Իսկ որ բարոյական հաղթանակների միջոցով սովորաբար հայ ազգը պահպանել է իր ազգային գոյությունը, դա ավելի քան բարոյական հաղթանակ է, ես կասեի դիմակայություն.
Նախ բարոյական հաղթանակ է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչումը միայն այն պատճառով, որ դեռ ճանաչման գործնթացը չի հասել այն մակարդակին, որպեսզի մենք կարողանաք էականորեն կիրառել մեր ձեռքբերումները, բայց դա չի նշանակում, որ մեր ձեռքբերումները զուտ բարոյական են. Ամեն մի այդպիսի բարոյական հաղթանակից հետո, մենք ավելի մոտ ենք մեր բաղձալի նպատակին եթե այդ երկրներում Ցեղասպանության ճանաչումը ոչ մի ակնկալիք չբանար, մեր ղեկավարությունը այդքան էլ հիմար չէ, որպեսզի չեղած բաների ետևից ընգնի.ԱՄՆ-ի կոնգրեսի ու Ֆրանսիայի ներքին պալատի կողմից Ցեղասպանության փաստի ընդունումը իշխանությունը հռչակեց որպես հերթական բարոյական հաղթանակ։ Մինչդեռ ԱՄՆ-ում դա պարզապես պայքար էր Բուշի ադմինիստրացիայի դեմ, իսկ Ֆրանսիայում Թուրքիային էին որոշ բաներ ձգտում ցուցադրել։ Բայց էս ամենը հեչ։ Հետաքրքիրն այն է, որ բազմաթիվ այսպես կոչված բարոյական հաղթանակների հետ միասին, Հայաստանը բազմաթիվ ոչ նյութական պարտություններ է կրում, որոնցից մեկն տեղի ունեցավ այսօր։
Սխալ է ԱՄՆ-ի ներքին պառակտման պատճառով (դա դեռ հարց է պառակտման, թե Բուշի խորամանկ քայլի արդյունք) կամ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության հետևանքով Ցեղասպանության ճանաչումը արժեզրկել, նրանք իրենց խնդիրներն ու շահերն ունեն, մենք մերը. Ուղղակի Հայաստանի Հանրապետությունը պատեհ առիթների ժամանակ, համապատասխանեցնելով իր արդարացի պահանջը տարբեր երկրներում ստեղծվաց և ի հայտ եկած նոր շահերին, ավելի է ընդլայնում ճանաչած երկրների ցանկը.
Միամիտ պետք է լինել հավատալու համար, որ վերջնական արդյունքում բոլոր երկրների ճանաչելուց հետո, թուրքիան ի զորու է լինելու շարնակել դիմակաել ապագայում ամբողջ աշխարհի չնշմանը. Եթե ինչ որ մեկը տեղյակ չէ միջազգային քաղաքականության պատժամիցների կիրառան համակարգին, ապա հատուկ Ձեզ համար ասեմ, որ նման բանաձևերը ամենավերջում դրվում են ՄԱԿ-ում քվյարկության, որը կարելի է ասել պահանջի տրամաբանական վերջն է, Հայ ժողովուրդի ոչ բարոյական սպասվելիք հաղթանակը, որի ճանապարհը պետք է անցնի տարբեր պետություններում ճանաչվող բարոյական հաղթանակներով, մինչև ՄԱԿ-ի գրասենյակ.
Իսկ բակու-թիֆլիս-կարս երկաթուղին այսպես, թե այնպես առանց մեզ են սարքելու, որովհետև եթե Հայաստանը Ցեղասպանությունը ուրանա էլ, միևնույն է բակվից սկսվող ոչ մի երկաթգիծ կամ նավթամուղ Հայաստանով չի անցնի, Արցախյան չավարտված և ապագայում սպասվելիք պատերազմի պատճառով.
Հ. Գ.
Արտգեո գրառումս քեզ չի ուղղված, ուղղակի թեմայի տեկստը օգտագործեցի մտքերս արտահայտելու համար.![]()
Էջանիշներ