Չէի սպասում նման պատասխանի։
Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
Կոնկրետ ինձ դա պետք չի: Ես մեր երկրի մեջի հավաքած հարկերից շա՞տ եմ օգուտ տեսնում որ մի հատ էլ թուրքական խողովակից էկած հարկից տեսնեմ: Ինչքան շատ փող տեսան էնքան շատ այլասերվեցին այս իշխանությունները ու ժողովուրդներն էլ վրադիր: Հարցը փողը չի:
Թեքուզ իշխաանություններին պետք լիներ, թող ուտեին էդ փողերը, թող հիմար բաների համար օգտագործեին, բայց գոնե հետագայում՝ երբ երկիրը կկարգավորվի, այդ փողը հանգիստ կմտնի պետական բյուջե:
Ինչ ենք անելու այդ փողո՞վ: Հերթական էլիտար անճաշակություններով լցնենք քաղաքը: Դղյակապատենք ամբողջ Հայաստանը: Սաղ սարերը քանդենք ու ծախենք մեջի մետաղները... Սաղ եթերը լցնենք հղփացած շոու-բիզնեսի անճաշակություններով: Ամեն մեկս մի 10 սոտովի ունենա՞...
Ի՞նչ պետք է անել այդ փողով…
Այդ փողերն կներդրվեն հենց Արցախում, Արցախը բարելավելու նպատակով: Տենց ավելի հեշտ կլիներ Ղարաբաղյան հարցի լուծումը:
Էս չի մեր արա՞ծը.. Սրանից ավել բան գիտենք անե՞լ, որ մի հատ էլ ավել փող ենք ուզում, այն էլ մեր արժեքային համակարգը ու Արդարությունը վաճառելու գնով:

Ուղեղներում է պռոբլեմը, ոչ թե փողի մեջ:
Այստեղ էլ ես չդիմացա: «մի հատ էլ ավել փող ենք ուզում» արտահայտությունդ ինձ հունից հանեց: Ի՞նչ է նշանակում ավել փող: Ենթադրենք ամենահարուստ պետությունը այսօր ԱՄՆ-ն է, բայց այն երբեք չի հրաժարվի «ավել փողից»:
«Ի՞նչ անել այդ ավել փողով» հարցդ ունի լիքը պատասխաններ: Առաջին հերթին կարևորում եմ օտար երկրների և համաշխարհային բանկի պարտքերի մարումը: Կոռուպցիայի դեմ պայքարն ավելի կհեշտանար: Բա՞, ասում են «էս դարում ամեն ինչ փողով է լուծվում»:

Եվ վերջապես, եթե պատերազմ սկսվի (որը չեմ կարծում, թե այդպիսի բան կլինի), ապա Հայաստանը միանգամից հնարավորություն կունենար անջատեր նավթատարը: Այդպիսի ստրատեգիական մեծ նշանակություն ունի օտար (առավել ևս թշնամու) նավթատարն անցնի քո տարածքով: